23 окт. 2011 г.

Երկրաշարժը ցնցեց բջջային օպերատորներին

Տակավին պատանի` էն տառապալից խակ ռոմանտիկայի շրջանում մի այսպիսի միտք էր միշտ առաջանում. տեսնես որ երկրաշարժ լինի, առաջինը ում պտի զանգեմ??? Հա էլի, մեկը պտի լինի, որ էդ պահին առաջինը իր համարը հավաքեմ ու զանգեմ: Ու երկրաշարժի հետցնցումները շարունակվելու են իմ սրտում, մինչև էն պահը, որ վերցնի ու ասի "ալո",  իմանամ, որ լավ է, ու հանգստանամ..


Էսօր, մեր բջջային օպերատորները փշրեցին իմ մեջ ևս մի մանկական միտք :Ճ Հույս չունենամ, թե թեկուզ թեթև երկրաշարժից հետո հնարավոր կլինի մեկին զանգել: Երկրաշարժից այս պահին անցել է արդեն 5 ժամ, ու մինչ հիմա չեմ կարողանում մի զանգ կատարել: Լավ է, գոնե ինտերնետ կա, ու գիտեմ, որ այդ մեկը, ում պիտի զանգեի, լավ է :))
Read more »

Գյումրու օրը

Գյումրու օրն էր, էս տարի էլ հոկտեմբերի 22-ին: Ինչ սկսել եմ հասկնալ, որ քաղաքը կռնա իրա օրն ունենա, միշտ ուզեցել եմ ջոկեմ, թե ինչղ կեղնի, որ ամեն տարի տարբեր օր կեղնի մեր քաղաքի օրը: Փորձել եմ էն մաթեմատիկական խնդիրների պես օրինաչափությունը գտնիմ ու մյուս տարվա օրը որոշեմ, բայց միշտ չի ստացվե: Է որտեվ չկա օրինաչափություն, կամ էլ ըդպես բարդ բանաձևերը մենակ մեր քաղաքապետը գիտե: Ավելի հեշտ է քաղաքի օրվա մասին իմանալ սպես` հենց փողոցներին դրոշներ զարկեցին, ուրեմն մե 4-5 օրից քաղաքի օրն է: Համել հարմարվել ենք արդեն.. Համել էդ էսքան վախտ ինչ է եղե, որ չենք հարմարվե.. Ժաժքից հետո լեննագանցիները ամեն ինչի էլ կհարմարվին: Բա ինչ էնեին, ուրիշ ճար չկար: Խառն էր ժողովուրդը, չէր հասկնա ինչ կկատարվի, չէր կողմնորոշվի` ինչ էներ.. Իսկ ով էլ էն վախտ կողմնորոշվավ, հմի ոչ թե կհարմարվի, այլ կհարմարցնե մյուսներին իրան.. քաղաքի օրն էլ իրան կհարմարցնե..
Հենց էդ պատճառով` գիտեինք, որ էս տարի քաղաքի օրը մյուս տարիների պես չի եղնի, քիչմ համեստի մեջ կեղնի.. Էս տարի արձան-մարձան էլ չկար բացելու, ստիպված թազա օբյեկտ բացին.. Հերիք է դե, էս տարի էլ թող սպես եղնի, բան չկա..
Դե ժողովուրդն էլ առաջվա հավեսը չունի.. հրապարակը լիքը ասեղ քցելու տեղ կար :Ճ եկածներն էլ շատը գյուղերի ժողովուրդն էր.. դե հարմարվելը հարմարվել, բայց ժողովուրդ է վերջը, կամացից ուշքի գուկա, կզարգանա, ու ամեն անգամ էդ մե համերգով խաբել խոմ չի ստացվի..
Ուրեմն հուսանք ըմբես եղնի, որ հետագայում քիչմ էլ մեզի հարմար եղնի..
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ!

Read more »

20 окт. 2011 г.

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Վերջին երկու հանդիպումներից հետո մեր հավաքականը նահանջել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Չնայած նահանջին` արդյունքը բավականին պատկառելի է: Համեմատելու համար նշեմ, որ մեր հավաքականը այժմ ունի ավելի բարձր դիրք, քան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին բազմիցս մասնակցած Կամերունի, Չեխիայի, ՀԱՀ-ի, Էկվադորի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները: ԱՊՀ երկրների հավաքականների մեջ Հայաստանը առաջ է թողել միայն Ռուսաստանին: Մեր տարածաշրջանից Վրաստանը զբաղեցնում է 67-րդ, իսկ Ադրբեջանը` 117-րդը: ՈՒԵՖԱ-ի գոտու երկրների շարքում Հայաստանը 26-րդն է:
Read more »

18 окт. 2011 г.

Սուտի թռենդամանիա

Վերջերս ինտեռնետային աշխարհում անիմաստ խառնաշփոթ է տիրում: Այն շատ է նեղացել, ինֆորմացիան հսկայական է, բայց թեմաները մի քանիսը ընդամենը: Դրանցից մեկն էլ Սթիվ Ջոբսն է: Թե այ հայ ժողովուրդ ջան, մեզ ինչ, էդ մարդը մեզ համար ինչ է փոխել, որ էսքան շուխուռ եք կապել.. Էս նկարը իմ կարծիքով լրիվ բնութագրում է մեր ու Սթիվ Ջոբսի հնարավոր հարաբերության բնույթը..

Սթիվ Ջոբս

Թարգեք թռենդամանիան, ժող!!!
Read more »

8 окт. 2011 г.

Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք

Հայաստանի հավաքականը փոխում է հայկական կյանքը, հայի առօրյան, փոխում է աշխարհը հայի աչքերում: 11 հոգին խաղադաշտից համախմբում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Մարդիկ, ում համար ֆուտբոլը առհասարակ հարազատ չի եղել, այսօր արդեն գամվում են էկրանների առաջ, ու երկրպագում մեր տղաներին: Մոլի ֆուտբոլասերների համար ընդհանրապես, մեր հավաքականի խաղերը տոների են վերածվել: Ամեն ինչ նոր է բոլորի համար... Ֆուտբոլից հեռու մարդկանց համար նոր է գոլի բերկրանքը, իսկ մոլի հայ ֆուտբոլասերի համար նոր է չորրորդ գոլի բերկրանքը: Ու նմանապես նոր է շատ ու շատ այլ բաներ, որոնց պետք է սկսենք արդեն ընդունել որպես մեր կյանքի մի մաս, ընդունել որպես կյանքի սովորական ընթացք, քանզի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ այսուհետ բարձրակարգ թիմ է: Այո, պետք է դրան սովորենք:
Read more »