2 сент. 2010 г.

Շնորհավոր տոնդ, Արցախ !!! :-(

Ազատ Արցախը 19 տարեկան է: Տոն է...
Սա լսեր մեր հերոս նախապապերից մեկը, երևի կաթված ստանար, կամ թողներ հեռանար Հայաստանից.. Դե բոլորս էլ գիտենք պատմության ամբողջ ընթացքը, գիտենք թե ինչպես հասանք էս վիճակին, ու գիտենք, որ ըստ էության, մեղավորը հենց մենք ենք.. Բայց գոնե երազելու համար չարժե համակերպվել.. Ինչու պիտի օրերից մի օր Ղարաբաղի կարգավիճակի հարց քննարկվեր..
Մի քանի օր առաջ պատահաբար տեսա Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերից մեկը, այն էլ ոչ լրիվ: Այնտեղ Հայաստանը հենց նախկին Մեծ Հայքն էր, ու երիտասարդները գնում էին Կարինից դեպի Տիգրանակերտ.. ու "երազելս" եկավ.. անմիջապես շպրտեցի հայի ներկայիս կերպարի խեղճ ու կրակ քողը ու ինձ զգացի մի հսկայական տերության "երջանիկ" քաղաքացի..
Սկսեցինք...
Առաջին հայացքից կարելի է միանգամից պատկերացնել ծովից ծով Հայաստանը: Չէ, ագահություն չեմ անի, ուղղակի Մեծ Հայքն է իր նահանգներով ու քաղաքներով, և .. և Երևան մայրաքաղաքով: Այո, թող մի քիչ ավելի իրականին մոտ լինի :Ճ : Ու թեկուզ Գյումրին արդեն հանրապետության երկրորդ քաղաքը չէ, բայց դա հեչ վատ էլ չէ, կարևորը որ կյանքը միայն Երևանում չէ:
Ապրում ենք մենք մի մեծ երկրում, իր բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներով, իր` ոչ միայն անցյալի, այլ ներկայիս էլ ավելի հարուստ մշակույթով, իր բազմաճյուղ և ոչ պարադոքսալ տնտեսությամբ, իր սարսափելի հզոր, բայց "պարապ" բանակով, և իր համով ժողովրդով.. ու հայի կերպարը քցող կամ խաբեբա չէ, այլ ազնիվ ու հայրենասեր քրիստոնյա: Ապրում ենք մի հզոր երկրում, որը մեծ տերությունների հետևից վազվզելու ու թռչկոտելու կարիք չունի, և մենք մեզ զգում ենք այդ երկրի թեկուզ և փոքր, բայց շատ կարևոր մասնիկ` մեծ հավատով ու վճռականությամբ լցված` կերտելու համար մեր երկրի էլ ավելի պայծառ ապագան:
Շարունակենք, մի քիչ ավելի պրակտիկ ռիթմով: Ուրեմն` ՄՀՊՏՀ ԿՄ... Ինչ է սա ժողովուրդ?? Մեծ Հայքի պետական տնտեսագիտական համալսարանի Կարսի մասնաճյուղ.. ջաաան... ու մեր մասնաճյուղերը կլինեին մոտ 10 քաղաքներում, Վանում, Մուշում, Էրզրումում, ու մնացածն էլ դուք մտածեք.. ու ինչու "հիշեցի" դա, որովհետև ուզում էի իմ էս փոստում պատմել մեր Գյումրիի մասնաճյուղի և Կարսի մասնաճյուղերի ուսանողների հանդիպման մասին: Դե մեր բարեկամությունը ծնունդ առավ ՄՀՊՏՀ-ի Զարիշատի ճամբարում, Վանա լճի ափին անցկացրած հրաշալի օրերի ընթացքում, չնայած երեխեքից ոմանց արդեն ծանոթ էի Արդահանի վերջին գիտաժողովից: Ու հիմա, նոր ուսումնական տարվա հենց սկզբից որոշեցինք ավելի սերտացնել կապերն ու դրա համար կազմակերպել միասնական ուխտագնացություն դեպի Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի: Ճանապարհին կայցելենք նաև Վարագա վանք, Մհերի դուռ, իսկ ետ դառնալուց կայցելենք նաև Անի` Մեծ Հայքի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը, որտեղ կհյուրրընկալվենք մեր մայր բուհի ուսանողների կողմից:
Այս ամենը մեկ շաբաթից, իսկ հիմա շտապենք մարզադաշտ: Չկարծեք, թե մեր` հենց այսօր Կարս գալը ուղղակի պատահականություն էր: Ոչ: Այսօր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հերթական տուրում կկայանա "Կարս" - "Չելսի" հանդիպումը: Բուքմեյքերները հավատում են մերոնց հաղթանակին, դե իսկ մենք` առավել ևս: Անպայման ԿՀԱՂԹԵԵԵԵԵՆՔ!!!!!
Կհաղթենք ժողովուրդ ջան: Կարծում եմ այսօր տոն է ոչ մեր այսօրվա ունեցածի համար, այլ մեր այսօրվա պահպանածի համար: Ու չնայած էդ պահպանածը շատ քիչ է, բայց այս ամենը պահպանողները պայքարել են դրա համար` իրենց սրտում ունենալով Մեծ Հայաստանի այսպիսի մի երազ...

6 комментариев:

  1. eeeeeeeeeeee, erazels ekav... Isk inchn e mez khangarum pahpanel mer unecac@?.. gone!

    ОтветитьУдалить
  2. Դժվար է նույնիսկ հավատալ, որ էն ամենից, ինչ մենք ունեցել ենք, ինչին հասել ենք մեր արյան գնով, հիմա էդ ամենից մնացել է այս փոքրիկ, գողտրիկ դրախտավայրը, որը, այո, փոքր է, բայց միշտ, ամեն օր, ամեն ժամ փարոսի պես հետ է կանչում էն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով գտնվում են հեռու Հայաստանից (ու Հայաստան ասելով բնավ էլ Հայաստան - Ղարաբաղ տարանջատումը չեմ անի, ինչը հիմա "մոդայիկ" դրսևորում է),անհավատալի է տեսնել իրավամբ ՄԵԾ ազգի ջլատումը, մասնատումը...բայց այդ ամենի հետ մեկտեղ, երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ որտեղից ենք մենք, ինչ արյուն է հոսում մեր մեջ ու թե ինչ պատգամ ունենք մենք`ժառանգած էն մեծերից, ովքեր կերտել են մեր հաղթանակներն ու ներկայիս անկախությունը: Մենք անկախ ենք, ուժեղ ու խելացի, ու դա բնավ էլ քիչ չէ հասնելու համար մեր երազած Հայաստան ԱՇԽԱՐՀԻՆ: Ու դա մի օր կլինի, կգա էն օրը, երբ երազն իրականություն կդառնա, ու մի բան էլ ավել... ու էդ ամենը մեր ձեռքերում է...մեր ու մեզ պես շատ երիտասարդների, ովքեր հավատում են ՀԱՅԻ ուժին, կամքին և ձգտումներին... ու երբ էդ օրը գա, կարող է և մենք կենդանի չլինենք, բայց հաստատ, ինչ-որ մի տեղից կտեսնենք մեր երկիրը հաղթանակած ու կուրախանանք էն ամենի համար, ինչ կերտել ենք միասնաբար: Իսկ երիտասարդներն էլ փառք կտան Աստծուն ու շնորհակալ կլինեն ամեն ինչի համար... և լավի, և վատի... ու էդ օրը կգա...

    ОтветитьУдалить
  3. հաաա ու մի բան էլ... ֆուտբոլի աշխարհի առաջնություններն էլ ՑՄԱՀ անցկացվելու են Հայաստանում!!!!!!!!!!! :-D :-D լավ կլինի հաաաաա..... :)))))))))

    ОтветитьУдалить
  4. Բա վուվուզելների տեղ ինչ կլինի?? Կլառնետ??? Դուդուկն էլ պարտվելիս...

    ОтветитьУдалить
  5. Չէ կլառնետ չէ, զուռնա!!!!! առանց դհոլի... :-D :-D :-D

    ОтветитьУдалить