8 окт. 2010 г.

Հալալ էէէէէէէ... Վերջապես!!!! Հաղթանաաաաաաակ!!!

Հայկական ֆուտբոլ,Սլովակիա
08.10.2010

"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ
Հայաստան-Սլովակիա` 3:1
Մրցավար` Դանիելե Օրսադո (Իտալիա)
Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 2. Կառլեն Մկրտչյան, 16. Լևոն Պաչաջյան (
13. Էդգար Մանուչարյան, 46), 8. Մարկոս Պիզելի (7. Արթուր Եդիգարյան, 72), 10. Գևորգ Ղազարյան, 18. Հենրիխ Մխիթարյան,  14. Յուրա Մովսիսյան:
Սլովակիա. 1. Յան Մուխա, 2. Պետեր Պեկարիկ, 3. Մարտին Շկրտել, 16. Կորնել Սալատա, 5. Ռադոսլավ Զաբավնիկ, 6. Միրոսլավ Կարխան, 14. Կամիլ Կոպունեկ, 7. Վլադիմիր Վայս (կտ.), 17. Մարեկ Համշիկ (ա), 11. Միրոսլավ Ստոխ, 9. Ստանիսլավ Շեստակ:

Գոլեր. 1-0` Մովսիսյան (23'), 1-1` Վայս (37'), 2-1` Ղազարյան (50'), 3-1`Մխիթարյան (89'):

Վերջապես



վերջ դրվեց վաղուց սկսված դաժան ավանդույթին, դրա հետ մեկտեղ իմ ուշունցներին: Վերջ դրվեց նաև իմ տխրահռչակ "Հայհոյելու օր" խորագրին, և հուսով եմ, ապագայում կտեսնեմ դա միայն արխիվում: Հուսով եմ նաև , որ հետագայում միշտ գրելու եմ մերոնց հաղթանակների մասին, և նոր մշտական խորագիր մտածել չեմ էլ ուզում, որովհետև հավատում եմ, որ մերոնց հաղթանակները պետք է ամեն անգամ ավելի ու ավելի գեղեցիկ դառնան, ամեն անգամ աչքի ընկնեն նոր առանձնահատկություններով, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կձևավորվի և աշխարհին հայտնի կդառնա "հայկական ֆուտբոլը"` որպես ֆուտբոլային աշխարհի մի առանձին  երևույթ...
Էլ երևի էս ոգով չշարունակեմ, թե չէ շատ անհավանական բաներ կերևակայեմ, բայց իրոք էսօր մերոնց խաղի մեջ լիքը լավ կողմեր տեսա: Չէ որ, ասենք Անդորրայի հետ չէր խաղում, այլ խմբի առաջատարի, որը մասնակցում էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչին, և որը վերջերս Մոսկվայում հաղթել էր Ռուսաստանին: Երևի առաջին անգամ հասկացա, որ հայերի համար էլ գոյություն ունի "սեփական դաշտի" գործոնը: Տղաները իրոք շատ վստահ էին, համարձակորեն ճնշում էին մրցակցին, կամք թելադրում: Բավականին զարգացել է նաև տղաների կատարողական վարպետությունը: Չեմ ուզում խոսել պաշտպանության մասին, որը երևի ամենաթերի հատվածն է, կամ էլ հնարավոր է, մարզչական աշխատանքն է ամենաթերին, որի արդյունքն էլ անդրադառնում է պաշտպանության վրա: Համ էլ, Սարգիս Հովսեփյանի ժամանակն է հեռանալու: Համենայն դեպս, այս անգամ հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, մի բան էլ զարգացնել: ԱՅՈՈՈ!
Մի խոսքով, ՀԱԼԱԼ Է, տղեք ջան, շատ էինք սպասում, շատ պետք էր էս հաղթանակը:  Վստահ եմ, 4 օր հետո էլ էլի հաղթելու եք, հաղթելու ենք!!!!!! Հետ եմ վերցնում իմ ուշունցների փաթեթը և ուղարկում Ադրբեջան!!!!
Էս վիդեոն էլ կիսատ է ու անորակ, բայց էս ժամին ավելի լավը հնարավոր չէ գտնել.
Հ.Գ. Համ էլ շատ հետաքրքիր էլ նայել, թե ինչպես էր ուրախանում մեր "առաջնորդը": Մեղմ ասած` նրա մոտ դա չէր ստացվում :ՃՃՃ

1 комментарий: