15 мая 2011 г.

Աշխարհի վերջը

Երեկ երեկոյան մի պահ Blogger-ն ու Twitter-ը միաժամանակ շարքից դուրս էին եկել: Հենց էդ պահին զգացի, թե որն է իսկական աշխարհի վերջը: Խնդրեմ.

Աշխարհի վերջ
Մեծացնել

Read more »

14 мая 2011 г.

Campions La Liga 2010-11

Չգիտեմ, ուրբաթ-13-ի հետ էր կապված, թե ռեալիստների նավսն էր, երեկվանից Blogger-ը չէր աշխատում, որ վերջապես այստեղ էլ ողողեի կապտանռնագույն ցնծությամբ... 
Բայց սպասելն էլ անիմաստ չեղավ, քանզի այսօր երեկոյան Բարսան, չեմպիոն հռչակվելուց 2 օր անց, դուրս եկավ Բարսելոնայի փողոցներ` տոնելու երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը: "Campions" ավտոբուսը ավելի քան 1 ժամ ու կես պտտվեց կատալոնյան մայրաքաղաքի փողոցներով, ու ֆուտբոլիստները ողջունեցին ու շնորհակալություն հայտնեցին իրենց մոտ 350000 երկրպագուների:

Իսկական տոն էր, երաժշտությունը չէր դադարում. գարեջուր, պարեր, շարֆեր, դրոշներ, գլխարկներ, և նույնիսկ տեղական ոստիկանությունն էր միացել զվարճանքին:
Read more »

Շիրակի պարտության ու նվաճումների մասին

Հայաստանի գավաթի եզրափակիչում Շիրակը ցավալի պարտություն կրեց Միկայից: Իսկ ես չկարողացա էլ ուրախանալ էն փաստով, որ առաջին անգամ հայտնվել էի Հանրապետականում, առաջին անգամ մարզադաշտից "մեծ" ֆուտբոլ էի դիտում, բայց փոխարենը ուրախացա, որ մարզադաշտում ինձ կարծես Գյումրիում էի զգում, ամենուր գյումրեցիներ էին, ու ամեն կողմից "ծո ապ ջան" էր լսվում:
Այո, անցան այն ժամանակները, երբ  "Շիրակ" գոռալիս ողջ մարզադաշտը ոչ միայն կլսեին քո ձայնը, այլ նույնիսկ կճանաչեին.. ողջ մարզադաշտը` այդ 10-15 հոգին.. հիմա արդեն Շիրակի արտագնա գավաթային խաղին ներկա է 800-1000 գյումրեցի, ու ողջ մարզադաշտում նրանց ձայնն է, նրանց ոգին.. Նրանցից շատերը նույնիսկ չգիտեին էլ, որ Շիրակին էդքան մեծ ցանկությամբ երկրպագում էին.. ուղղակի եկավ, հասունացավ պահը, ու բոլորը հասկացան... այդ թվում` ԵՍ: Հա, Շիրակը դա ես էլ եմ...
Կարծում եմ հիմա կարևորը դա է.. ծնկի եկած Գյումրին ֆուտբոլային իմաստով կարծես երկրորդ անգամ էր ծնկի եկել, ու հիմա կրկին վեր է կենում.. իսկ արդյունքը ժամանակի ընթացքում կլինի, հաստատ...
Պարտությունը, ճիշտ է, տխրեցրեց, բայց չհիասթափեցրեց մեզ: Հավատում և սպասում ենք ապագա նվաճումներին!
Իհարկե, այս գործում ամենամեծ ներդրումն ունի Շիրակի նոր ղեկավարությունը, ու իրոք ողջ Գյումրին երախտապարտ է նրանց: Շնորհակալ ենք անչափ!
Մենք էլ փորձենք ավելի ակտիվ աջակցել մեր թիմին: Կարող եք այցելել Շիրակի պաշտոնական կայքը, ինչպես նաև հետևել ֆեյսբուք էջին, բայց, իհարկե, մեր ֆուտբոլիստները ամենից շատ մեզ սպասում են մարզադաշտում... ՇԻՐԱԱԱԱԱԱԱԱԱԿ!!!!!!

Read more »

11 мая 2011 г.

Boom Boom, ՔԱՔԱ ՔԱՔԱ

Հա, ես զզվում եմ Էմմիից, ու հիմա հարմար առիթ է, որ զզվանքս մի լավ արտահայտեմ.. ու ոչ միայն Էմմիից, էն բոլոր մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ, իրենց կենցաղային ուղեղով որոշումներ են կայացնում Հայաստանը աշխարհում ներկայացնելու մասին...



Ինչ է ասելիքս.

  1. Այսպիսի հարցերում խաթրով չեն առաջնորդվում.. եթե անցած տարի նույն խաթրով, կամ այլ գործոններով Էմմին չգնաց, դա դեռ չի նշանակում, որ այս տարի նա վաստակել էր գնալու իրավունքը: Չեմ էլ ուզում անդրադառնալ, կար արդյոք այլ թեկնածու, էդ արդեն հեչ կարևոր չէ..
  2. Երբ տարիներ առաջ Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլին, բոլորն ասում էին , որ Եվրոպան այդ ժամանակահատվածում առավել նախընտրում է ակտիվ ռիթմիկ երաժշտություն: Անցավ 5 տարի, ու հայերի բոլոր երգերը, բացի Հայկոյինից, ընտրվում են այդ տրամաբանությամբ: Բայց ժող, վեեերջ, Եվրոպան վաղուց զզվել է էդ ցքցքոցից.. Գոնե անցած տարի պետք է պարզ դառնար, որ եվռոպացիները լրիվ ուրիշ կարգի երգեր են լսում, այնպիսիք, որոնք մենք որակում ենք որպես "անիմաստ երգ".. դա հասու չէ մեզ, ուրեմն պետք է ոչ թե տանջվել հասկանալու համար, թե ինչ են իրենք ուզում, այլ ուղղակի մերը մատուցել.. 
  3. Էմմիին չեմ սիրում, ինչ ասեմ.. ինքը էնքան էլ լավ անհատականություն չէ, որովհետև ըստ իս ինքը սեփական կարծիք չունի, ուղղակի փորձում է տարբեր շաբլոն ձևերով որոշակի կերպար ստեղծել ու մարդկանց դուր գալ.. ու դա բեմում էլ է երևում, երևալը որն է, զռռում է...
  4. Հիմա շատերը սկսել են ամեն անգամվա պես ասել, որ եվրատեսիլը քաղաքական մրցույթ է.. եթե դա էդպես է, ուրեմն ավելի վատ մեզ համար.. հիմա արդեն քաղաքականով էլ ենք պարտվում:
Էսքան բան.. ուղղակի սովորել էինք էլի, միշտ եզրափակիչում էինք, հավես էր, ազգը ուրախանում էր, սփյուռքը ակտիվանում էր, էդ քանի օրը Հայաստանում միշտ BOOM էր..
Իսկ հիմա ՔԱՔԱ...

Read more »