19 авг. 2011 г.

Նախաճաշ պինգվինների համար

Եթե արդեն էն կարգի եք պինգվինացել, որ ամեն ինչի մեջ ռոմանտիկա եք ման գալիս, առաջարկում եմ նախաճաշի այս հետաքրքիր տարբերակը.

Հ.Գ. սիրեք իրար!

Read more »

Բլոգիս ատամնահատիկը

Բարև ժող!
Բլոգս էսօր արդեն մեկ տարեկան դարձավ: Էն ժամանակ, դեռ ահագին ավելի ամբիցիոզ, քան հիմա, արեցի իմ առաջին պոստը: Ամեն ինչ սկսեցի 0-ից, ամեն ինչ ինքս սովորեցի, ու սկսեցի իմ ուղին հայ բլոգոսֆերայում: Սկսեցի հայհոյել, հետո սկսեցի մեր լավ գործերի մասին պատմել, էդպես կամաց-կամաց սկսեցի թափ հավաքել: Հայհոյելը, ցավոք, սովորություն դարձավ, բայց միաժամանակ սկսեցի նաև երևակայել: Հետո հասկացա, որ մոդա է օդնոկլասնիկի մասին պոստ գրելը: Չզսպեցի ինձ, ու մի հատ էլ ֆուտբոլային ռեպորտաժ "ծաղկեցրեցի" :Ճ : Հետո էլ փորձեցի հասկանալ, թե ինչպես չծուլանամ ավելի շատ գրեմ: Բայց, ժամանակները փոխվում են, ու ես էլ հետը: Ինչ խոսք, հայհոյելը թարգեցի, սկսեցի ՊԵՍ խաղալ: Սկսեցի լուսանկարել ամեն պատահած ապուշություն :Դ Քֆռտոցս վերականգնեցի ուրիշ ոլորտում: Ստեղծագործեցի :ՃՃՃ Ծիծաղս եկավ: Դե բիլայնի սռոկս էլ քաշեցի, ու մի հատ էլ մոբեցի: Էդքանից հետո էլ ես բան չարեցի, տղեքը սաղ արեցին տեղս :Դ Կարոտեցի ձյանը, բայց փորձեցի շատ չնեռվայնանալ: Տարեվերջին կիսվեցի հետներդ, փորձեցի Սանտայի վրա բոցալ, համ էլ Food bankir էի: Տարին փոխվեց, ու մի տեսակ քունս չէր տանում: Ինչ-որ հարցեր էին ինձ տանջում: Ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր: Ամեն ինչ *ա* էր, բայց դե ոչինչ, աշխարհի վերջը չէ:
Էս ամեն ինչն էլ երևի պետք էր հասկանալու, թե ինչ է երջանկությունը:
Ու այսքանը տևեց մեկ տարի: Հետաքրքիր էր ամեն ինչ: Բացառիկ էր թվում ինձ բլոգոսֆերան, բայց շուտով հասկացա, որ այնտեղ էլ այնպես է, ինչպես իրական կյանքում: Ու դա էլ հիասքանչ է: Ուղղակի պետք է հասկանալ, որ այստեղ էլ կարող ես երջանիկ լինել, եթե փորձես մարդկանց ուրախացնել կամ ուղղակի օգտակար լինել: Ու հեչ էլ կապ չունի բլոգի PR-ը, կամ այցելուների քանակը, կամ էլ նմանատիպ բազմաթիվ "բլոգեռսկի շտուչկեքը":
Շնորհակալ եմ ձեզ, ժող, իմ բլոգը այցելելու համար, ու այսուհետ էլ, կփորձեմ դնել նրա ամեն մի պոստի մեջ մի փոքր սեր, այնպիսին, ինչպիսին կա իմ այս տորթիկում:

Read more »

3 авг. 2011 г.

Ինչ է երջանկությունը.

Որ առավոտ Չարթնանամ ու մեկից սուրճ ուզեմ.

Բայց ումից, դու ախր ինձանից ալարկոտ ես..
Read more »