Показаны сообщения с ярлыком եկեղեցի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком եկեղեցի. Показать все сообщения

24 февр. 2011 г.

Հարցեր, հարցեր, հարցեր...

Շատ պատասխաններ կան, որ մենք ուզում ենք ստանալ կյանքում, ու եթե աթեիստական գաղափարներով տարված չենք, ուրեմն այդ հարցերի մեծ մասը կապված է Աստծո հետ...

Օրեր առաջ, Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից հետո Գյումրի վերադառնալիս, ավտոբուսի մեջ սկսեցինք միմյանց կիսվել մեզ հուզող հարցերի մասին: Ճիշտ է, ավտոբուսյան ուրախ տրամադրությունը իր դերն ունեցավ, սակայն ավելի շատ իշխում էր հոգևոր մթնոլորտը, ու շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ինչպես նաև շատ հետաքրքիր հարցեր, որոնք էլ ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել:

Այսպիսով, հոգևոր բնույթի ինչ հարցեր են հետաքրքրում գյումրեցի երիտասարդներին.

  • Կա արդյոք դժոխք???
  • Կտեսնեմ ինձ մեռած???
  • Նախորդ կյանք կա արդյոք???
  • Արդյոք լավ է, որ դրախտում բոլորը միասեռ են???
  • Դատաստանի օր կա արդյոք???
  • Կգա արդյոք Քրիստոսը 2012թ??
  • Ինչքան է իմ հավատքի չափը??
  • Ուրիշ Հիսուս կլինի???
  • Աթեիզմը ճիշտ է???
  • Ես սնահավատ եմ???
  • Քանի տարեկանում կմեռնեմ???
Read more »

19 окт. 2010 г.

"Հույս, Հավատ, Սեր" համահայաստանյան /16.10.10/

Եկեղեցու ավերակներ
"Հույս, Հավատ, Սեր" ծրագիրը, որ արդեն երկար տարիներ իրականացվում էր Շիրակի մարզում, դարձել էր ուսանողների կողմից ամենասիրված միջոցառումներից մեկը, այդ թվում նաև իմ :Ճ
Դժվար է ասել` եկեղեցիների վերականգնման նվիրական գործն է ձգում երիտասարդներին, թե տիրող ջերմ ընկերական մթնոլորտը, բայց փաստն այն է, որ Շիրակի մարզում այլևս չկան խոնարհված եկեղեցիներ, որտեղ մենք չենք եղել: Դե ուրեմն արդեն պետք է անցնել մյուս մարզերին: 
Եվ ահա, շնորհիվ ՀԵՀԵԿ-ի 16.10.10-ին իրականություն դարձավ առաջին համահայաստանյան "Հույս, Հավատ, Սեր"-ը:
Read more »

26 сент. 2010 г.

Առաքելություն դեպի Անի

Արդեն մի շաբաթ է, ինչ առանձնապես չեմ հասկանում, թե ինչպես ենք թռնում օրերս: Էս բլոգս էլ շատ եմ կարոտում, բայց եթե հաշվի առնենք, որ էս շաբաթվանից 3 օր ընդհանրապես տուն չեմ եկել, մնացած օրերն էլ էնքան որ եկել գիշերելու համար, մի կերպ կարելի է ներել, որ անցած կիրակի տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության մասին գրում եմ միայն մեկ շաբաթ անց:
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին  հերթական անգամ ճամփա ընկանք` կատարելու համար մի շատ կարևոր գործ` վերականգնելու մեր հին "խոնարհված" եկեղեցիներից մեկը: "Հույս, հավատ, սեր" ծրագրի ուղղությունը այս անգամ դեպի Խարկով գյուղ էր: Այն գտնվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում, մեր պատմական Անիի հարևանությամբ: Գյուղ ասելը նույնիսկ մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Չնայած դրան, նախկինում առավել մարդաշատ թվացող այդ տարածքում դեռ պահպանվել էր եկեղեցու մի մասը, որը բավականին վատթար վիճակում էր: Դեռ ամիսներ առաջ նույն նպատակով եղել էինք այդտեղ, սակայն գործը բավականին շատ էր, և ահա գալիս ենք շարունակելու:
Դրա հետ մեկտեղ, բնականաբար, յուրաքանչյուր հայ ցանկանում է գոնե մեկ անգամ տեսնել Անին, և ոչ ոք բաց չէր թողնի հնարավորությունը թեկուզ մի քիչ հեռվից տեսնել 1000 ու 1 եկեղեցիների քաղաքը: Ավելին, այդ օրը մեզ հենց Անիում սպասելու էին "Նոյան Տապան" ծրագրի այն նույն երիտասարդները, որոնց հետ օրեր առաջ "մոբում" էինք Գյումրիում: Այսպիսի հագեցած օր էր սպասվում..
Read more »