Read more »
Показаны сообщения с ярлыком Անի. Показать все сообщения

2 мар. 2011 г.
26 сент. 2010 г.
Առաքելություն դեպի Անի
Արդեն մի շաբաթ է, ինչ առանձնապես չեմ հասկանում, թե ինչպես ենք թռնում օրերս: Էս բլոգս էլ շատ եմ կարոտում, բայց եթե հաշվի առնենք, որ էս շաբաթվանից 3 օր ընդհանրապես տուն չեմ եկել, մնացած օրերն էլ էնքան որ եկել գիշերելու համար, մի կերպ կարելի է ներել, որ անցած կիրակի տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության մասին գրում եմ միայն մեկ շաբաթ անց:
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին հերթական անգամ ճամփա ընկանք` կատարելու համար մի շատ կարևոր գործ` վերականգնելու մեր հին "խոնարհված" եկեղեցիներից մեկը: "Հույս, հավատ, սեր" ծրագրի ուղղությունը այս անգամ դեպի Խարկով գյուղ էր: Այն գտնվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում, մեր պատմական Անիի հարևանությամբ: Գյուղ ասելը նույնիսկ մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Չնայած դրան, նախկինում առավել մարդաշատ թվացող այդ տարածքում դեռ պահպանվել էր եկեղեցու մի մասը, որը բավականին վատթար վիճակում էր: Դեռ ամիսներ առաջ նույն նպատակով եղել էինք այդտեղ, սակայն գործը բավականին շատ էր, և ահա գալիս ենք շարունակելու:
Դրա հետ մեկտեղ, բնականաբար, յուրաքանչյուր հայ ցանկանում է գոնե մեկ անգամ տեսնել Անին, և ոչ ոք բաց չէր թողնի հնարավորությունը թեկուզ մի քիչ հեռվից տեսնել 1000 ու 1 եկեղեցիների քաղաքը: Ավելին, այդ օրը մեզ հենց Անիում սպասելու էին "Նոյան Տապան" ծրագրի այն նույն երիտասարդները, որոնց հետ օրեր առաջ "մոբում" էինք Գյումրիում: Այսպիսի հագեցած օր էր սպասվում..

Подписаться на:
Сообщения (Atom)