Показаны сообщения с ярлыком ԳՈՒԽ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳՈՒԽ. Показать все сообщения

21 нояб. 2010 г.

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբ Գյումրիում

Ինչպես արդեն նշել էի, նոյեմբերի 17-ի առթիվ կազմակերպեցինք նաև ֆլեշմոբ: Մասնակցում էին մոտ 35 ուսանողներ քաղաքի տարբեր բուհերից: Թե ինչքան լավն էր սցենարը և թե ինչքան հաջող անցավ, արդեն գնահատեք դուք, իսկ ընդհանուր ասեմ, որ շատ մեծ բավականություն ստացա մեր տոնը այդ կերպ նշելուց.


Ինչպես զգացիք, տեսանյութը անձայն էր: Youtube-ը այդպես էլ չթողեց որ մեր տեսանյութի հետ հնչի Black Eyed Peas-ի The Time երգը: Բայց երևի կարևորը դա չէր..
Read more »

18 нояб. 2010 г.

Ուսանողական շաբաթ

Students day in Gyumri | Ուսանողների օրը Գյումրիում
Նոյեմբերի 17-ն էր երեկ, ու դա հետ կապված վերջին օրերին բոլորը սկսեցին հիշել ուսանողներին, նրանց խնդիրները, նրանց անհետաքրքիր ուսանողական կյանքը, նրանց պասիվ վիճակը, մասնավորապես ու հատկապես Գյումրիում: Իսկ ես վերջին 4-5 օրը էնքան զբաղված էի, որ նույնիսկ բլոգս էի անուշադրության մատնել: Բայց անիմաստ չէր ամեն ինչ, որովհետև այդ օրերին ես վերը նշված խնդիրների լուծման օրինակներ էի ցույց տալիս, իսկ եթե ավելի անկեղծ, ուղղակի ապրում էի անմոռանալի ուսանողական օրեր: Վստահ եմ, յուրաքանչյուր ուսանող էլ, եթե որոշակի "նորմալ" հետաքրքրություններ ունի, որոշակի մակարդակի ուղեղ ունի ու որոշակիից մի քիչ շատ ցանկություն, կարող է իր ուսանողական կյանքը շատ լավ անցկացնել:
Պետք չէ նստել ու սպասել, որ պետությունը կարող է մի օր հիշել մեր մասին, համ էլ, եթե ավելի խորը դատենք, ավելի լուրջ խնդիրներ կան երկրում, իսկ մեր վիճակն էլ հենց այդ խնդիրների հետևանքն է: Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ է հետաքրքրում մեզ ու սկսել անել դա: Տեսնենք թե ինչ էր հետաքրքրում մեզ, ու ինչ արեցինք.
Read more »

26 сент. 2010 г.

Առաքելություն դեպի Անի

Արդեն մի շաբաթ է, ինչ առանձնապես չեմ հասկանում, թե ինչպես ենք թռնում օրերս: Էս բլոգս էլ շատ եմ կարոտում, բայց եթե հաշվի առնենք, որ էս շաբաթվանից 3 օր ընդհանրապես տուն չեմ եկել, մնացած օրերն էլ էնքան որ եկել գիշերելու համար, մի կերպ կարելի է ներել, որ անցած կիրակի տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության մասին գրում եմ միայն մեկ շաբաթ անց:
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին  հերթական անգամ ճամփա ընկանք` կատարելու համար մի շատ կարևոր գործ` վերականգնելու մեր հին "խոնարհված" եկեղեցիներից մեկը: "Հույս, հավատ, սեր" ծրագրի ուղղությունը այս անգամ դեպի Խարկով գյուղ էր: Այն գտնվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում, մեր պատմական Անիի հարևանությամբ: Գյուղ ասելը նույնիսկ մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Չնայած դրան, նախկինում առավել մարդաշատ թվացող այդ տարածքում դեռ պահպանվել էր եկեղեցու մի մասը, որը բավականին վատթար վիճակում էր: Դեռ ամիսներ առաջ նույն նպատակով եղել էինք այդտեղ, սակայն գործը բավականին շատ էր, և ահա գալիս ենք շարունակելու:
Դրա հետ մեկտեղ, բնականաբար, յուրաքանչյուր հայ ցանկանում է գոնե մեկ անգամ տեսնել Անին, և ոչ ոք բաց չէր թողնի հնարավորությունը թեկուզ մի քիչ հեռվից տեսնել 1000 ու 1 եկեղեցիների քաղաքը: Ավելին, այդ օրը մեզ հենց Անիում սպասելու էին "Նոյան Տապան" ծրագրի այն նույն երիտասարդները, որոնց հետ օրեր առաջ "մոբում" էինք Գյումրիում: Այսպիսի հագեցած օր էր սպասվում..
Read more »

16 сент. 2010 г.

Ես ընտրում եմ ժողովրդավարությունը... Ֆլեշմոբ Գյումրիում

Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է: 2007թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ը որոշեց այս օրը հռչակել ժողովրդավարության միջազգային օր:
Քչերին էր հայտնի դա, հատկապես Հայաստանում, որտեղ քչերին է հայտնի նաև ընդհանրապես ժողովրդավարությունը: Դա իհարկե խնդիր է, ու որոշեցինք այդ խնդրին էլ անդրադառնալ:



Я выбираю демократию اخترت الديمقراطية Я выбіраю дэмакратыі მე აირჩიეთ დემოკრატია Изберете демокрацията Επιλέγω τη δημοκρατία 我选择民主   Jeg vælger demokrati
Ես ընտրում եմ ժողովրդավարությունը       JA izabrati demokracije En valita demokratia Ik kies voor de democratie Je choisis la démocratie Ich wähle die Demokratie I choose democracy  मैं लोकतंत्र का चयन  mian liom an daonlathas Io scelgo la democrazia 私は民主主義を選択する من دموکراسی را انتخاب کنید     Eu escolho a democracia     Jaz raje demokracije  Elijo la democracia Ben demokrasi seçmek Я вибираю демократії

ԱՅՈ/YES                              ՈՉ/NO
Այս խառնաշփոթից դժվար թե հասկանաք ինչն ինչոց է:
Ուրեմն,
Read more »