25 дек. 2010 г.

Food Bank կամ Սուրբծննդյան զամբյուղ

Սուրբ ծննդյան միջոցառումներ
ՀԱԵ Գյումրու ուսանողական միության և Սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով կազմակերպվող Ամանորին ու Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումների այս մեծ շարքից, այսօր իմ համար թերևս ամենահետաքրքիր ակցիաներից մեկն է, որին քիչ անց գնալու եմ մասնակցեմ: Գյումրիի երիտասարդական բանկի հետ համատեղ իրականացվող ակցիան անվանել ենք Food Bank կամ Սուրբծննդյան զամբյուղ: Ամանորի համար անապահով ընտանիքներին օգնելու նպատակով մեր կամավորները դիրքավորվում են քաղաքի երկու սուպերմարկետների դիմաց և հաճախորդներին հորդորում իրենց գնումներից զատ նաև ինչ-որ բան գնել անապահով ընտանիքների համար: Ինչպես վկայում է մեր նախկին փորձը, ակցիան իրոք աշխատում է մեր քաղաքում, ու արդյունքները բավականին լավ են: Բացի այդ ընթացքը շատ հետաքրքիր է հենց մեր` կամավորներիս համար, շատ հետաքրքիր պահեր ենք ապրում, համ էլ շատ ճանաչողական է իրականում:
Դե ես էլ ընթացքում անընդհատ կփորձեմ թվիթել ամենահետաքրքիր պահերը: Դուք հետևեք իմ թվիթներին, իսկ ես վազեցի :Ճ


Read more »

Top 10 Christmasյան բոցեր Santaյի վրա

Santa on Twitter
Այս գիշեր ողջ կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը: Ճիշտ է, մեկմեկ ներվայնանում եմ, որ իրենք մի քանի օր շուտ են սկսել տժժալ, իսկ մենք էդ ընթացքում դեռ քննություն ենք տալիս, բայց մեկ է, մերն ուրիշ է, մի քանի օր էլ կսպասենք: Իսկ իրենց մոտ շատերի համար Christmas տոնելը սովորական ավանդույթ է դարձել, անգամ պարտականության կարգի, ավելի շատերը իրոք տոնում են այն, մի մասն էլ հեքիաթային դեմքով սպասում են Սանտային: Բայց մի մասն էլ ակտիվ tweetում են, ու բավականին զվարճալի...  Ներկայացնում եմ գտածս ամենաբոցոտ tweetերի թոփ 10-ը.

10.  Abbie McLoughlin 
Santa isn't Tiger Woods. He stops after 3 ho's. 
Read more »

24 дек. 2010 г.

ԽՈՀանոց

Ջախջախված ուղեղ
Ասում եմ,  վերջերս շատ տարբեր մտքեր են գալիս, պահի տակ ծակում, ներխուժում ու բառացիորեն ողողում ուղեղս, չգիտեմ որտեղից, չգիտեմ ինչու, ու նույնիսկ չգիտեմ էդ մտքերն ինչ անեմ, ասեցի ձեր հետ կիսվեմ, իմանաք...
  • Ասում եմ, մի հատ ՄԱԿ-ին դիմենք, բերեն մեր ինստիտուտի հետևը խաղաղապահ ջոկատ տեղակայեն...
  • Ասում եմ աղջիկ երեխեքը մինչև 15 տարեկան պտի լինեն չաղ, իսկ հետո` բախտավոր :D լուրջ ժողովուրդ
  • Ասում եմ էս ապահովագրական ընկերություններին ինչ պետք է գովազդ տալը, երբ Հայաստան էդպես մարդ չի մնացել, որի մորքուրի կամ հորքուրի տղան կամ մաքսիմում գոնե բաջանաղը ապահավոգրական ընկերություն բացած չլինի...
  • Ասում եմ, ինչքան են փչացել մարդիկ, էնքան հետաքրքիր են, մեկ էլ տեսար գալիս երես են տալիս ու հպարտանում, որ կարող էին վատ բան անել ու չեն արել... վայ հալալ է ձեզ!
  • Ասում եմ էս ձմեռը լրիվ իրեն կորցրել է... կամ էլ աշունը դեռ իրեն չի կորցրել..
  • Ասում եմ էս մեր ազգը երբ ուշքի կգա, որ դրել չռփում ենք..
  • Մի հատ էլ լուրջ բան եմ ասում. մեր ամեն մի ցանկացած բան մեզ տրվում է որոշ ժամանակ անց, երբ որ մենք դա ոչ թե ուզում ենք, այլ մեզ դա իրոք պետք է...
  • Ասում եմ էն իմ myspace ըքաունթը հիմա ինչ անեմ??? հը?
  • Ասում եմ, ինչ լավ է, սերիալամոլ ժողովուրդը հիմա սերիալով տարված գրածս չի կարդում, թե չէ պտի քոմենթ գրեին` "լավն էր, ախպերնյակ", կամ ավելի բեթար, գրեին "ոնց եմ ես քեզանից զզվում", եսե գետինը մտնեի...
  • Ասում եմ դնեմ Գյումրիում բողոքի մեծ ակցիա կազմակերպեմ, ընթացքում էլ վիզ դրած tweetեմ :D համ մոդա է, համ էլ բողոքելու թեմա լիքն է...
  • Ասում եմ չդնեմ ձյան գործ բացեմ??? Ձյան մասնագիտացված սրահ.. Ասենք Էվերեստից 5-րդ սերնդի ձյուն բերեմ վաճառեմ.. կամ էլ տեղականը` Արագածից...  
  • Ասում եմ էսքանը հերիք է, մնացածն էլ հետո կասեմ... :)
Read more »

23 дек. 2010 г.

Բազմապատկում ճապոնական ձևով

Պարզվում է` ճապոնացիները, մաթեմատիկական գործողություններ կատարելու բավականին հետաքրքիր եղանակների են տիրապետում: Ներկայացնում եմ երկու եղանակ, որոնցով ճապոնացիները բազմապատկում են կատարում.
1. Բազմապատկում գծերով


Read more »

22 дек. 2010 г.

Հերթական թարմացումները Ֆեյսբուքում

Ֆեյսբուք
Ֆեյսբուքում այսօր ավելացվել են նոր ֆիլտրեր News Feed-ի, իսկ իմ հայերեն ֆեյսբուքի դեպքում լրահոսի համար: Հիմա արդեն կարելի է լուրերը խմբավորել 5 տարբեր խմբերում:
Նախկինում լուրերը կարելի էր խմբավորել միայն ըստ ամենապոպուլյար լուրերի` "գլխավոր լուրեր" /Top news/ և ըստ վերջին թարմացումների` "վերջին լուրեր" /Most Recent/: Հիմա արդեն լուրերը կարելի է խմբավորել ըստ կարգավիճակների թարմացումների, ըստ նկարների, ըստ հղումների և ըստ էջերի: Inside Facebook պորտալում նշվում է նաև խաղերի /խաղերի և ծրագրերի թարմացումների/ ֆիլտրի մասին, որը իմ ֆեյսբուքում չկար: Սակայն նույն աղբյուրը նշում է նաև, որ այս նորամուծությունը աստիճանաբար է ներդրվում, և հնարավոր է բոլորի մոտ չլինի:
Բացի այդ հիմա արդեն լրահոսը կարելի է այնպես կարգավորել, որ լուրեր ստանալ միայն որոշակի մարդկանցից, որոնց լուրերը առանձնապես հետաքրքիր է տվյալ օգտագործողի համար:
Ֆեյսբուքի ադմինիստրացիան շարունակում է աշխատանքներ տանել լրահոսի կատարելագործման ուղղությամբ:
Կարծում եմ նորամուծությունը ճիշտ ժամանակին էր, որովհետև շատերն արդեն գժվում են  ինֆորմացիայի այդքան մեծ ծավալից, որի մեծ մասը անպետք է:
Ապրի ֆեյսբուքը, կարծես զգում է, թե 500 մլն օգտագործողները երբ են զայրանում ու ինչից...
Read more »

Լուսնի խավարումը /21.12.10/

Շատ հաճելի էր, որ իր ավարտին 2010-ը մեզ ևս մեկ անակնկալ մատուցեց: Լուսնի ամբողջական խավարում, որը համընկավ լիալուսնի հետ: Նման երևույթ վերջին անգամ գրանցվել է 1638-ին: Խնդրեմ վայելեք տեսանյութը /պատրաստել են մեր ամերիկյան գործընկերները Ֆլորիդայից :ՃՃՃ/    

Read more »

18 дек. 2010 г.

Google-ն ամփոփում է 2010-ը

Read more »

16 дек. 2010 г.

Ճտճտացրեք ու հանգստացեք

Վերջերս շատ եմ ներվայնանում: Երկար տանջվելուց հետո ներվ հանգստացնող հայտնի միջոցի էլեկտրոնային տարբերակը գտա: Խնդրեմ, դուք էլ կարող եք օգտվել.
Read more »

13 дек. 2010 г.

Ձյան մասին, որին դեռ սպասում ենք

ձյան փաթիլ
Դեկտեմբերի 12-ին հազիվ Գյումրիում եղանակը ուշ աշուն էր հիշեցնում: Բայց խանութների ցուցափեղկերն ու հրապարակի մերկ տոնածառը վաղուց արդեն հիշեցնում են ձմեռվա գալուստի մասին: Իսկ ձյուն չկա... էսօր արդեն ավելի քան երբեք ձյուն եմ ուզում, ու մինչև առավոտ սպասելու հետ ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ ձյան մասին:

  • Երկրի բնակչության կեսից ավելին երբեք ձյուն չի տեսել... դաժանոտ է երևի...
  • Ինչ գույն ունի ձյունը??? Եթե լեռնային կամ արկտիկական շրջաններից մեկը վիճի, թե այն կարմիր կամ վարդագույն է, մի շտապեք նրա գլուխը ջարդել.. Այնտեղ իրոք երբեմն ձյունը այլ գույն ունի:
  • 1 սմ ձյունով պատված 1 հա տարածքը պարունակում է 25-35 խորանարդ մետր ջուր...
Read more »

1 дек. 2010 г.

50-րդ պոստ

Դեկտեմբերի 1-ն է այսօր: 100-ից ավելի օր է անցել, երբ կատարեցի իմ առաջին պոստը, իսկ հիմա արդեն հասել եմ 50-րդին, ու որոշեցի ամփոփել, համ իմ համար, համ էլ իհարկե ձեր: Բնականաբար ես կգրեմ այն ինչ ինքս եմ մտածում այստեղ, դուք էլ ձեր մտածածը քոմենտներում: Գնացինք:
Երբ որոշեցի բլոգ ունենալ, այսօրվա համեմատությամբ շատ քիչ պատկերացում ունեի բլոգիս,  դրա հետ կապված նաև ապագայի մասին: Բլոգինգը իմ կյանքում զուտ հետաքրքրությունների արտահայտման և ինքնաբավարարման մի պրոցես է, ինչպես և մինչ այժմ իմ կատարած երևի ամեն ինչ: Շատ լուրջ նպատակներ չեմ հետապնդում, ինչպես սկսելու պահին, այնպես էլ հիմա, բայց սկսելու պահին չէի մտածում, որ դա ինձ կարող է նման հաճույք պատճառել: Փորձեմ ավելի կոնկրետ հասկանալ, թե ինչ է տվել իմ բլոգն ինձ.
Read more »

30 нояб. 2010 г.

Բարսա 5-0 Ռեալ

Բարսա 5-0 Ռեալ, Չավի
Արդեն 111 տարի "ավելին, քան ակումբը" հավատարիմ է մնում իր սկզբունքներին, իր գաղափարախոսությանը, և պարբերաբար ապացուցում դրանց գերակայությունը մյուսների նկատմամբ: Վերջին ապացույցն էլ կլասիկոյում ջախջախիչ հաղթանակն էր` 5-0:
Էսօրվա պես հաճելի ֆուտբոլային օր վաղուց չէի ունեցել, երբ ամեն պահ խոսում ենք այդ մասին, շուրջը կատարվող ամեն ինչ ասոցացնում ենք երեկվա խաղի հետ և առիթը բաց չենք թողնում Ռեալի վրա ծիծաղելու: Ռեալի ֆաներն էլ, շատերը իրոք ամոթից ձայն չեն հանում, բայց մի որոշ մասն էլ
Read more »

27 нояб. 2010 г.

Անհետաքրքիր գրառում

Կյանքի հերթական օրինաչափությունը բացահայտեցի ինձ համար. երբ քո մեջ անտարբերություն է առաջանում կյանքի հանդեպ, կյանքը քեզ սկսում է տարբեր խնդիրների առաջ կանգնեցնել: Հիմա զգում եմ դա: Էնքան խնդիրներ եմ տեսել վերջին օրերի ընթացքում, շատ տարբեր, երբեմն գուցե առօրեական ու կենցաղային, բայց դրանց էությունն ու բազմազանությունը իրոք ստիպում է մտածել: Իսկ ինչ լավ էր այն ժամանակ, երբ կյանքը եռում էր մեջս, երբ ոգևորված էի, որոշ գաղափարներով տոգորված, ձգտում էի ինչ-որ կետի, գիտեի անելիքս, ահագին բան էլ չէի հասցնում, բայց ինձ ուրիշ բան չէր հետաքրքրում: Զգացմունքային դաշտն էր շատ լայն ու ակտիվ, ու երևի չէի էլ հասցնում խնդիրներ նկատել, որովհետև եթե դրանք ինչ-որ կերպ խանգարում էին ինձ, ապա վերացնում էի, իսկ եթե ոչ` էլ ինչու նկատել..
Մեկ շատ կարևոր պլյուս էլ կար` քիչ էի սխալվում: Ակնհայտորեն ավելի քիչ..

Հուսով եմ առավոտ կարթնանամ ոգևորության հերթական ալիքից:
Ահա այսպիսի անհետաքրքիր մի գրառում, անհետաքրքիր, որովհետև գրում եմ իմ մասին մտածելով, այլ ոչ թե ձեր, իմ սիրելի ընթերցողներ: Էգոիզմս մի փոքր թաքցնելու համար էլ ավելացնեմ նաև, որ էս բլոգս շատ հարազատ տեղ է դարձել, շատ է օգնում, դրա համար էլ չզսպեցի ինձ...
Read more »

23 нояб. 2010 г.

Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 2` Մեսսին ընդդեմ Ռոնալդուի

Ներկայացնում եմ ֆուտբոլային ծաղրանկարների հերթական հավաքածուն: Վերջին երկու տարիներին Մեսսիի և Ռոնալդուի պայքարը ավելի շատ դրսևորվում է մեդիայում, քան ֆուտբոլային խաղադաշտում, դե թող իմ բլոգն էլ անմասն չմնա այդ պայքարից: Իսկ թե ով է այս պայքարում հաղթողը, կարող եք դատել հենց առաջին նկարից.
Մեսսի թագավոր
Read more »

21 нояб. 2010 г.

ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ

Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը Եվրատեսիլում
Երեկ Հայաստանը վերջապես արձանագրեց առաջին հաղթանակը Եվրատեսիլում, ու իրոք ամբողջ հայ ազգը հիմա ուրախ է այդ առթիվ: Այլևս դժվարանում եմ ինչ-որ բան գրել մեր հրաշամանուկի, նրա կատարման և մեր ընդհանուր հաղթանակի մասին, որովհետև ինչ էլ գրեմ, կրկնվելու եմ: Դրա փոխարեն փորձեցի հավաքել այն ամենը, ինչ գրում են նրա, և ընդհանրապես մանկական եվրատեսիլի մասին տարբեր երկրներում, ու ներկայացնել մի հետաքրքիր կայքի օգնությամբ: Խնդրեմ, այդ ամենը գտնվում է այստեղ!!!
Մի հատ էլ բարձր գոռամ ու..
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!!
Read more »

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբ Գյումրիում

Ինչպես արդեն նշել էի, նոյեմբերի 17-ի առթիվ կազմակերպեցինք նաև ֆլեշմոբ: Մասնակցում էին մոտ 35 ուսանողներ քաղաքի տարբեր բուհերից: Թե ինչքան լավն էր սցենարը և թե ինչքան հաջող անցավ, արդեն գնահատեք դուք, իսկ ընդհանուր ասեմ, որ շատ մեծ բավականություն ստացա մեր տոնը այդ կերպ նշելուց.


Ինչպես զգացիք, տեսանյութը անձայն էր: Youtube-ը այդպես էլ չթողեց որ մեր տեսանյութի հետ հնչի Black Eyed Peas-ի The Time երգը: Բայց երևի կարևորը դա չէր..
Read more »

18 нояб. 2010 г.

Ուսանողական շաբաթ

Students day in Gyumri | Ուսանողների օրը Գյումրիում
Նոյեմբերի 17-ն էր երեկ, ու դա հետ կապված վերջին օրերին բոլորը սկսեցին հիշել ուսանողներին, նրանց խնդիրները, նրանց անհետաքրքիր ուսանողական կյանքը, նրանց պասիվ վիճակը, մասնավորապես ու հատկապես Գյումրիում: Իսկ ես վերջին 4-5 օրը էնքան զբաղված էի, որ նույնիսկ բլոգս էի անուշադրության մատնել: Բայց անիմաստ չէր ամեն ինչ, որովհետև այդ օրերին ես վերը նշված խնդիրների լուծման օրինակներ էի ցույց տալիս, իսկ եթե ավելի անկեղծ, ուղղակի ապրում էի անմոռանալի ուսանողական օրեր: Վստահ եմ, յուրաքանչյուր ուսանող էլ, եթե որոշակի "նորմալ" հետաքրքրություններ ունի, որոշակի մակարդակի ուղեղ ունի ու որոշակիից մի քիչ շատ ցանկություն, կարող է իր ուսանողական կյանքը շատ լավ անցկացնել:
Պետք չէ նստել ու սպասել, որ պետությունը կարող է մի օր հիշել մեր մասին, համ էլ, եթե ավելի խորը դատենք, ավելի լուրջ խնդիրներ կան երկրում, իսկ մեր վիճակն էլ հենց այդ խնդիրների հետևանքն է: Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ է հետաքրքրում մեզ ու սկսել անել դա: Տեսնենք թե ինչ էր հետաքրքրում մեզ, ու ինչ արեցինք.
Read more »

13 нояб. 2010 г.

Ինտերակտիվ ֆիլմ Ձեր ցանկացած քաղաքում

Chrome experiments
HTML5-ի մասին լսած կլինեք: Նոր տարբերակում շատ նորություններ կան, սակայն  այն դեռ ամբողջությամբ գործածության մեջ չի մտել: Իսկ մինչ այդ ցուցադրում են html5-ի ցնցող հնարավորությունները:  Այս կայքն էլ դրա ամենավառ օրինակն է` http://www.thewildernessdowntown.com
Ուրեմն այստեղ կարող եք դիտել ինտերակտիվ ֆիլմ Ձեր ցանկացած, բայց բավականաչափ հայտնի քաղաքում: Մուտքագրում եք կայքի կենտրոնում գտնվող համապատասխան վայրում քաղաքի անունը, ասենք Barcelona, սեղմում եք Enter, իսկ բեռնման ավարտից հետո սեղմում եք Play Film: Դրանից հետո ոչինչ սեղմել պետք չէ, ամեն ինչ ինքն իրեն կկատարվի: Սակայն նշեմ, որ այս ամենը կարելի է անել միայն Google Chrome բրոուզերով:
Իրոք շատ մեծ հաճույք կստանաք` լինեք դուք սովորական այցելու, թե ծրագրավորող:
Փաստորեն շատ "խելառ" բաներ են սպասվում մեզ ապագայում:
HTML5 լեզվով ստեղծված այլ հետաքրքիր կայքեր կարող եք դիտել http://www.chromeexperiments.com/  կայքում:
Read more »

11 нояб. 2010 г.

Ավտոմեքենաների ապահովագրությունն ու ինքնասպանությունները հայկական բանակում

Էսօր շատ պատահական հանդիպեցի այս հայտարարությանը.
ԱՊՊԱ

Չգիտեմ ով է նման բան մտածել ու արել, կամ ինչպես է նման թվեր հաշվել, բայց խնդիրը մնում է խնդիր...
Read more »

9 нояб. 2010 г.

Beeline-ի "սռոկս" քաշեցի

Կյանքի օրենքն է` ինչ-որ սիրելի բան ունենալու համար պետք է թանկ վճարել: Այս դեպքում խոսքը ոչ միայն փոխաբերական իմաստով է ճիշտ, այլ նաև ուղիղ:
Այսօր վերջապես ավարտվեցին տանջանքներս Beeline-ի հետ. վճարեցի վերջին պարտքս ու վերջ:   16 ամիս առաջ իմ կարճ խելքով վերցրեցի Beeline-ի Hi Line մոդեմ, ու սկսվեց անախորժություններով լի մի շղթա, որի վերջին  այսօր վերջապես հասա: Էդ ընթացքում ծախսեցի մոտ 50000 դրամ ավելի, քան պայմանագրով էր նախատեսված, և մոտ գուգոլ անգամ ջղայնացա: Տառապում էի ինտեռնետային հիվանդությամբ, որի ախտորոշումն էր "չարորակ" կապ: Դա էլ քիչ էր, անընդհատ լինում էին հանկարծակի նոպաներ, որոնց  ժամանակ անհասկանալի կերպով դադարում էր իմ ինտեռնետի "սնուցումը":
Գնում էի հիվանդանոց, այ այս հիվանդանոցը`
Բիլայնի տառասխալով ցուցանակ

Հիվանդանոցում էլ "բուժքույրերը", ճիշտ է, բավականին բարետես են, բայց ոչնչով օգնել չեն կարողանում, մի բան էլ իրենց անփույթ ու անմակարդակ պահվածքով ավելի խորացնում խնդիրը: Քանի անգամ եմ հետները կռիվ արել, բայց թե էս հիվանդությունը անբուժելի է: Միակ փրկությունը Beeline-ից հրաժարվելն է, որը նույնպես շատ խնդիրներ ստեղծեց, շատ-շաաատ:
Ու վերջապես պրծա, "քաշեցի սռոկս"` մեծ նողկանքով լցված այդ կազմակերպության և նրանց ողջ անձնակազմի հանդեպ: Միակ բանը, որ կարելի է դիտել որպես օգուտ` դա այն էր, որ սովորեցի, թե ինչպես չի կարելի ղեկավարել ընկերությունը ծառայությունների ոլորտում: Կարծես մասնագիտական պրակտիկա լիներ էլի :Ճ
Ժողովուրդ, գուցե ձեզանից շատերը շատ նորմալ օգտվում են էդ ընկերության ծառայություններից ու գոհ են, բայց հաստատ գիտեմ, որ ավելի մեծ զանգված կա, որ իրոք զզվել են էդ դեղին ու սև գծերից: Որպես սփոփանք միայն նշեմ, որ մենք միակը չենք, այստեղ էլ լիքը մեր նման "սռոկ" քաշած ու ներվայնացած մարդիկ կան:

Հ.Գ. Սպասարկման "սարսափելիության" առումով Beeline-ը, ճիշտ է, առաջիններից է, բայց միակը չէ Հայաստանում:
Read more »

8 нояб. 2010 г.

Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 1-ին` ԲԱՐՍԵԼՈՆԱ /20 նկար/

Ֆուտբոլային ծաղրանկարների շարքը իհարկե սկսում եմ Բարսելոնից: Ճիշտ է, որոշ ֆուտբոլիստներ հիմա արդեն Բարսայում չեն, բայց կարծում եմ երկրպագուները դեռ չեն մոռացել նրանց որպես Բարսայի "դեմքեր": Գնացինք!
Բարսա չեմպիոն
Բարսա` չեմպիոն
Read more »

6 нояб. 2010 г.

Քյառթու բլոգերի երգը

Քյարթու

Google բլոգիս տռաֆիկ տու~ուուուր,
Request եմ անում ես աղեկտուուուուր, 
Բլոգիս link-երը մի փակիիիիր, 
Ես մի բլոգեր եմ տարագիիիր!!!!!!
Read more »

5 нояб. 2010 г.

Ադրբեջանցիների հերթական խաղերը

Յանի էսօր տրամ ունեի, ասեցի livemocha-ով մի քիչ բզբզամ, անգլերեն սովորեմ: Անցա մի քանի առաջադրանք, ու ասեցի  թիթիզանամ, ֆեյսբուքով ցույց տամ արդյունքս: Ու հենց էդ պահին հանդիպեցի մի անակնկալի մեր հարևաններից: Խնդրեմ.
Ադրբեջանական հարձակում ֆեյսբուքում


Ինչքան հասկացա ադրբեջանցիների հերթական խաղերն է: Ինչքան պարապ կա էդ անիմաստ երկիրը, զարմանում եմ:
Բայց հետաքրքիր է, մենակ ֆեյսբուքի հետ է կապված, թե livemocha-ի, ու նաև` մենակ հայերին էն այսպիսի գրառումներ հանդիպում թե բոլորին??? Ու նաև, գուցե դա ինչ-որ կերպ վնասի իմ պրոֆայլին? Ես սրանցից բան չեմ հասկանում, ով ինչ-որ բան գիտի խնդրում եմ արձագանքեք!!!!!
Նախապես շնորհակալություն!!!
Read more »

4 нояб. 2010 г.

Մանգոյի ուսանողների երդումը

Էսօր մանգոյում էի /Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ/, ու չգիտեմ ինչպես եղավ, մի պահ աչքս աղջիկներից մի կողմ թեքեցի ու տեսա էս պաստառը.
Մանկավարժականի ուսանողի երդում

Դե արի ու դիմացի.. Թե ուսանողի երդումը որն է??? չնայած եթե զինվորագրվում են, պտի երդվին :Ճ Ուղղակի էս մի կետը մոռացել են` 
  • Խոստանում եմ որպես կաշառք առաջարկել "օրենքով նախատեսված" պատկառելի գումարներ, այլ ոչ թե ասենք պեռաշկի :Ճ
Հետաքրքիր է, ուսանողներից որևէ մեկը արել է էս երդումը?? Չեմ կարծում...

Հ.Գ. Ժողովուրդ, թարգեք էլի, ամոթ է: Ինչ, հետո էլ սկսելու եք փականագործի, խոպանչիի կամ ասենք հավաքարարի երդումներ հնարել, է վերջը??? Երդում հնարելով բան չի փոխվի: Հատկապես  երբ գիտեք, որ անհնար է ներկայիս պայմաններում էդ երդումը պահել..
Read more »

Էսօրվա կեղտերի մի մասը

Արտակ Մանուկյան
 Էսօր մի քիչ դարդոտել եմ: Օրվա ընթացքը ստիպեց մտածել ավելի լուրջ բաների մասին` մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կամքի և մեր երկրում մեր դերի մասին: Իրոք վիճակը նախանձելի չէ: 1000 ու մի խնդիր կա, դրանց յուրաքանչյուրի լուծման 1000 մշակված եղանակներ, սակայն ընթացքը շատ դանդաղ է: Իսկ ինչն է պատճառը???
Պատճառները շատ են: Կարծում եմ բոլորն էլ գիտակցում են խնդիրները, ու մեծ հաշվով լուծման բոլոր ուղիներն էլ ռեալ են, եթե դրանք իրականցնող լինի: Բայց այդ ամենի համար պետք է շատ մեծ ԿԱՄՔ!!! Փորձեք պատկերացնել, ու կզգաք, որ դա իրոք շատ դժվար է`  դնել ու մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ տալ` թեկուզ և դեպի ավելի լավը:
Ինչքան եմ հարգում այն մարդկանց, թեկուզ իշխանական, որոնք ընդունում են խնդիրների առկայությունը և դրանց լուծում տալու իրենց անկարողությունը: Կարևորն այն է, որ իրենք ազատ են իրենց մտքերի մեջ ու չեն փախչում իրականությունից:
Սակայն էս անկախ տարիների ընթացքում ձևավորվել է մի հատուկ խավ, որ իրենց շատ լավ են զգում լոխի կարգավիճակում: Կարծես ապրում են օրենքի երկրում, որտեղ ամեն ինչ կարգին է: Երբ նրանց ասում ես այս կամ այն խնդրի մասին ակնհայտ ենթատեքստով, վարպետորեն ոչինչ չեն հասկանում: Հետո դնում ու ասում ես ամեն ինչ շիտակ ձևով, ու նրանք անտաղանդ զարմանք ցուցադրելուց հետո անուններ են պահանջում: Այ դուք էս ազգի տոռմուզներն եք, որ մի փոքր տեղ եք արել ուրիշների հետևներում ու փորձում եք մաքրել այնտեղի կեղտը, ուրիշներին էլ ցույց եք տալիս, թե չեք առնում էդ կեղտի հոտը: Բայց քանի որ դուք ուրիշների հետևներում եք, հենց դուք էլ էդ կեղտի մասն եք!!!
Read more »

2 нояб. 2010 г.

Հեռախոսիցս "գտած" նկարներ


Շատ է պատահում, երբ ինչ-որ բանի սպասելիս էնքան պարապ ես լինում, որ սկսում ես թերթել հեռախոսիդ նկարները: Նույն վիճակում այսօր ես հայտնվեցի ու պարզվեց, որ հեռախոսիս մեջ ահագին հետաքրքիր նկարներ կային: Տեսնենք թե ինչ գտա հեռախոսս փորփրելիս.
Աղ ու հացով երկիր
Աղ ու պեռեցով երկիր իմ ՀԱՅԱՍՏԱՆ :Ճ
Read more »

Աշխարհի ամենախելացիները

Բոլորիս մոտ էլ կյանքում գալիս է մի իրավիճակ, երբ կարծում ենք, որ եթե ոչ շատ, գոնե բավականին խելացի ենք, ու երբեմն իրոք չենք սխալվում: Սակայն երբեք չի մարում մեր ներքին ցանկությունը առավել խելացի ու բանիմաց երևալու: Կարծում եմ հենց դրա արդյունքում էլ առաջացել են տարբեր ինտելեկտուալ խաղերը, որոնք հիմա շատ սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից:
Բայց ինչքան էլ մենք փորձենք խելացի երևալ մեր շրջապատում, ինչքան էլ ուրախանանք Արմենիայով ցուցադրվող ЧГК-ի հարցերին հեշտությամբ պատասխանելու համար, կան մարդիկ, ովքեր մեզ ու ամբողջ աշխարհին ստիպում են զսպել մեր հավակնությունները: Այդպիսիները շատ են, սակայն այսօր  անդրադառնանք նրանցից 5-ին, ովքեր ունեն ամենաբարձր IQ-ներն աշխարհում: Այսպիսով`
Read more »

31 окт. 2010 г.

Halloween!!

Կենդանիներն էլ պակաս չեն նշում էս տոնը !!!
Կապիկ, Հելոուին
Read more »

25 окт. 2010 г.

Գյումրու օրը

Գյումրու քաղաքապետարան
Դժվարանում եմ ասել, Գյումրին քանի տարեկան է, 2793 թե ավելի, բայց Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ աշնան կեսերին պետք է սպասել մեր սիրելի քաղաքի օրվան: Էս տարի էլ սպասեցինք մինչև հոկտեմբերի 23-ը, սակայն արժեր նույնիսկ ավելի երկար սպասել, որովհետև այս տարի քաղաքի օրը վերջապես տեղի ունեցան ևս մի քանի  կարևոր իրադարձություններ` բացվեցին մեր նոր քաղաքապետարանը և "Խաչքարերի պուրակը" Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, որտեղ տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները` պատրաստված գյումրեցի վարպետների ձեռքով: Համ էլ էս տարի
Read more »

21 окт. 2010 г.

Մեսսիով ինչեր եմ անուուուում!!!! :D PES 2011!!!

Մեսսի PES 2011
Վերջապես կարող ենք վայելել երկար սպասված PES 2011-ը: Շատ էր խոսվում այն մասին, որ PES-ի նոր տարբերակը շատ առումներով գերազանցելու է PES 2010-ին, քանի որ FIFA-ի հետ մրցակցությունը գնալով ավելի է սրվում: Փաստորեն այդ խոսակցությունները իրականություն դարձան, քանի որ PES-ի նոր տարբերակը ուղղակի հիացնում է` թե գրաֆիկայով, թե գեյմփլեյ կոչվածով, և որ գոնե իմ համար ամենակարևորն է` այն մաքսիմալ  մոտ է իրականությանը:
PES-ի գլխավոր նորամուծությունը փոխանցումների համակարգի կատարելագործումն է: Հիմա արդեն օգտագործողն է սահմանում փոխանցման ուղղությունն ու ուժգնությունը: Այս ֆունկցիան խաղի մեջ բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում, մի տեսակ լրիվ նոր "զգացողություն" է առաջացնում, չնայած որ 1-2 օր պետք է դրան հարմարվելու համար:
PES-ի գրաֆիկայում նույնպես բավականին նորամուծություններ կան: Դրանք վերաբերում են մանր դետալներին, որոնք մեծ հաշվով բան չեն փոխում, բայց շատ կարևոր են մթնոլորտի ձևավորման համար: Մասնավորապես բավականին մեծ աշխատանք է տարվել մարզադաշտերի և տրիբունաների վրա, մտցվել է հանդիսականների 3D մոդելներ: Շատ հետաքրքիր էր տեսնել դարպասի ցանցի "դողը" գնդակի հպումից: Բարելավվել է նաև պերսոնաժների դիմային անիմացիան, որն ավելի կենդանի շունչ է հաղորդում նրանց: Կրկնապատկերների դիտման համակարգը նույնպես կատարելագործվել է:
PES 2011-ի հիմնական նորամուծություններն ու հնարավորությունները.



Read more »

19 окт. 2010 г.

"Հույս, Հավատ, Սեր" համահայաստանյան /16.10.10/

Եկեղեցու ավերակներ
"Հույս, Հավատ, Սեր" ծրագիրը, որ արդեն երկար տարիներ իրականացվում էր Շիրակի մարզում, դարձել էր ուսանողների կողմից ամենասիրված միջոցառումներից մեկը, այդ թվում նաև իմ :Ճ
Դժվար է ասել` եկեղեցիների վերականգնման նվիրական գործն է ձգում երիտասարդներին, թե տիրող ջերմ ընկերական մթնոլորտը, բայց փաստն այն է, որ Շիրակի մարզում այլևս չկան խոնարհված եկեղեցիներ, որտեղ մենք չենք եղել: Դե ուրեմն արդեն պետք է անցնել մյուս մարզերին: 
Եվ ահա, շնորհիվ ՀԵՀԵԿ-ի 16.10.10-ին իրականություն դարձավ առաջին համահայաստանյան "Հույս, Հավատ, Սեր"-ը:
Read more »

15 окт. 2010 г.

Գտեք Ձեզ այստեղ!!!!

Մարդկանց մտքով անցել է, որ սոցիալական ցանցերը արդեն ամբողջովին գրավել են մոլորակը, և արդեն տարածքները բաժանում են միմյանց մեջ: 2010-ի համար մոտավորապես այս պատկերն է`
Սոցիալական ցանցերի քարտեզ, ֆեյսբուք, թվիթեր


Read more »

Մեզ է տրված, բայց ուրիշներն են օգտագործում...

Արարատ, բիբլիական լեռ, ինչ որտեղ երբ
Երեկ մեր ուսանողական խորհուրդը կազմակերպել էր "Ինչ, որտեղ, երբ" ինտելեկտուալ մրցույթ առաջին կուրսեցիների շրջանակներում: Երեխեքը էնքան էլ ուժեղ չէին, շատ պարզ հարցերի չէին պատասխանում, բայց երբեմն նրանց սխալ պատասխանները ճիշտ պատասխանից էլ ճիշտ էին: Այս մեկը հատկապես.
Ինչն է տրված մեզ, բայց օգտագործում են ուրիշները???
Դժվար չէր գուշակել, որ խոսքը մեր անունների մասին էր: Բայց իրոք դժվար էր այդ իրավիճակում մտածել մեր ԱՐԱՐԱՏԻ մասին: Բիբլիական հսկան, որ տրված է մեզ, որ, հիրավի, մեր ԱՆՈՒՆՆ է, սակայն ցավոք "օգտագործում են ուրիշները":
Կարոտում ենք քեզ, սպասում ենք քեզ, ԱՐԱՐԱՏ ՋԱՆ!!!
Read more »

13 окт. 2010 г.

ՀԱՅԱՍՏԱՆ 4-0 ԱՆԴՈՐՐԱ!!!! Ժամանակները փոխվում են...

Հայաստան Անդորրա, հայկական ֆուտբոլ, հայ ֆուտբոլիստներ
Ինչ հզոր բան է ոգևորվածությունը.. Ինչքան մարդ կարիք ունի հավատալու ինչ-որ լավ բանի, ու հավատալու մինչև վերջ, նվիրվելու.... Կարծում եմ, հիմա բոլոր հայ ֆուտբոլասերների մոտ էս վիճակն է, ոչ մեկն այլևս չի էլ հիշում անցյալը, չի ուզում մտաբերել ոչ մի անիմաստ դրվագ, այլ արդեն մտածում է մեր հավաքականի մյուս խաղի մասին, անընդհատ ցանկանում է տեսնել մերոնց խաղը, որովհետև դրանից հաճույք է ստանում.. այ սա է ֆուտբոլը, նրա այն մասը, որ կապ չունի ոչ ֆուտբոլիստների, ոչ մարզիչների, ոչ "նեմեցների" կամ "դոդերի", ոչ էլ մեծ գումարների հետ, այլ կախված է զուտ մեզանից, ֆուտբոլասերներից, մեր հավատից, մեր մեծ ցանկությունից, մեր էներգետիկայից, որը հաստատ հասնելու է նրանց... Էս է ֆուտբոլի ամենակարևոր գործոններից մեկը, որը սովետի վախտ ասում էին 12-րդ խաղացող :Ճ
Էսօր արդեն մի քիչ էլ դրանից տեսանք, ու մեր ֆուտբոլիստներն էլ "առատորեն" ուրախացրեցին մեզ ու շնորհակալ եղան դրա համար: ՀԱԼԱԼ է, ՏՂԵՔ!!!!
"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ

Հայաստան-Անդորրա` 4:0

Read more »

10 окт. 2010 г.

10-երի զորությունը

10.10.10 զուգադիպություն
Էսօր ինչքան պետք լինի, ամսաթիվ կգրեմ, ախր շատ ձգող է, ու զարմանալի է, թե ինչպես կարող են 1 և 0 թվերը այդպիսի հետաքրքիր զգացողություն առաջացնել, ողջ աշխարհը խառնել իրար... Բայց փաստորեն կարող են... Էս օրը իրոք շատ մեծամասշտաբ ստացվեց:
Փորձեմ ներկայացնել, թե բացի թվային գեղեցիկ համընկնումից, էլ ինչու արժեր այս օրվա առիթով պոստ անել: Ահա թե ինչու...
Read more »

8 окт. 2010 г.

Հալալ էէէէէէէ... Վերջապես!!!! Հաղթանաաաաաաակ!!!

Հայկական ֆուտբոլ,Սլովակիա
08.10.2010

"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ
Հայաստան-Սլովակիա` 3:1
Մրցավար` Դանիելե Օրսադո (Իտալիա)
Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 2. Կառլեն Մկրտչյան, 16. Լևոն Պաչաջյան (
13. Էդգար Մանուչարյան, 46), 8. Մարկոս Պիզելի (7. Արթուր Եդիգարյան, 72), 10. Գևորգ Ղազարյան, 18. Հենրիխ Մխիթարյան,  14. Յուրա Մովսիսյան:
Սլովակիա. 1. Յան Մուխա, 2. Պետեր Պեկարիկ, 3. Մարտին Շկրտել, 16. Կորնել Սալատա, 5. Ռադոսլավ Զաբավնիկ, 6. Միրոսլավ Կարխան, 14. Կամիլ Կոպունեկ, 7. Վլադիմիր Վայս (կտ.), 17. Մարեկ Համշիկ (ա), 11. Միրոսլավ Ստոխ, 9. Ստանիսլավ Շեստակ:

Գոլեր. 1-0` Մովսիսյան (23'), 1-1` Վայս (37'), 2-1` Ղազարյան (50'), 3-1`Մխիթարյան (89'):

Վերջապես



Read more »

3 окт. 2010 г.

Թվայնացված բնություն

Միշտ նեղվել եմ այն բանից, որ մարդիկ արտասովոր հակում ունեն ամեն ինչ թվերով արտահայտելու ու բացատրելու նկատմամբ: Սակայն երբեմն շատ հետաքրքիր, իսկ տվյալ դեպքում նաև գեղեցիկ է ստացվում.

Read more »

30 сент. 2010 г.

ԱՀՌԾ 2010-2013

Գործերը խեղդում են, դասերն էլ գումարվեցին, մեռած վիճակ է: Սաղ հավաքվում, կուտակվում է, ու արդյունքում ոչ մեկն էլ նորմալ չեմ անում: Բայց չէ որ արդեն 20 տարեկան եմ համարյա, հենց այն շրջանը, երբ պետք է ամեն ինչ հասցնել... բա ինչն է պատճառը???
Այո, ես կատարյալ անկյալ եմ: Իսկ դրա դեմ պետք է պայքարել.. Դե ասում են դրա համար պետք է ուղղակի կամք դրսևորել, բայց քանի որ էդպես շատ եմ փորձել, ու արդյունք համարյա չկա, փորձեմ անել ինչպես պրոֆեսիոնալները` մշակել երկարաժամկետ ռազմավարություն և հետևել դրան.
Read more »

26 сент. 2010 г.

Առաքելություն դեպի Անի

Արդեն մի շաբաթ է, ինչ առանձնապես չեմ հասկանում, թե ինչպես ենք թռնում օրերս: Էս բլոգս էլ շատ եմ կարոտում, բայց եթե հաշվի առնենք, որ էս շաբաթվանից 3 օր ընդհանրապես տուն չեմ եկել, մնացած օրերն էլ էնքան որ եկել գիշերելու համար, մի կերպ կարելի է ներել, որ անցած կիրակի տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության մասին գրում եմ միայն մեկ շաբաթ անց:
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին  հերթական անգամ ճամփա ընկանք` կատարելու համար մի շատ կարևոր գործ` վերականգնելու մեր հին "խոնարհված" եկեղեցիներից մեկը: "Հույս, հավատ, սեր" ծրագրի ուղղությունը այս անգամ դեպի Խարկով գյուղ էր: Այն գտնվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում, մեր պատմական Անիի հարևանությամբ: Գյուղ ասելը նույնիսկ մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Չնայած դրան, նախկինում առավել մարդաշատ թվացող այդ տարածքում դեռ պահպանվել էր եկեղեցու մի մասը, որը բավականին վատթար վիճակում էր: Դեռ ամիսներ առաջ նույն նպատակով եղել էինք այդտեղ, սակայն գործը բավականին շատ էր, և ահա գալիս ենք շարունակելու:
Դրա հետ մեկտեղ, բնականաբար, յուրաքանչյուր հայ ցանկանում է գոնե մեկ անգամ տեսնել Անին, և ոչ ոք բաց չէր թողնի հնարավորությունը թեկուզ մի քիչ հեռվից տեսնել 1000 ու 1 եկեղեցիների քաղաքը: Ավելին, այդ օրը մեզ հենց Անիում սպասելու էին "Նոյան Տապան" ծրագրի այն նույն երիտասարդները, որոնց հետ օրեր առաջ "մոբում" էինք Գյումրիում: Այսպիսի հագեցած օր էր սպասվում..
Read more »

21 сент. 2010 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՋԱՆ!!!!!

Շնորհավոր իմ սիրելի հայ ժողովուրդ: Մեր Հայաստանի Հանրապետությունը արդեն 19 տարեկան է /իմ տարիքին, չնայած ես ամսով մեծ եմ :Ճ /:
Շատ բաներ կան, որ պետք է հասկանալ ու գնահատել, շատ արժեքներ կան, որ պետք է իմաստավորել և դրանց կրողը դառնալ, ու պետք է միշտ զգալ հայ լինելու երջանկությունը:
Ինչ էլ ասեմ, մեր մեծերից լավ չեմ ասի... Ուղղակի, խնդրում եմ հայեր ջան, երբեք մի ափսոսացեք կամ ամաչեք հայ լինելուց, այլ միշտ հպարտ եղեք այդ հանգամանքով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱԱԱԱԱՆ!!!!!!!
Read more »

19 сент. 2010 г.

We No Speak Americano, բայց պետք էլ չէ

Read more »

Հիշողություններ` նոր հաղթանակների սպասումով

Ինչպես ասում են անհաջողակ հայ ֆուտբոլիստները` Հայաստան կամ բառբիստ եղնիս, կամ շտանգիստ, մնացածը սուտ է... Ու էդպես էլ կա, փառք Աստծո թե ցավոք սրտի, մեր մարզիկները պարբերաբար ապացուցում են այդ դրա ճշմարտացիությունը: Երկու օր առաջ Անթալյայում մեկնարկած հերթական աշխարհի առաջնությունը ստիպեց հիշել անցյալի հաղթական պահերը, մասնավորապես.
27.11.2009, 12:10 +/- 30 րոպե, Հայաստան, Գյումրի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ.
Read more »

17 сент. 2010 г.

Շիրակը ես եմ!!!!!!!

Հիշում եմ, երբ փոքր էի, ու ֆուտբոլից մեծ մասամբ բան չէի հասկանում, երբ ճանաչում էին միայն Ռոնալդոյին /ոչ Կրիշտիանո/, և ճիշտն ասած, գիտեի նրան որպես Ռոլանդո, այ այդ ժամանակ երբեմն լսում էի "Շիրակի" մասին, ու միշտ դա կապված ինչ-որ փայլուն հաղթանակների հետ: Որոշ ժամանակ անց, երբ որ արդեն բավականին շատ ֆուտբոլիստների անուններ իմացա, իմ առաջին հայկական ֆուտբոլային անուն-ազգանունը Արթուր Պետրոսյանն էր: Իսկ երբ արդեն ֆուտբոլի մոլի երկրպագու էի, իմացա, որ Շիրակը Հայաստանի եռակի չեմպիոն է: Այդքանը.. Այդ ժամանակվանից ի վեր այլևս ոչ մի ուրախալի լուր Շիրակից:
Սակայն վերջերս հանկարծ հեռուստացույցով տեսա այս հոլովակը.
Ճիշտ է, սա ընդամենը գովազդային ակցիա է, ուղղակի փորձում են գյումրեցիներին համախմբել ակումբի շուրջը, սակայն կարծում եմ բոլորս էլ պետք է հավատանք Շիրակի ապագա հաջողություններին: Ես ինքս հավատում եմ, և համարյա վստահ եմ, որը Շիրակը կարող է նաև վերջ դնել իմ անվերջ հայհոյանքներին, քանի որ ֆուտբոլը այնպիսի մարզաձև է, որը չի կարող զարգանալ զուտ մայրաքաղաքում, իսկ Գյումրիում այնքան տաղանդներ են կորում, որ ուղղակի ափսոսալ կարելի է:
Մի խոսքով, ՇԻՐԱԿԸ ԵՍ ԵՄ!!!!!!!!!
Read more »

Արևելյան թե արևմտյան սմայլիկներ???

Մենք հիմնականում օգտագործում ենք արևմտյանը, կամ մեկմեկ էլ հենց հայկականը` :Ճ : Բայց տեսեք ինչ հետաքրքիր են նաև արևելյան "ժպտիկ"-ները..
ԱՐԵՎԵԼՔ     -     ԱՐԵՎՄՈՒՏՔ  
(^_^)     -     :-)       ժպտում եմ
(;_;)     -     :(     տխուր եմ
(*o*)     -     :O        զարմանում եմ
(^_~)     -     ;-)  աչքով եմ անում
(^o^)     -     :D   ծիծաղում եմ
(#^.^#)     -     կարմրում եմ 
m(__)m     -     ներողություն եմ խնդրում

Թե որ "կոմպլեկտն" է Ձեզ ավելի հոգեհարազատ, որոշեք ինքներդ, անձամբ ես այսուհետ  կփորձեմ օգտագործել նաև արևելյանները (^_^): Յոլա գնանք, մինչև մի հատ կարգին հայկական "հավաքածու" հնարենք...                                                                                    
Read more »

16 сент. 2010 г.

Ես ընտրում եմ ժողովրդավարությունը... Ֆլեշմոբ Գյումրիում

Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է: 2007թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ը որոշեց այս օրը հռչակել ժողովրդավարության միջազգային օր:
Քչերին էր հայտնի դա, հատկապես Հայաստանում, որտեղ քչերին է հայտնի նաև ընդհանրապես ժողովրդավարությունը: Դա իհարկե խնդիր է, ու որոշեցինք այդ խնդրին էլ անդրադառնալ:



Я выбираю демократию اخترت الديمقراطية Я выбіраю дэмакратыі მე აირჩიეთ დემოკრატია Изберете демокрацията Επιλέγω τη δημοκρατία 我选择民主   Jeg vælger demokrati
Ես ընտրում եմ ժողովրդավարությունը       JA izabrati demokracije En valita demokratia Ik kies voor de democratie Je choisis la démocratie Ich wähle die Demokratie I choose democracy  मैं लोकतंत्र का चयन  mian liom an daonlathas Io scelgo la democrazia 私は民主主義を選択する من دموکراسی را انتخاب کنید     Eu escolho a democracia     Jaz raje demokracije  Elijo la democracia Ben demokrasi seçmek Я вибираю демократії

ԱՅՈ/YES                              ՈՉ/NO
Այս խառնաշփոթից դժվար թե հասկանաք ինչն ինչոց է:
Ուրեմն,
Read more »

14 сент. 2010 г.

ԲԱՐՍԵԼՈՆԱ - ՊԱՆԱՏԻՆԱԻԿՈՍ /14.09.10/

Բարև ֆուտբոլասեր ժողովուրդ: Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ քիչ առաջ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2010-2011թթ. խաղարկությունը: Վերջապես կտրվելու ենք ուշունցաշատ ֆուտբոլային առօրյայից և վայելելու իսկական ֆուտբոլ: Ճիշտ է, Չեմպիոնների լիգան աշխարհի առաջնության հետ մի քիչ դժվար է համեմատել, սակայն ոչ այն պատճառով, որ վերջինը ավելի բարձրակարգ է, այլ զուտ հաշվի առնելով հավաքական-ակումբ տարբերությունը: Իսկ ընդհանուր առմամբ սա հենց այն թատերաբեմն է, որտեղ իրենց հանճարեղ ներկայացումներն են բեմադրելու լավագույն ֆուտբոլային ռեժիսոները, իսկ դերասանները փայլելու են իրենց վարպետությամբ: Հաստատ բոլորս էլ կարոտել ենք... դե սկսենք!!!
Առաջին խաղի հետ ցանկություն առաջացավ twitter-ով онлайн трансляция անելու... Դե քանի որ խաղն արդեն սկսվել է, ավելի մանրամասն կգրեմ երկրորդ խաղակեսից.. Գնացիիիինք


  • Այսօր ֆուտբոլային երեկոն ավարտվեց: Ինչ հաճելի է նայել նման խաղեր, երբ կարելի է "կուշտմ" հիանալ ֆուտբոլով.. ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ՍԻՐԵԼԻՆԵՐ. Կհանդիպենք
  • Մյուս խաղերը` Տվենտե2-2Ինտեր, Վերդեր2-2Տոտենհեմ, Բենֆիկա2-0Հապոել, Լիոն1-0Շալկե, Բուրսա0-4Վալենսիա, ՄՅՈՒ0-0Ռենջերս,Կոպենհագեն1-0Ռուբին...
  • ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԲԱՐՍԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
  • Հնչում է Բարսելոնի հիմնը.. Խաղն ավարտված է: 5-1: Շատ գեղեցիկ հաղթանակ, և որ ամենակարևորն է, Բարսայի խաղը ստացվում էր:
  • 90+ ԳՈՈՈԼ.. 5-1.. Մեսսիի գեղեցիկ փոխանցումը գլխի հարվածով ավարտում է Դանիել Ալվեսը..
Read more »

10 сент. 2010 г.

Շատ արդիական անտրամաբանական հայտարարություն

Շատ է խոսվել Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասի անորակ, "ադնառազըվի" տների մասին: Ճիշտ է, դժվար է այդ մասին հումորով խոսել, բայց այս հայտարարությունը, ինչպես ասում են, ինձ ուղղակի բացեեեեց.


Դե հայերի անսահման հնարամտությամբ ու ամեն ինչից փող քամելու կարողությամբ միշտ էլ կարելի է հիանալ, սակայն վատն այն է, որ այս հայտարարությունը շատ էլ արդիական է նոր շահագործման հանձնված տների համար, որտեղ ամեն օր մի նոր բան է փլվում..
Read more »

9 сент. 2010 г.

Ինտեռնետ առաջխաղացում

Welcome. Մի օր, "մեր ախպերը" ընկերներից մեկի մոտ, որը մի քիչ ավելի ботаник-ոտ էր, առաջին անգամ տեսավ այդ լուսավոր երևույթը: Ու սկսեց նա իր ճանապարհորդությունը internet կոչված այդ մեծ աշխարհի ամենանեղ ու տատասկոտ արահետով, որի հասցեն էր` www.odnoklassniki.ru:
Առաջին լոգին-պառոլը. Առաջին դժվարությանը նա հանդիպեց լոգին ու փասվորդ, դե իր համար` պառոլ մտածելիս: Մտածեց, բայց ինչպես միշտ լոգինը եղավ "անուն+ծննդյան թվական" կապակցությունը, իսկ փասվորդը` 123456-ից ավելի խելացի բան մտածել չկարողացավ: Էն ботаник ախպերը թե. "Ապ ջան, էս պառոլդ կռնա ջարդեն, ուրիշ բան մտածե": Էս "մեր ախպերն" էլ, ձև անելով, որ հասկացավ, թե "ջարդելն" ինչ է, մտածեց, մտածեց ու գտավ իր հեռախոսահամարը, չնայած դա էլ երբեմն մոռանում էր :Ճ
Առաջին վիրտուալ ընկերները. Շնորհավոր ախպեր ջան: Դու արդեն "սայտ" ունես:
Read more »

8 сент. 2010 г.

Այնուամենայնիվ, հայհոյելու օր - 3

Բա ժողովուրդ ջան: Մի կողմից իմ լավատեսական նկրտումները, մյուս կողմից էլ մեր հավաքականի 2 գոլերը այսօր մղում էին իմ այս գրառման այլ վերնագրի ու ոճի, բայց տեսաք, թե ինչ կատարվեց..
ՄԱԿԵԴՈՆԻԱ 2-2 ՀԱՅԱՍՏԱՆ
Էս մեր ֆուտբոլիստները երևի վիզ են դրել, որ իմ բլոգը լցվի "Հայհոյելու օր -1,2,3,...,n " պոստերով և "ուշունց" տեգով: Չէ տղեք ջան, ես կփորձեմ ավելի ճկուն լինել ու չենթարկվել ձեր անտրամաբանական ընթացքին: Ավելին, կփորձեմ այսօր ձեզ օգտակար լինել...
Ինչպես հայտնի է բոլորիս, յուրաքանչյուր մարդ ներքին ցանկություն ունի գտնել իր նմաններին ու շփվել նրանց հետ: Դե մեր ֆուտբոլիստները, իրոք շատ լավ են գտել իրար, հատկապես հարձակման գծում, վստահ եմ, վրիպելու նվիրական գաղափարը համախմբել է բոլորին: Տղեք ջան, ինչ էի ուզում ասել, դուք մենակ չեք, ձեր նմանները շատ կան.. Խնդրեմ, ծանոթացեք.


Սակայն մերոնց մեջ կան նաև բացառիկ մարդիկ, օրինակ` Արարատ Առաքելյանը, ինչպես Էդուարդ Քալանթարյանը նկատեց, այս խաղի երկրորդ հարկի արքան: Այ քո նմանները իրոք չկան, Արարատ ախպեր: Կան միայն մարդիկ, ովքեր ձեռքով գոլ են խփում, կամ ձեռքով գոլից փրկում և հաղթանակ տանում, հետո էլ հպարտորեն ասում, որ դա Աստծո ձեռքն էր: Բա դու ինչ ես ասելու, սատանայի ձեռքն էր, հա????
Ուշունցներ, բազմաթիվ ու բազմազան, բազմալեզու և բազմահարկ, դուք այսօր էլ գտաք ձեր հանգրվանը....
Read more »

3 сент. 2010 г.

Հայհոյելու օր - 2..

ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՌԼԱՆԴԻԱ` 0-1
Դե կանխազգացումը կար, որ էսօր էլի բերանս բացելու եմ: Ուշունցների հերթական շարքը տեղաց իմ շուրթերից, ու էդպես դեռ երկար է շարունակվելու, հույս ունեմ, մինչև Անդորրայի հետ խաղը: Էդ խաղին մի փոքր շունչ կառնեմ ու էլի նույնը:
Ախր տեղին եմ բացում է... վերջապես կարելի է պատկերացում ունենալ տակտիկա կոչվածի մասին: Ու իռլանդացիների հետ խաղին անհնար է սպասել այլ տակտիկա, քան բրիտանականն է, թեկուզ և մարզիչը Տրապատոնին է: Զուտ բրիտանական ոճով մի քանի գրոհ, և իռլանդացիներից մեկը բացեց խաղի հաշիվը և միաժամանակ իմ բերանը.......
Էհ.. Ուշունցներ Սարգիս Հովսեփյանին, որը ամենափորձառուն է, բայց կորցրեց դիրքը գոլի ժամանակ: Առանձնահատուկ ուշունցներ Էդգար Մանուչարյանին, որը մի պահ կարծեց թե տուգանայինից առաջ  ոտքերը լայն բացած հպարտ կեցվածք ընդունելով կարող է Ռոնալդուի նման էլ հարվածել...
Գնամ նոր հայհոյանքներ սովորեմ, մի քանի օրից հաջորդ խաղն է......
Read more »

2 сент. 2010 г.

Շնորհավոր տոնդ, Արցախ !!! :-(

Ազատ Արցախը 19 տարեկան է: Տոն է...
Սա լսեր մեր հերոս նախապապերից մեկը, երևի կաթված ստանար, կամ թողներ հեռանար Հայաստանից.. Դե բոլորս էլ գիտենք պատմության ամբողջ ընթացքը, գիտենք թե ինչպես հասանք էս վիճակին, ու գիտենք, որ ըստ էության, մեղավորը հենց մենք ենք.. Բայց գոնե երազելու համար չարժե համակերպվել.. Ինչու պիտի օրերից մի օր Ղարաբաղի կարգավիճակի հարց քննարկվեր..
Մի քանի օր առաջ պատահաբար տեսա Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերից մեկը, այն էլ ոչ լրիվ: Այնտեղ Հայաստանը հենց նախկին Մեծ Հայքն էր, ու երիտասարդները գնում էին Կարինից դեպի Տիգրանակերտ.. ու "երազելս" եկավ.. անմիջապես շպրտեցի հայի ներկայիս կերպարի խեղճ ու կրակ քողը ու ինձ զգացի մի հսկայական տերության "երջանիկ" քաղաքացի..
Սկսեցինք...
Read more »

1 сент. 2010 г.

4-րդ կուրս չհասած..

Վաղը սեպտեմբերի մեկն է: Ես էլ վերջին կուրս եմ արդեն: Ընկերներից մեկն էլ հենց նոր հարցրեց, թե ինչ զգացողություններ ունեմ.. Ուրեմն ասեմ` ոչ մի... .Ուզում եմ մինչև առավոտյան ժամը 9-ը չմտածել ոչ մի բանի մասին, ուղղակի հիանալ այս երգով. Էդպես պոֆիգիստական կայֆերով էլի.....

Read more »

30 авг. 2010 г.

Զորացած` Հառիճավանքից...

Մեկ ամիս առաջ բախտ վիճակվեց առաջին անգամ լինել Հառիճավանքում: Վանքի գեղեցկության մասին դժվարանում եմ խոսել, ավելի լավ է նկարում նայեք, սակայն այս վանքում առաջին անգամ զգացի այն մեծ զորությունը, որ հորդում է վանքի պատերից, այն մեծ հոգևոր ուժը, որ շրջապատում է վանք մտնելիս, արտասովոր հանգստությունը, որը զգում ես վանքի ամբողջ տարածքում: Մեր այցելությունը ընդամենը մեկ օրով էր, և այդ անգամ գերադասեցի ուրախ ժամանցը ընկերներիս հետ, բայց մեծ ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ լինել Հառիճավանքում և հոգեպես զորանալ նրա անսահման զորությամբ:
Փառք Աստծո, երկար չսպասեցի.
Read more »

24 авг. 2010 г.

Նախասեպտեմբերմեկյան բարի գործ...

"Մենք բարեգործական ակցիա ենք կազմակերպել, ցանկանում ենք օգնել անապահով ընտանիքների աշակերտներին գրենական պիտույքով: Եթե ցանկություն ունեք կարող եք Ձեր փոքր ներդրումն ունենալ` մեկական տետր կամ գրիչ գնելով նրանց համար":
Եթե այսօր անցնեիք Գյումրու Կիրովի կամ Շահումյան փողոցներով, ու առաջին հայացքից շատ չարամիտ հայացք չունենայիք, անպայման կլսեիք այս բառերը մեր կամավորներից: Զատիկյան հաջողված Food Bank-ից հետո որոշեցինք այս անգամ անդրադառնալ "կրթական հիմնախնդրին" :ՃՃՃ Հավաքում ենք գրենական պիտույքներ անապահով ընտանիքների աշակերտների համար:
Read more »

19 авг. 2010 г.

Ինչքան հուսալի է Ձեր գաղտնաբառը????

Շատերս ենք հանդիպել նման իրավիճակի. մշտականի պես փորձելով մուտք գործել սիրելի սոցկայք` արագ-արագ հավաքում մեր գաղտնաբառը, դե password-ը էլի, ու կլանված սպասում նոր հաղորդագրություններին: Ու հանկարծ հայտնվում է The password you entered is incorrect. Please try again (make sure your caps lock is off). Ինչպես թե.. ևս մեկ անգամ առավել ուշադիր հավաքում ենք փասվորդը, ու էլի նույնը: Նայում ենք` Caps Lock-ի լույսը չի վառվում: Փորձում ենք հիշել` արդյոք չենք փոխել փասվորդը: Դե չէ էլի, հաստատ չէ....
Ոմանք առավել երկար են տանջվում, փորփրում, բայց անիմաստ է: Ուղղակի պետք էր ավելի բարդ գաղտնաբառ մտածել.. Իսկ ինչպես ստուգել, այն բարդ է թե ոչ??
Փորձեք ձեր փասվորդի հուսալիությունը howsecureismypassword.net կայքում: Ամեն ինչ շատ պարզ է, գրում եք Ձեր փասվորդը ու սպասում: Եթե Ձեր փասվորդը շատ պարզունակ կամ "շաբլոն" է, սայտը կասի Ձեզ, որ դա 500 ամենատարածված փասվորդներից է, որոնց բացահայտումը կամ ինչպես ընդունված է ասել "ջարդումը" իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Իսկ մյուս դեպքերի համար սայտը Ձեզ կասի, թե եթե որևէ մեկը փորձի իր համակարգչով սովորական կոմբինացիների միջոցով բացահայտել Ձեր փասվորդը, ինչքան ժամանակ նա կտանջվի այդ գործի համար:
Կայքում կարելի է փորձարկել միայն լատինատառ փասվորդները, իսկ սիմվոլներից կայքը հասկանում է հետևյալները` ! @ # $ % ^ , & * ? _ ~ -: Կայքը Ձեր փասվորդը չի պահում, համենայն դեպս այնտեղ այդպես է նշված:
Ասեմ, որ իմ փասվորդներից մեկը ջարդելու համար պետք էր 73000 տարի, դե էդքան դժվար էլ ապրեմ, իսկ ահա մյուսը կարելի է շտապ փոխել առաջիկա 6 օրերի ընթացքում :ՃՃՃ
Read more »

2010-2011.. Ինչ սպասենք???

Նախ ասեմ, որ իմ բլոգում ֆուտբոլը իր կայուն տեղն է ունենալու, դե չեմ կարող առանց դրա, բայց հետն էլ կփորձեմ առանձնացնել ամենահետաքրքիրը:
Մի խոսքով արդեն համարյա սկսվել է մրցաշրջան 2010-2011-ը: Դե իսկական ժամանակն է, աշխարհի առաջնությունից հետո արդեն սկսել էինք կարոտել: Ու քանի որ ինձ թվում է, որ սա կլինի վերջին մրցաշրջանը, որին կկարողանամ նորմալ հետևել, էս տարի փորձելու եմ քամել առավելագույնը: Հիմա տեսնենք, թե ինչ եմ ակնկալում քամել...
Սկսենք Old Lady-ից: Բոլորս սպասում ենք Յուվեի վերածննդին: Նոր մարզիչ Լուիջի դել Ներին բավականին մեծ հույսեր է ներշնչում, դրա հետ մեկտեղ կարծես թե ղեկավարությունն էլ ուշքի է եկել: ճիշտ է, Բուֆոնի պես դարպասապահը շատ կպակասի թիմին, ու այստեղ շատ է կարևորվում ամուր պաշտպանության կազմակերպումը, որը սովորաբար հաջող է ստացվում դել Ներիի մոտ: Այստեղ որպես առաջատար կտեսնեի Կիելինիին: Դիեգոյի համար էլ որոշ տարակուսանքներ կան, բայց նա Յուվեում կբացվի հենց այս տարի: Դել Պիեռոն նրան դժվար խանգարի: Ու ավելի մեծ ակնկալիքներ Ամաուրիից: Ինչևէ, տրամադրվածությունը բավական լուրջ է, ափսոս որ Եվրոպան նոր Յուվեին կտեսնի միայն Եվրոպա լիգայում:
2010-11-ին Յուվեից սպասում ենք
Read more »

14 авг. 2010 г.

Սարսափելի տեսություն մեր մասին.. կամ դաժանոտ փոստ

Մովսես Խորենացի."Իսկ ինքը(Հայկը)... մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են` Թորգոմի տան սերնդից":

Երևի բոլորս ենք հավատում մեր սիրելի պատմահայր Խորենացուն, և շատերս էլ նույնիսկ հպարտ ենք Հայկի հետնորդները լինելու համար... Ես էլ:
Բայց էսօր հանդիպեցի մի ահագին հետաքրքիր մարդու, մի նախկին բժշկի, որ եկել էր հասկանալու թե ինչ հիվանդությամբ եմ տառապում: Իմ հիվանդությունը բուժեց, հա, բայց մեջս մի նոր, ավելի ծանր հիվանդություն գցեց: Էլ չեմ ասի նրա առաջ քաշած տեսությունների և մեր վեճերի մասին` աշխարհագրությունից սկսած ու մեր տնտեսությունեվ վերջացրած, բայց ամենահետաքրքիր տեսությունը հենց մեր մասին էր` հայերիս... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Հայերը եղել են "պրոֆեսիոնալ" մարդակերներ: Ապրել են միմյանցից հեռու տներում, ու իրարից մարդ են գողացել կերել.. ու էդպես "իրար միս ուտելով" հասել են մինչև մեր օրերը:
Հը, ինչ կասեք?? ես համ ծիծաղս զսպեցի, համ զայրույթս.. Լավ, ասենք ինչ-որ հիմքեր կան?? Ներկայացնում եմ իմ բժշկի հիմնավորումները.
Հիմնավորում 1. Հայկական լեռնաշխարհի էդ վայրենի մարդիկ իրար գոչել են "հայ-հույ"-ով, էդ տիպի վայրենական բացականչություններով, որտեղից էլ առաջացել է "հայ" բառը:
Հիմնավորում 2. Ինչու են հայերը մարդակեր, իսկ մյուս ազգերը ոչ: Մենակ հայերն են, որ երեխային սիրելիս ասում են "ուտեմ միսդ", "ուտեմ մռութդ", "ուտեմ ... մի խոսքով` մարմնի բազմաթիվ այլ մասեր": Ուրեմն դա պահպանվել է դեռ հին ժամանակներից, երբ դա օգտագործվել է ուղիղ, ոչ թե փոխաբերական իմաստով: Մյուս ազգերի մոտ դա չկա, ասենք ասում են "мое солнишко", "моя голубка", բայց ոչ երբեք ինչ-որ բան կապված ուտելու հետ:
Բա իմ հայկազուն ժողովուրդ  :ՃՃՃ 
Այսպիսի մի հետաքրքիր տեսություն մեր մասին: Հեղինակը ասում էր նաև, որ ինչ-որ գրավոր փաստեր էլ կան: Բայց ինձ պետք չի, ես մեկ է, չեմ հավատում: Հնարավոր է հիմա հայերը մաքսիմում նման են մարդակերների, բայց ոչ էն ժամանակ: Իսկ դուք հավատում եք??

Հ.Գ. Մյուս անգամ երեխեքին չասեք "ուտեմ մռութդ": Հո դուք մարդակեր չեք?? :ՃՃՃ
Read more »

11 авг. 2010 г.

Էսօր հայհոյելու օր է, հա????

Այսօր ամբողջ օրը անընդհատ բախվում էի "հայհոյանք" հասկացության հետ:
Առաջինը բախումը տեղի ունեցավ առավոտյան, երբ ЧГК-ի հարցին պատասխանելու համար փնտրում այնպիսի մասնագիտություն, որոնց տերերին չէինք հայհոյի... Հենց այդ պահից էլ երևի "հայհոյանք"-ը ներխուժեց իմ էներգետիկ դաշտ: Ընթացքում այն գտավ նաև մեկ այլ հոմանիշ` "ուշունցը": Ինչևէ, քննարկման արդյունքում գտանք հոգևորականին, բայց ճիշտ պատասխանը չգտանք:
Հետո ինտերնետում պատահաբար մի հետաքրքիր հոդվածի հանդիպեցի` "Ձեռի հետ քֆուրչի" բլոգերների top3 : Էլի նույն պատմությունը: Էստեղ ել քրֆում են ու հովանուուուում...
Երեկոյան վերջապես ուշունցների մի մեծ ընտրանի գտավ իմ բերանից դուրս գալու ճանապարհը.
Read more »

Առաջին փոստ

Մոտ մեկ տարի տարբեր բլոգներով թափառելուց ու բազմաթիվ անգամ բլոգ ստեղծելու ցանկությունս զսպելուց հետո վերջապես Blogger-ում օթևան գտա: Կարծում եմ, ինչ-որ մարդիկ կգտնվեն, ում հետաքրքիր կլինի այն, ինչ ինձ է հետաքրքիր: Համ էլ, երբեմն էնպիսի դեպքեր են պատահում, որ անհնար է չգրել: Էդպիսի դեպքերի դեռ շատ կհանդիպեք իմ բլոգում, մանավանդ որ առաջինն արդեն եղել է, բայց ինձ համառորեն զսպում եմ` փորձելով չգրել այդ մասին իմ առաջին փոստում:
Ինչևէ, լավ տրամադրություն եմ մաղթում Ձեզ, իմ ընթերցողներ, ու խնդրում եմ, ակտիվ եղեք ու անպայման քոմենթներ թողեք, քննարկենք, հետաքրքիր կլինի!!!!!!!
Read more »