18 нояб. 2010 г.

Ուսանողական շաբաթ

Students day in Gyumri | Ուսանողների օրը Գյումրիում
Նոյեմբերի 17-ն էր երեկ, ու դա հետ կապված վերջին օրերին բոլորը սկսեցին հիշել ուսանողներին, նրանց խնդիրները, նրանց անհետաքրքիր ուսանողական կյանքը, նրանց պասիվ վիճակը, մասնավորապես ու հատկապես Գյումրիում: Իսկ ես վերջին 4-5 օրը էնքան զբաղված էի, որ նույնիսկ բլոգս էի անուշադրության մատնել: Բայց անիմաստ չէր ամեն ինչ, որովհետև այդ օրերին ես վերը նշված խնդիրների լուծման օրինակներ էի ցույց տալիս, իսկ եթե ավելի անկեղծ, ուղղակի ապրում էի անմոռանալի ուսանողական օրեր: Վստահ եմ, յուրաքանչյուր ուսանող էլ, եթե որոշակի "նորմալ" հետաքրքրություններ ունի, որոշակի մակարդակի ուղեղ ունի ու որոշակիից մի քիչ շատ ցանկություն, կարող է իր ուսանողական կյանքը շատ լավ անցկացնել:
Պետք չէ նստել ու սպասել, որ պետությունը կարող է մի օր հիշել մեր մասին, համ էլ, եթե ավելի խորը դատենք, ավելի լուրջ խնդիրներ կան երկրում, իսկ մեր վիճակն էլ հենց այդ խնդիրների հետևանքն է: Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ է հետաքրքրում մեզ ու սկսել անել դա: Տեսնենք թե ինչ էր հետաքրքրում մեզ, ու ինչ արեցինք.


    Սեղանի թենիսի չեմպիոն
  • 13.11.10-15.11.10 Սեղանի թենիսի միջբուհական առաջնություն: 
  • 14.11.10 Հոգեպես էլ զորացանք` ուխտ անելով դեպի Հառիճավանք, Լմբատավանք, Սառնաղբյուր: 
  • 16.11.10 "Ինչ, որտեղ, երբ" կամ ավելի հարազատ բառով` ЧГК!!! Դե հաղթանակն էլ ընդհանրապես ուրախացրեց, իսկ նմանատիպ հաղթանակները, եթե ունեցել եք այդպիսիք ու զգացել եք, մի տեսակ շատ ուրիշ տեսակի ուրախություն են պարգևում, որը կյանքի որևէ այլ իրավիճակում չեմ հանդիպել: Անկեղծ եմ ասում...
  • 17.11.10 Օրվա առաջին կեսը տրամադրեցինք մեր ֆլեշմոբին: Զարմանալի բան է էդ ֆլեշմոբը: Ադրենալին է տալիս շատ մեծ քանակությամբ, չնայած որ էրածդ մի մեծ բան չի: Համ էլ իմ կարծիքով կարծրատիպեր փշրելու շատ ուժեղ զենք է: Էս ֆլեշմոբին դեռ առանձին մանրամասն կանդրադառնամ:
  • Իհարկե մեր տոնը պետք է նշեինք, ու դա արեցինք շատ լավ: Կարգին պարեցինք, ուրախացանք, տժժացինք...
Մի խոսքով մի "խելառ" ուսանողական շաբաթ: Մի շաբաթ ինքնամոռաց վազվզում էինք այս ու այն կողմ,  որ ամեն ինչ հասցնենք, ու էդպես էլ եղավ: Սիրում եմ այս կյանքը:
 Հավատացեք շատ բան պետք չէ այս ամենի համար, կարող է այս ամենի մասնակից դառնալ յուրաքանչյուր ուսանող, ով որ կուզենա հետաքրքիր ուսանողական կյանք ապրել, ու դրա համար պատրաստ է հաղթահարել որոշակի դժվարություններ: 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՏՈՆԸ!!!

9 комментариев:

  1. enqan urax em, vor kan aynpisi mardik ovqer janq u erand chxnayecin mer or@ anmoranali darcnelu hamar... chnyac vor mek mijocarman em masnakcel, bayc da el bavarar er uraxanalu u or@ anmoranali darcnelu hamar,, shat apreq duq!!!! Shnorhavor!!!!

    ОтветитьУдалить
  2. Տաթև ջան, մենք էլ շատ ուրախ ենք, որ ձեր նման ակտիվ ու հետաքրքիր ուսանողները շատ են, որ մեր աշխատանքն էլ անիմաստ չէ...

    ОтветитьУдалить
  3. U hastat hamozvac exeq vor et orer@ shat usanoxneri hamar eq hisharzhan darcrel, mec gorc eq katarel u hamozvac em vor der kkatareq..

    ОтветитьУдалить
  4. Հեչ համեստություն էլ չեմ անի` համոզված ենք!!!

    ОтветитьУдалить
  5. Texin er texin!!!! De durs ekav, vor jptaci!!! Vat bani hamar chei jpta... :D Bayc iroq shnorhakal em!!! Apreq!!!

    ОтветитьУдалить
  6. De lav jox, @mbes kseq inchxor duq hechban cheq erel... es el dzez em shat shnorhakal!!!

    ОтветитьУдалить
  7. xndrem!! (aranc hamestutyan patasxanec Lusinen) :D

    ОтветитьУдалить