8 сент. 2010 г.

Այնուամենայնիվ, հայհոյելու օր - 3

Բա ժողովուրդ ջան: Մի կողմից իմ լավատեսական նկրտումները, մյուս կողմից էլ մեր հավաքականի 2 գոլերը այսօր մղում էին իմ այս գրառման այլ վերնագրի ու ոճի, բայց տեսաք, թե ինչ կատարվեց..
ՄԱԿԵԴՈՆԻԱ 2-2 ՀԱՅԱՍՏԱՆ
Էս մեր ֆուտբոլիստները երևի վիզ են դրել, որ իմ բլոգը լցվի "Հայհոյելու օր -1,2,3,...,n " պոստերով և "ուշունց" տեգով: Չէ տղեք ջան, ես կփորձեմ ավելի ճկուն լինել ու չենթարկվել ձեր անտրամաբանական ընթացքին: Ավելին, կփորձեմ այսօր ձեզ օգտակար լինել...
Ինչպես հայտնի է բոլորիս, յուրաքանչյուր մարդ ներքին ցանկություն ունի գտնել իր նմաններին ու շփվել նրանց հետ: Դե մեր ֆուտբոլիստները, իրոք շատ լավ են գտել իրար, հատկապես հարձակման գծում, վստահ եմ, վրիպելու նվիրական գաղափարը համախմբել է բոլորին: Տղեք ջան, ինչ էի ուզում ասել, դուք մենակ չեք, ձեր նմանները շատ կան.. Խնդրեմ, ծանոթացեք.


Սակայն մերոնց մեջ կան նաև բացառիկ մարդիկ, օրինակ` Արարատ Առաքելյանը, ինչպես Էդուարդ Քալանթարյանը նկատեց, այս խաղի երկրորդ հարկի արքան: Այ քո նմանները իրոք չկան, Արարատ ախպեր: Կան միայն մարդիկ, ովքեր ձեռքով գոլ են խփում, կամ ձեռքով գոլից փրկում և հաղթանակ տանում, հետո էլ հպարտորեն ասում, որ դա Աստծո ձեռքն էր: Բա դու ինչ ես ասելու, սատանայի ձեռքն էր, հա????
Ուշունցներ, բազմաթիվ ու բազմազան, բազմալեզու և բազմահարկ, դուք այսօր էլ գտաք ձեր հանգրվանը....

5 комментариев: