1 дек. 2010 г.

50-րդ պոստ

Դեկտեմբերի 1-ն է այսօր: 100-ից ավելի օր է անցել, երբ կատարեցի իմ առաջին պոստը, իսկ հիմա արդեն հասել եմ 50-րդին, ու որոշեցի ամփոփել, համ իմ համար, համ էլ իհարկե ձեր: Բնականաբար ես կգրեմ այն ինչ ինքս եմ մտածում այստեղ, դուք էլ ձեր մտածածը քոմենտներում: Գնացինք:
Երբ որոշեցի բլոգ ունենալ, այսօրվա համեմատությամբ շատ քիչ պատկերացում ունեի բլոգիս,  դրա հետ կապված նաև ապագայի մասին: Բլոգինգը իմ կյանքում զուտ հետաքրքրությունների արտահայտման և ինքնաբավարարման մի պրոցես է, ինչպես և մինչ այժմ իմ կատարած երևի ամեն ինչ: Շատ լուրջ նպատակներ չեմ հետապնդում, ինչպես սկսելու պահին, այնպես էլ հիմա, բայց սկսելու պահին չէի մտածում, որ դա ինձ կարող է նման հաճույք պատճառել: Փորձեմ ավելի կոնկրետ հասկանալ, թե ինչ է տվել իմ բլոգն ինձ.
  • Դե բավարարվածության մասին արդեն ասացի: Ես իմ բնույթով  մարդկանց ինչ-որ բան հաղորդելու համար գժվում եմ, ու կարծում եմ սա հենց իմ համար էր:
  • Բլոգինգը օգնում է "գծերից չընկնել": Կյանքի ամենախառը պահերին, տարբեր իրադարձությունների ու տպավորությունների ազդեցության տակ շատերս որոշակիորեն կորցնում ենք մեզ, տրվում հոսանքների, փոխում մեր վարքագիծը և այլն: Իսկ բլոգը կարծես որոշակի սահման է գծում, և այդ սահմանը անցնելու դեպքում այն անմիջապես արձագանքում է, որ պետք է ետ գալ: Բացառիկ "գործառույթ" է:
  • Ինտեռնետի ճանաչում: Էս 3 ամիսների ընթացքում բլոգային գործերովս ամբողջ ինտեռնետը քրքրեցի, լիքը հետաքրքիր սայթեր գտա, ինֆորմացիոն հոսքս էլ երևի 10նապատկվեց: Ավելի մասնագիտական ձևակերպմամբ` բլոգինգը նպաստում է տեղեկատվության ստացման նոր ուղիների բացահայտմանը:
  • Հետաքրքրությունների խորացում: Բլոգինգը  կարծես ստիպում է ավելին իմանալ այն բանի մասին, ինչով հետաքրքրված ես: Էս էլ է լավ գործառույթ:
  • Բլոգինգը նաև հասարակության ճանաչման հզոր գործիք է: Միշտ էլ հետաքրքրված եմ եղել շուրջս կատարվող ամեն ինչով, բայց միայն վերջին ամիսներին եմ սկսել փորձել խորապես վերլուծել այդ ամենը: Արդյունքում էլ խնդիրներն են ջրի երես դուրս գալիս: Հետաքրքիր շատ բաներ բացահայտեցի:
  • Բլոգինգը բացում էէէէէէէէէ: Լուրջ: Մտքովս սկսում են մի քանի անգամ շատ բաներ անցնել... Ուղեղիս արտադրողականությունը բարձրացնում է :Ճ
Գիտեմ, որ էլի շատ օգուտներ է տալիս բլոգինգը, բայց սա այն ամենն է, ինչ կցանկանայի առանձնացնել իմ 50 պոստյա փորձից: Շարունակելու եմ պոստել, հիմա արդեն դրա կարիքը իրոք զգում եմ: Ձեզ էլ շատ շնորհակալ եմ, ընթերցողներ ջան:

5 комментариев:

  1. Du sharunakir postel, isk menq anhamber kspasenq te, erb enq krkin mi bacahaytum tesnelu, te erb enq krkin @ntercelu dipuk artahaytvac mtqerd, texekutyunner stanalu verjin iradarcutyunneric... Shnorhavor 50-rdd!

    ОтветитьУдалить
  2. mek - mek (kam aveli shut shat depqerum) vochinch chaseln aveli shat imast krna ira mej parunake, qani xoseln u artahaytvel@... gites inch karciqi em... uremn anxos.. uxxaki` apris!;-)

    ОтветитьУдалить