25 окт. 2010 г.

Գյումրու օրը

Գյումրու քաղաքապետարան
Դժվարանում եմ ասել, Գյումրին քանի տարեկան է, 2793 թե ավելի, բայց Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ աշնան կեսերին պետք է սպասել մեր սիրելի քաղաքի օրվան: Էս տարի էլ սպասեցինք մինչև հոկտեմբերի 23-ը, սակայն արժեր նույնիսկ ավելի երկար սպասել, որովհետև այս տարի քաղաքի օրը վերջապես տեղի ունեցան ևս մի քանի  կարևոր իրադարձություններ` բացվեցին մեր նոր քաղաքապետարանը և "Խաչքարերի պուրակը" Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, որտեղ տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները` պատրաստված գյումրեցի վարպետների ձեռքով: Համ էլ էս տարի
մեզ հատուկ հիշեցրեցին ու նույնիսկ պարտադրեցին ներկայանալ, այն էլ էս վիճակով, չէ որ նախագահն էր գալու.
Գյումրի քաղաքի օրվան նվիրված շքերթ

Չնայած որ մեծ հաշվով սա ձևականություն էր, մենք դժգոհ չէինք, որովհետև լրացուցիչ տոնական տրամադրություն հաղորդեց բոլորիս, թեչե միշտ քաղաքի որը ընկալում էինք որպես սովորական "հրապարակային" համերգի օր: Իսկ այս անգամ զգացվում էր, որ ինչ-որ բան ավելին է քան նախորդ տարիներին, մի տեսակ ավելի տաք շունչ էր տիրում քաղաքում, իսկ որոշների բառերով էլ` էս տարի քիչմ շատ փող են թափե.. :Ճ
Դե, տեսնենք ինչ կատարվեց մեր քաղաքի օրը: Հրապարակում այ էս վիճակն էր.
Գյումրու կենտրոնական հրապարակ

Ժողովուրդը կա, մնում է էս ժողովրդին ուրախացնել ու աշխուժացնել: Սակայն Ֆելիքս Խաչատրյանին էդպես էլ չհաջողվեց էդ հարցով ինչ-որ հաջողությունների հասնել: Ավելի ճիշտ, նա մինչև վերջ էլ չհասկացավ, որ ժողովրդին լավ երգեր է պետք տժժալու համար, ոչ թե իր ինքնա"սպանիչ" հումորները: Բայց դե իհարկե համերգի կազմակերպիչները մերոնցից էին, ու արդեն մտածել էին այդ մասին:
Մենք էլ արեցինք էն, ինչ որ մեզնից հասնում էր` տժժաաաաացինք մի կարգին: Հերիք չէ պարում էինք մի 50 ժողցիներով, հետն էլ սկսեցինք նույնիսկ երգել երգիչների տեղը: Ընթացքից մեզ միացան նաև երկու ամերիկացի, ու վապշեեեեեեեե բացեց.
Գյումրու օր
 Համերգի վերջերին արդեն, երբ արդեն բոլորը հոգնել էին, երբ արդեն բոլորի ոտքերի վրա մի 20 անգամ անցել դարձել էին, երբ տղեքի մի 50%-ը առանձնացել էին իրար մռութ ջարդելու, ու երբ արդեն բոլոր ներկաները սպասում էին հրավառությանը, որ տուն գնան, մենք դեռ պարում էինք ու երգում: Լաաաավ էր!!!!!!! Շաաաաաատ լավեր!!!
Էս էլ մեր նոր "օբյեկտն" ու բեմը լույսերի մեջ.

Բայց վատ բաների մասին էլ եմ խոսալու: Ու հերթով.
1. Լավ չէ, որ Գյումրու կոնկրետ օր չկա: Ամեն տարի երբ հարմարվեց :Ճ
2. Մեր քաղաքի տոնը կարծես քաղաքի մի մասի, կամ մի թաղամասի, ավելի կոնկրետ մի ազգի կամ մի թիմի տոնը լինի: Լավե գոնե, որ դա մեզ, սովորական մահկանացուներից էնքան էլ չի վերաբերում:
3. Միջոցառումները լավը չեն ու միապաղաղ: Էս մի համերգն է ու վերջ: Իսկ Երևանի տոնին տեսանք ինչ հետաքրքիր, բազմաբնույթ ու ջահելական միջոցառումներ եղան: Իսկ մեր մոտ մշակույթը, եիտասարդությունը, ժամանցը ու էդ ոճի ամեն ինչ ամբողջ տարում արտացոլվում է էդ մի համերգով: Լավ չէէէ:
4. Վերջին վատն էլ էն է, որ համերգից հետո քայլում ես զիբիլի վրայով:
Էսքանն էլ վատ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ!!! Միշտ էլ գալիս են տարբեր վատ մտքեր մեր քաղաքի մասին, սակայն հետո արագ հասկանում ենք, որ սա ամենալավ տարբերակն է աշխարհում: Պահպանողական քաղաք է, բայց դա իրականում մեր բնույթի մեջ էլ է, ու չենք կարող հրաժարվել դրանից, չենք կարող չսիրել մեր քաղաքը: Որովհետև ստեղ ջիԳյար կա...

0 comments:

Отправить комментарий