30 авг. 2010 г.

Զորացած` Հառիճավանքից...

Մեկ ամիս առաջ բախտ վիճակվեց առաջին անգամ լինել Հառիճավանքում: Վանքի գեղեցկության մասին դժվարանում եմ խոսել, ավելի լավ է նկարում նայեք, սակայն այս վանքում առաջին անգամ զգացի այն մեծ զորությունը, որ հորդում է վանքի պատերից, այն մեծ հոգևոր ուժը, որ շրջապատում է վանք մտնելիս, արտասովոր հանգստությունը, որը զգում ես վանքի ամբողջ տարածքում: Մեր այցելությունը ընդամենը մեկ օրով էր, և այդ անգամ գերադասեցի ուրախ ժամանցը ընկերներիս հետ, բայց մեծ ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ լինել Հառիճավանքում և հոգեպես զորանալ նրա անսահման զորությամբ:
Փառք Աստծո, երկար չսպասեցի.

ՀԵՀԵԿ հոգևոր երիտասարդական ճամբար /24-29 օգոստոսի, 2010/:

ՀԵՀԵԿ-ը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունն է, որը Հառիճավանքում էր հավաքել մոտ 50 երիտասարդների Հայաստանի բոլոր թեմերից: Դրա պատվին էլ այս տորթն էր.
ջաաաան, շատ համով էր, մանավանդ Գյումրիի մասը..

 Առաջին հայացքից թվաց, թե ջահելական միջավայրը ճամբարը կվերածի հերթական ամառային ժամանցավայրի, բայց ինչպես ցույց տվեց ընթացքը` դա ավելի ամրացրեց ճամբարի հոգևոր բնույթը: Ժամերգությունները, հոգևոր զրույցները և ընթերցանությունները հոգևոր մեծ պաշար էին մասնակիցների համար:
Հոգևոր զրույց Տեր Տաճատ քահանա Դավիդյանի հետ
Իհարկե, այդ ամենից բացի շատ էին նաև "աշխարհիկ" միջոցառումները` խաղերը, թիմային աշխատանքները, արշավը, մշտական երգն ու պարը, և բնականաբար` անեկդոտները` մեր կողմից:
Երբևէ փորձել եք փակ աչքերով կառուցել հավասարակողմ եռանկյուն???
Էս մեկից հաստատ փորձած կլինեք...
Դրա հետ մեկտեղ կարողացանք որոշակի օգուտ տալ նաև վանքին.



Այսպես 5 օր: Բայց մի բանի մասին առանձնահատուկ ասեմ: Դա միջավայրն էր, մարդիկ, ովքեր իրոք մեծ սիրով էին լցված միմյանց հանդեպ: Միջավայր, որտեղ շատ հանգիստ էր, ինչպես 100 տարվա ընկերներիդ հետ: Իրոք այս ամենում զգացվում էր Աստծո միջամտությունը:

Ես ետևի չերևացող կողմում եմ...

Ինչ է մնում ասել, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ կազմակերպիչներին մեզ այդպիսի հնարավորություն տալու համար, ավելի ճիշտ, ինչպես նշեց մասնակիցներից մեկը` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ` կազմակերպիչների միջոցով մեզ այդպիսի հնարավորություն տալու համար:
Հառիճավանք, օգոստոս 2010..

1 комментарий:

  1. Թող Աստված քեզ հետ լինի ու միշտ պահի ու փայփայի քեզ! :) :)

    ОтветитьУдалить