22 дек. 2010 г.

Հերթական թարմացումները Ֆեյսբուքում

Ֆեյսբուք
Ֆեյսբուքում այսօր ավելացվել են նոր ֆիլտրեր News Feed-ի, իսկ իմ հայերեն ֆեյսբուքի դեպքում լրահոսի համար: Հիմա արդեն կարելի է լուրերը խմբավորել 5 տարբեր խմբերում:
Նախկինում լուրերը կարելի էր խմբավորել միայն ըստ ամենապոպուլյար լուրերի` "գլխավոր լուրեր" /Top news/ և ըստ վերջին թարմացումների` "վերջին լուրեր" /Most Recent/: Հիմա արդեն լուրերը կարելի է խմբավորել ըստ կարգավիճակների թարմացումների, ըստ նկարների, ըստ հղումների և ըստ էջերի: Inside Facebook պորտալում նշվում է նաև խաղերի /խաղերի և ծրագրերի թարմացումների/ ֆիլտրի մասին, որը իմ ֆեյսբուքում չկար: Սակայն նույն աղբյուրը նշում է նաև, որ այս նորամուծությունը աստիճանաբար է ներդրվում, և հնարավոր է բոլորի մոտ չլինի:
Բացի այդ հիմա արդեն լրահոսը կարելի է այնպես կարգավորել, որ լուրեր ստանալ միայն որոշակի մարդկանցից, որոնց լուրերը առանձնապես հետաքրքիր է տվյալ օգտագործողի համար:
Ֆեյսբուքի ադմինիստրացիան շարունակում է աշխատանքներ տանել լրահոսի կատարելագործման ուղղությամբ:
Կարծում եմ նորամուծությունը ճիշտ ժամանակին էր, որովհետև շատերն արդեն գժվում են  ինֆորմացիայի այդքան մեծ ծավալից, որի մեծ մասը անպետք է:
Ապրի ֆեյսբուքը, կարծես զգում է, թե 500 մլն օգտագործողները երբ են զայրանում ու ինչից...

0 comments:

Отправить комментарий