13 дек. 2010 г.

Ձյան մասին, որին դեռ սպասում ենք

ձյան փաթիլ
Դեկտեմբերի 12-ին հազիվ Գյումրիում եղանակը ուշ աշուն էր հիշեցնում: Բայց խանութների ցուցափեղկերն ու հրապարակի մերկ տոնածառը վաղուց արդեն հիշեցնում են ձմեռվա գալուստի մասին: Իսկ ձյուն չկա... էսօր արդեն ավելի քան երբեք ձյուն եմ ուզում, ու մինչև առավոտ սպասելու հետ ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ ձյան մասին:

  • Երկրի բնակչության կեսից ավելին երբեք ձյուն չի տեսել... դաժանոտ է երևի...
  • Ինչ գույն ունի ձյունը??? Եթե լեռնային կամ արկտիկական շրջաններից մեկը վիճի, թե այն կարմիր կամ վարդագույն է, մի շտապեք նրա գլուխը ջարդել.. Այնտեղ իրոք երբեմն ձյունը այլ գույն ունի:
  • 1 սմ ձյունով պատված 1 հա տարածքը պարունակում է 25-35 խորանարդ մետր ջուր...
  • Մի անգամ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի կինը` մադամ Մենտենոնը ցանկություն հայտնեց ամառվա կեսին սահնակ խաղալ: Հաջորդ օրը նրա համար պատրաստեցին մի քանի կիլոմետրանոց ձյունե ճանապարհ  աղից և շաքարավազից... 
  • Նույն բյուրեղային կառուցվածքով երկու ձյան փաթիլներ գոյություն չունեն: ...մատնահետքի պես բան է ելի :Ճ
  • Ձյուն Քենիայում
    Ձյուն Քենիայում
  • Գարունը շարժվում է մոտ 50կմ/օր արագությամբ.. փաստ ավելի շատ կապված ոչ թե ձյան, այլ դրա բացակայության հետ :Դ
  • Ձյան փաթիլը ջրի մեջ ընկնելիս երգում է, այսինքն արձակում է մի շատ բարձր ձայն, որը մարդու ականջը չի ընկալում, բայց այն ձկներին մեծ անհանգստություն է պատճառում:
  • Էսկիմոսների լեզվում "ձյուն" բառը 20 տարբեր հոմանիշներ ունի:
  • Ձյան ամենամեծ փաթիլը արձանագրվել է 1887թ. հունվարի 28-ին ԱՄՆ-ում: Այդ փաթիլի տրամագիծը համարյա 38 սմ էր: Իսկ սովորաբար փաթիլները 5 մմ տրամագծով են:
  • Տարեկան թափվում է 1024 ձյան փաթիլ:
  • Ձյունը անդրադարձնում է արևային էներգիայի 95%-ը: Այսինքն արևի տակ այն կարող է ընդհանրապես չհալվել: Բայց այնուամենայնիվ այն քաղաքներում հալվում է դրա վրա նստած փոշու պատճառով:
  • Ձյան փաթիլը կշռում է մոտ 1 մգմ: Այն 95%-ով կազմված է օդից, դրա համար էլ դանդաղ է իջնում (միջինը 0.9 կմ/ժ):
Ձյուն, փափուկ ձյուն, էլ չգիտեմ ինչպես քեզ հաճոյանամ, որ գաս... սպասում եմ վաղը.. կհանդիպենք հուսով եմ :Ճ

6 комментариев: