28 янв. 2011 г.

Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև

պահանջվում է միլիոնատեր
Չեմ կարծում, թե մեր երկրի կարկառուն փողատերերը երբևէ կարդացել են սա, բայց դասընկերուհիս կարդացել էր, ու կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի: Չնայած շատերիս համար անկիրառելի է: Բայց շատերը, թեկուզ և ակամայից,  կիրառում են, ու հիմա լողում են փողերի մեջ: Ինչևէ...

Մենք բոլորս էլ ֆիզիկայից հիշում ենք, որ.
ֆիզիկա
որտեղ`
     F-ը ուժն է, A-ն աշխատանքը, իսկ t-ն ժամանակը:
Read more »

25 янв. 2011 г.

Էլի հեռախոսս քրքրեցի

Շատ կայֆ զբաղմունք է, եթե ինչ-որ հետաքրքիր բան տեսնելիս նկարելու ու հետո էդ մասին մոռանալու հավես ունեք.. Լավ սկսենք.

Էս նկարը շատ ավելի լավն է դառնում, երբ պատկերացնում ես, թե էս մառշուտկի շոֆեռը սա տեսնելիս ինչ դեմք կընդունի... :ՃՃՃ

Read more »

14 янв. 2011 г.

Ֆեյսբուքյան անքնություն


ֆեյսբուք, անքնություն
Ողջ մարդկությունը գոռում է, թե ինտերնետը լրիվ կերել է էս աշխարհը, արդեն շատ է մտել մարդկանց կյանք, ու արդեն վտանգավոր է դառնում: Որոշներն էլ խելոք-մելոք գումարներ են աշխատում ցանցում: Բայց համարյա բոլորն էլ արդեն չեն պատկերացնում իրենց օրը առանց  ինտերնետի... Օրը հասկացանք, բայց գոնե գիշերըըըը... :'(

Երեկ գիշեր մինչև 2-ը ինտերնետում թափառած ու հետո մի 2 ժամ էլ պարապած պառկա քնելու: Էնքան հոգնած էի, թմրած, թվում էր միանգամից քնելու եմ: Արդեն ուղեղս մթագնեց, ու աչքիս առաջ կարծես եկան օրվա տպավորված պատկերները... Բայց մի վայրկյաաաան..
Read more »

10 янв. 2011 г.

2011 սկսվիիիիիիիիիիր!!!

2011-ը հետաքրքիր տարի դուրս եկավ արդեն... շատ կամակորն է.. կարծես ասում է` "իմ վրա հույս չդնեք".. կարծես ամեն ինչ իր հունով գնում է, դու ուզում ես միացիր, չես ուզում` մնա տեղումդ, բայց հունը փոխել չես կարող..
Իսկ 2010-ը գնում էր այնպես, ինչպես ես էի ուզում: Ամեն ինչ ենթարկվում էր ինձ, ինչ էլ որ չէր ենթարկվում, պարզվում էր, որ պետք չէ ինձ: Հրաշալի տարի էր: Գցեցի իմ հունը, հոսեցի, մեծացա, ու կամաց-կամաց մոտենում եմ օվկիանոսին.. Միախառնվելու եմ, "ընկնելու եմ աշխարհի ջրերը" :Ճ
Հենց իմ գցած հունով անցած տարի սկսեցի այս բլոգը: Շատ հետաքրքիր ընթացք ունեցա, ու, կարծում եմ, ոչ միայն ինձ համար: Իսկ էս տարի կարծես չէի կարողանում սկսել: Ճիշտ է, դժվար է դա անել ամանորյա թոհուբոհի մեջ, առավել դժվար էր դա անել խմած, բայց այն հիմնական պատճառը, որ ինձ խանգարում էր, դա կոմպս էր ու ինտեռնետիս խնդիրները: Դա էլ իրականում մի ավելի մեծ փոփոխության արդյունք էր, որը նշանակում է լրիվ նոր կյանք.. ուրեմն պետք է նորից սկսել: Էս պոստս հենց դրա համար է, որ սկսեմ: Դե հաջողություն ինձ!!!


Հ.Գ. Աչքիս արդեն հասնում եմ օվկիանոսին :Ճ
Read more »