30 нояб. 2010 г.

Բարսա 5-0 Ռեալ

Բարսա 5-0 Ռեալ, Չավի
Արդեն 111 տարի "ավելին, քան ակումբը" հավատարիմ է մնում իր սկզբունքներին, իր գաղափարախոսությանը, և պարբերաբար ապացուցում դրանց գերակայությունը մյուսների նկատմամբ: Վերջին ապացույցն էլ կլասիկոյում ջախջախիչ հաղթանակն էր` 5-0:
Էսօրվա պես հաճելի ֆուտբոլային օր վաղուց չէի ունեցել, երբ ամեն պահ խոսում ենք այդ մասին, շուրջը կատարվող ամեն ինչ ասոցացնում ենք երեկվա խաղի հետ և առիթը բաց չենք թողնում Ռեալի վրա ծիծաղելու: Ռեալի ֆաներն էլ, շատերը իրոք ամոթից ձայն չեն հանում, բայց մի որոշ մասն էլ
սկսում են անիմաստ ու ճղճիմ  հիմնավորումներ փնտրել, ասենք` "գոլը օֆսայդից էր", կամ "զատո ծեծեցին": Չգիտեմ ինչ հիմնավորումներ են պետք երեկվա խաղի համար, երբ զուտ ֆուտբոլային իմաստով թիմը չի խաղում: Երբ թիմը ողջ խաղակեսի ընթացքում չի կարողանում մտնել մրցակցի տուգանային հրապարակ... Անհնար է չհասկանալ, որ երեկ Բարսան մի քանի գլուխ բարձր էր մրցակցից, խաղում էր իր ֆուտբոլը, անում այն, ինչ ցանկանում էր: Երկրորդ կեսի միջնամասում անգամ հասավ այն բանին, որ Բարսան միայն կրնկով էր խաղում, ու այն էլ ինչպես: Դժվար էր հաճույք չստանալ երեկվա Բարսայի խաղից:
Սիրում եմ այսպիսի խաղեր: Երբ մրցակիցները շատ ուժեղ են լինում ու համեմատաբար հավասար` ընդհանուր խաղամակարդակով, ֆիզիկական և տակտիկական պատրաստվածությամբ, այդ ժամանակ արդեն որոշիչ են դառնում ցանկությունը, կամքը, գաղափարախոսությունը... Կարծում եմ առաջին հերթին հենց այդ առավելությունների հաշվին Բարսան երեկ սպանեց հակառակորդին: Չեմ գտնում նաև Մոուրինյոյի մեղքը, որովհետև նա, ինչքան էլ որ լավ մարզիչ է, չի կարող փոխել Ռեալի` դարավոր պատմության ընթացքում ձևավորված գաղափարախոսությունը, որը հիմնված է զուտ ֆինանսական հաշվարկների վրա: Մոուրինյոն ոչ էլ կարող է Ռեալի խաղացողներից տղամարդ սարքել...
Համ էլ չեմ ուզում շատ խոսել, ու կարիքն էլ չեմ զգում: Ի վերջո ֆուտբոլում ամեն ինչ տեղի է ունենում ֆուտբոլային դաշտում 90 րոպեների ընթացքում, իսկ մենք պետք է միայն հիանանք... Հենց դա էլ անում եմ :Ճ

4 комментария:

  1. GOOO BARCAAAAAAA!!!
    aaay xax er... ay te tim uniiinq... ay timayin xax, ay kamq... hraaashq, voch te tim... pashtum em Barcan, vorovhetev amenic zat edtex iskakan txamardik en xaxum, voch te Ronaldu kam (cavoq, baic piti nshem) Ramos... isk Mourinyoi mif@ pluzvec... enel voch avel voch, pakas 5 angam!!! :-D u Real@ chi karoxana hasnel ardyunqi, vortev timayin vogi chkaaa...
    P.S. xorhurd bolor REAListnerin... targeq sirel dranc... iskakan futbol nayeq... kam el Shirak@ ka u ka... :-D :)))

    ОтветитьУдалить
  2. aaaay Gag...
    Ayn amen@ inch menq karox enq erkar mtacelov porcel asel Barcayi masin, amboxjacac e ays barerum`
    BARCA mes que un club!!!!!

    ОтветитьУдалить
  3. ԲԱՐՍԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԹԻՄՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ... ԴԱ ԱՐԴԵՆ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է ԲԱՐՍԱՅԻ ԼԱՎ ԽԱՂԸ ԵՎ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՎԱՏ ԽԱՂԸ

    ОтветитьУдалить
  4. Լրիվ համաձայն եմ.. առանց մյուս թիմերի հետ համեմատելու էլ միայն Բարսայի խաղով դա լրիվ ապացուցվում է..

    ОтветитьУдалить