30 сент. 2010 г.

ԱՀՌԾ 2010-2013

Գործերը խեղդում են, դասերն էլ գումարվեցին, մեռած վիճակ է: Սաղ հավաքվում, կուտակվում է, ու արդյունքում ոչ մեկն էլ նորմալ չեմ անում: Բայց չէ որ արդեն 20 տարեկան եմ համարյա, հենց այն շրջանը, երբ պետք է ամեն ինչ հասցնել... բա ինչն է պատճառը???
Այո, ես կատարյալ անկյալ եմ: Իսկ դրա դեմ պետք է պայքարել.. Դե ասում են դրա համար պետք է ուղղակի կամք դրսևորել, բայց քանի որ էդպես շատ եմ փորձել, ու արդյունք համարյա չկա, փորձեմ անել ինչպես պրոֆեսիոնալները` մշակել երկարաժամկետ ռազմավարություն և հետևել դրան.


Անկյալության հաղթահարման ռազմավարական ծրագիր /2010-2013/
Գործողության  վայրը` այնտեղ, որտեղ ես եմ
Ծրագրի մասնակիցների թիվը` 1 հոգի
Ծրագրի շահառուներ` այն մարդիկ, որոնց հետ ես առնչվում եմ /պարզվեց բավականին շատ են, ակտիվ լինելն էլ էդ է/ + դուք, իմ սիրելի ընթերցողներ
Աշխատանքային լեզու` հայերեն
Ծրագրի նպատակը` հաղթահարել իմ անկյալությունը ոչ ֆորմալ մեթոդների համակարգված կիրառման միջոցով:
Նկարագրություն:
Ծրագիրը բաղկացած է լինելու 2 փուլից: Առաջին փուլի ընթացքում հիմնախնդրի լուծման համար համակարգված ձևով կկիրառվեն հատուկ մշակված հոգեբանական հնարքներ, որոնք կնպաստեն անկյալության հաղթահարմանը: Առաջին փուլն ընթանալու է 2010-ի հոկտեմբերից մինչև 2011-ի հունիս:
Անկյալությունը, որպես մեծագույն չարիք, իրենից ներկայացնում է մարդու մի առանձին վիճակ, որը հիմնականում չի ենթարկվում ոչ ուղեղին, ոչ հոգուն: Այն ավելի շատ ցանկասիրական բնույթի զգայական վիճակ է: Այդ պատճառով անկյալության հաղթահարման համար առավել նպատակահարմար ենք համարում կիրառել այլ զգացումներ ու ցանկություններ, որոնք իրենցից ներկայացնում են առավել բարձր արժեք: Անդրադառնանք դրանց.
1. Պատասխանատվություն: Առօրյայում մեր ունեցած գործերի մեծ մասը մեր ստանձնած պարտավորությունների արդյունք են, և եթե ինչ-որ հարցում պատասխանատվություն են վերցնում, ուրեմն կատարում են: Ուրեմն շատ դեպքերում, և ավելի լավ է միշտ անել գործերը զուտ գոնե պատասխանատու մարդ մնալու համար:
2. Հոգևոր կողմ: Ծուլությունը, նույն ինքը` անկյալությունը, դասվում է յոթ մահացու մեղքերի շարքին, քանզի Աստված մեզ շնորհներ է տվել, որոնք պետք է ի նպաստ դնել բարի գործի: Եվս մեկ շատ կարևոր գործոն ընդդեմ անկյալության:
3. "Եկուց-մյուս օր երեխես...": Շատ տարածված արտահայտություն, որն անում են երիտասարդները, երբ հազվադեպ սկսում են մտածել իրենց ապագայի և իրենց ընտանիքի մասին: Ես էլ համենայն դեպս կուզենայի բարեկեցիկ կյանք ունենալ, իսկ դրա համար պետք է կրկին աշխատել:
4. Արդյունավետության տեսություն: Երևի ծիծաղելի է անգամ, բայց մի քանի անգամ "արդյունավետություն" թեմայով անհատական աշխատանքներ գրելուց հետո այս տնտեսագիտական կատեգորիան իմ համար վերածվել է արժեքային կատեգորիայի: Այսպիսով, անհրաժեշտ է ռեսուրսների սահմանափակության պայմաններում հասնել առավելագույն արդյունքի` ռեսուրսների արդյունավետ օգտագործման շնորհիվ, ընդ որում այդ ռեսուրսներից միակ սպառվող-չվերականգնվողը ժամանակն է: Ուրեմն` ի գործ, ինչպես երբեմն հնչում է Հ1-ի թարգմանությամբ ֆիլմերում:
5. Ցանկություն: Իհարկե, այս ամենից զատ, ամենակարևոր գործոնը ինչ-որ բան անելու համար դա զուտ ցանկությունն է: Ցանկությունն ու հետաքրքրությունը, ներսում եռացող էներգիան, որը ստիպում է արարել:
Ահա այն հոգեբանական հնարքների ամբողջությունը, որոնցով նախատեսվում է պայքարել իմ անկյալության դեմ:
Երկրորդ փուլ` 2011 հունիս - 2013 հունիս: Այս փուլի նկարագրությունը տրվում է մեկ արտահայտությամբ` Հայկական բանակ:
Էսքանը, ժողովուրդ ջան, մնում է էս ծրագիրը ֆինանսավորող գտնել: Կարծում եմ վերոհիշյալ ԱՀՌԾ-ի ճիշտ կիրառման դեպքում կարելի է հասնել նաև առավել հայտնի ԱՀՌԾ-ի` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին: :Ճ

Հ.Գ. Ինչպես էլ չալարեցի, էսքանը գրեցի :ՃՃՃ

5 комментариев:

  1. Inchel erkarazhamket er. Bayc erkrord pul@ aveli lav u hetaqrqir er. Barov hasnes razmavarakan tsragreri iragorcman@ (chnayac ankyal ches, u aveli lav e et ameninch@ qo paragayum vernagrel` "Aveli ashxataser u aktiv linel@ chi xangari" ).

    ОтветитьУдалить
  2. Kar shaatttttt petqakan u azdecik nyut er!!Apris du!!!henc s nyutov el pti arajnordvim motaka mi qani orva ev hetagayum amboxj kyanqi @ntacqum!!!:-))))))))

    ОтветитьУдалить
  3. Kar mi ban el es avelcnem???ete cheq karox kentronanal,pakeq achqer@ u pordzeq chmtacel hech bani masin...glxum exac sax mtqer@ durs bereq u heto erb kzgaq or patrast eq, baceq achqern u anceq gorci:-)@ndzi kogne;-)))))))

    ОтветитьУдалить
  4. Shat lav metod er.. ed metodi urish tarberakov krnas tekuz inch or urish ban kuzes shat arag kam enes, kam ed masin sax mtqerd xosas u durs tas mijicd.. ed kargi banm erel enq Caxkacor!

    ОтветитьУдалить