30 нояб. 2010 г.

Բարսա 5-0 Ռեալ

Բարսա 5-0 Ռեալ, Չավի
Արդեն 111 տարի "ավելին, քան ակումբը" հավատարիմ է մնում իր սկզբունքներին, իր գաղափարախոսությանը, և պարբերաբար ապացուցում դրանց գերակայությունը մյուսների նկատմամբ: Վերջին ապացույցն էլ կլասիկոյում ջախջախիչ հաղթանակն էր` 5-0:
Էսօրվա պես հաճելի ֆուտբոլային օր վաղուց չէի ունեցել, երբ ամեն պահ խոսում ենք այդ մասին, շուրջը կատարվող ամեն ինչ ասոցացնում ենք երեկվա խաղի հետ և առիթը բաց չենք թողնում Ռեալի վրա ծիծաղելու: Ռեալի ֆաներն էլ, շատերը իրոք ամոթից ձայն չեն հանում, բայց մի որոշ մասն էլ
Read more »

27 нояб. 2010 г.

Անհետաքրքիր գրառում

Կյանքի հերթական օրինաչափությունը բացահայտեցի ինձ համար. երբ քո մեջ անտարբերություն է առաջանում կյանքի հանդեպ, կյանքը քեզ սկսում է տարբեր խնդիրների առաջ կանգնեցնել: Հիմա զգում եմ դա: Էնքան խնդիրներ եմ տեսել վերջին օրերի ընթացքում, շատ տարբեր, երբեմն գուցե առօրեական ու կենցաղային, բայց դրանց էությունն ու բազմազանությունը իրոք ստիպում է մտածել: Իսկ ինչ լավ էր այն ժամանակ, երբ կյանքը եռում էր մեջս, երբ ոգևորված էի, որոշ գաղափարներով տոգորված, ձգտում էի ինչ-որ կետի, գիտեի անելիքս, ահագին բան էլ չէի հասցնում, բայց ինձ ուրիշ բան չէր հետաքրքրում: Զգացմունքային դաշտն էր շատ լայն ու ակտիվ, ու երևի չէի էլ հասցնում խնդիրներ նկատել, որովհետև եթե դրանք ինչ-որ կերպ խանգարում էին ինձ, ապա վերացնում էի, իսկ եթե ոչ` էլ ինչու նկատել..
Մեկ շատ կարևոր պլյուս էլ կար` քիչ էի սխալվում: Ակնհայտորեն ավելի քիչ..

Հուսով եմ առավոտ կարթնանամ ոգևորության հերթական ալիքից:
Ահա այսպիսի անհետաքրքիր մի գրառում, անհետաքրքիր, որովհետև գրում եմ իմ մասին մտածելով, այլ ոչ թե ձեր, իմ սիրելի ընթերցողներ: Էգոիզմս մի փոքր թաքցնելու համար էլ ավելացնեմ նաև, որ էս բլոգս շատ հարազատ տեղ է դարձել, շատ է օգնում, դրա համար էլ չզսպեցի ինձ...
Read more »

23 нояб. 2010 г.

Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 2` Մեսսին ընդդեմ Ռոնալդուի

Ներկայացնում եմ ֆուտբոլային ծաղրանկարների հերթական հավաքածուն: Վերջին երկու տարիներին Մեսսիի և Ռոնալդուի պայքարը ավելի շատ դրսևորվում է մեդիայում, քան ֆուտբոլային խաղադաշտում, դե թող իմ բլոգն էլ անմասն չմնա այդ պայքարից: Իսկ թե ով է այս պայքարում հաղթողը, կարող եք դատել հենց առաջին նկարից.
Մեսսի թագավոր
Read more »

21 нояб. 2010 г.

ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ

Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը Եվրատեսիլում
Երեկ Հայաստանը վերջապես արձանագրեց առաջին հաղթանակը Եվրատեսիլում, ու իրոք ամբողջ հայ ազգը հիմա ուրախ է այդ առթիվ: Այլևս դժվարանում եմ ինչ-որ բան գրել մեր հրաշամանուկի, նրա կատարման և մեր ընդհանուր հաղթանակի մասին, որովհետև ինչ էլ գրեմ, կրկնվելու եմ: Դրա փոխարեն փորձեցի հավաքել այն ամենը, ինչ գրում են նրա, և ընդհանրապես մանկական եվրատեսիլի մասին տարբեր երկրներում, ու ներկայացնել մի հետաքրքիր կայքի օգնությամբ: Խնդրեմ, այդ ամենը գտնվում է այստեղ!!!
Մի հատ էլ բարձր գոռամ ու..
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!!
Read more »

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբ Գյումրիում

Ինչպես արդեն նշել էի, նոյեմբերի 17-ի առթիվ կազմակերպեցինք նաև ֆլեշմոբ: Մասնակցում էին մոտ 35 ուսանողներ քաղաքի տարբեր բուհերից: Թե ինչքան լավն էր սցենարը և թե ինչքան հաջող անցավ, արդեն գնահատեք դուք, իսկ ընդհանուր ասեմ, որ շատ մեծ բավականություն ստացա մեր տոնը այդ կերպ նշելուց.


Ինչպես զգացիք, տեսանյութը անձայն էր: Youtube-ը այդպես էլ չթողեց որ մեր տեսանյութի հետ հնչի Black Eyed Peas-ի The Time երգը: Բայց երևի կարևորը դա չէր..
Read more »

18 нояб. 2010 г.

Ուսանողական շաբաթ

Students day in Gyumri | Ուսանողների օրը Գյումրիում
Նոյեմբերի 17-ն էր երեկ, ու դա հետ կապված վերջին օրերին բոլորը սկսեցին հիշել ուսանողներին, նրանց խնդիրները, նրանց անհետաքրքիր ուսանողական կյանքը, նրանց պասիվ վիճակը, մասնավորապես ու հատկապես Գյումրիում: Իսկ ես վերջին 4-5 օրը էնքան զբաղված էի, որ նույնիսկ բլոգս էի անուշադրության մատնել: Բայց անիմաստ չէր ամեն ինչ, որովհետև այդ օրերին ես վերը նշված խնդիրների լուծման օրինակներ էի ցույց տալիս, իսկ եթե ավելի անկեղծ, ուղղակի ապրում էի անմոռանալի ուսանողական օրեր: Վստահ եմ, յուրաքանչյուր ուսանող էլ, եթե որոշակի "նորմալ" հետաքրքրություններ ունի, որոշակի մակարդակի ուղեղ ունի ու որոշակիից մի քիչ շատ ցանկություն, կարող է իր ուսանողական կյանքը շատ լավ անցկացնել:
Պետք չէ նստել ու սպասել, որ պետությունը կարող է մի օր հիշել մեր մասին, համ էլ, եթե ավելի խորը դատենք, ավելի լուրջ խնդիրներ կան երկրում, իսկ մեր վիճակն էլ հենց այդ խնդիրների հետևանքն է: Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ է հետաքրքրում մեզ ու սկսել անել դա: Տեսնենք թե ինչ էր հետաքրքրում մեզ, ու ինչ արեցինք.
Read more »

13 нояб. 2010 г.

Ինտերակտիվ ֆիլմ Ձեր ցանկացած քաղաքում

Chrome experiments
HTML5-ի մասին լսած կլինեք: Նոր տարբերակում շատ նորություններ կան, սակայն  այն դեռ ամբողջությամբ գործածության մեջ չի մտել: Իսկ մինչ այդ ցուցադրում են html5-ի ցնցող հնարավորությունները:  Այս կայքն էլ դրա ամենավառ օրինակն է` http://www.thewildernessdowntown.com
Ուրեմն այստեղ կարող եք դիտել ինտերակտիվ ֆիլմ Ձեր ցանկացած, բայց բավականաչափ հայտնի քաղաքում: Մուտքագրում եք կայքի կենտրոնում գտնվող համապատասխան վայրում քաղաքի անունը, ասենք Barcelona, սեղմում եք Enter, իսկ բեռնման ավարտից հետո սեղմում եք Play Film: Դրանից հետո ոչինչ սեղմել պետք չէ, ամեն ինչ ինքն իրեն կկատարվի: Սակայն նշեմ, որ այս ամենը կարելի է անել միայն Google Chrome բրոուզերով:
Իրոք շատ մեծ հաճույք կստանաք` լինեք դուք սովորական այցելու, թե ծրագրավորող:
Փաստորեն շատ "խելառ" բաներ են սպասվում մեզ ապագայում:
HTML5 լեզվով ստեղծված այլ հետաքրքիր կայքեր կարող եք դիտել http://www.chromeexperiments.com/  կայքում:
Read more »

11 нояб. 2010 г.

Ավտոմեքենաների ապահովագրությունն ու ինքնասպանությունները հայկական բանակում

Էսօր շատ պատահական հանդիպեցի այս հայտարարությանը.
ԱՊՊԱ

Չգիտեմ ով է նման բան մտածել ու արել, կամ ինչպես է նման թվեր հաշվել, բայց խնդիրը մնում է խնդիր...
Read more »

9 нояб. 2010 г.

Beeline-ի "սռոկս" քաշեցի

Կյանքի օրենքն է` ինչ-որ սիրելի բան ունենալու համար պետք է թանկ վճարել: Այս դեպքում խոսքը ոչ միայն փոխաբերական իմաստով է ճիշտ, այլ նաև ուղիղ:
Այսօր վերջապես ավարտվեցին տանջանքներս Beeline-ի հետ. վճարեցի վերջին պարտքս ու վերջ:   16 ամիս առաջ իմ կարճ խելքով վերցրեցի Beeline-ի Hi Line մոդեմ, ու սկսվեց անախորժություններով լի մի շղթա, որի վերջին  այսօր վերջապես հասա: Էդ ընթացքում ծախսեցի մոտ 50000 դրամ ավելի, քան պայմանագրով էր նախատեսված, և մոտ գուգոլ անգամ ջղայնացա: Տառապում էի ինտեռնետային հիվանդությամբ, որի ախտորոշումն էր "չարորակ" կապ: Դա էլ քիչ էր, անընդհատ լինում էին հանկարծակի նոպաներ, որոնց  ժամանակ անհասկանալի կերպով դադարում էր իմ ինտեռնետի "սնուցումը":
Գնում էի հիվանդանոց, այ այս հիվանդանոցը`
Բիլայնի տառասխալով ցուցանակ

Հիվանդանոցում էլ "բուժքույրերը", ճիշտ է, բավականին բարետես են, բայց ոչնչով օգնել չեն կարողանում, մի բան էլ իրենց անփույթ ու անմակարդակ պահվածքով ավելի խորացնում խնդիրը: Քանի անգամ եմ հետները կռիվ արել, բայց թե էս հիվանդությունը անբուժելի է: Միակ փրկությունը Beeline-ից հրաժարվելն է, որը նույնպես շատ խնդիրներ ստեղծեց, շատ-շաաատ:
Ու վերջապես պրծա, "քաշեցի սռոկս"` մեծ նողկանքով լցված այդ կազմակերպության և նրանց ողջ անձնակազմի հանդեպ: Միակ բանը, որ կարելի է դիտել որպես օգուտ` դա այն էր, որ սովորեցի, թե ինչպես չի կարելի ղեկավարել ընկերությունը ծառայությունների ոլորտում: Կարծես մասնագիտական պրակտիկա լիներ էլի :Ճ
Ժողովուրդ, գուցե ձեզանից շատերը շատ նորմալ օգտվում են էդ ընկերության ծառայություններից ու գոհ են, բայց հաստատ գիտեմ, որ ավելի մեծ զանգված կա, որ իրոք զզվել են էդ դեղին ու սև գծերից: Որպես սփոփանք միայն նշեմ, որ մենք միակը չենք, այստեղ էլ լիքը մեր նման "սռոկ" քաշած ու ներվայնացած մարդիկ կան:

Հ.Գ. Սպասարկման "սարսափելիության" առումով Beeline-ը, ճիշտ է, առաջիններից է, բայց միակը չէ Հայաստանում:
Read more »

8 нояб. 2010 г.

Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 1-ին` ԲԱՐՍԵԼՈՆԱ /20 նկար/

Ֆուտբոլային ծաղրանկարների շարքը իհարկե սկսում եմ Բարսելոնից: Ճիշտ է, որոշ ֆուտբոլիստներ հիմա արդեն Բարսայում չեն, բայց կարծում եմ երկրպագուները դեռ չեն մոռացել նրանց որպես Բարսայի "դեմքեր": Գնացինք!
Բարսա չեմպիոն
Բարսա` չեմպիոն
Read more »

6 нояб. 2010 г.

Քյառթու բլոգերի երգը

Քյարթու

Google բլոգիս տռաֆիկ տու~ուուուր,
Request եմ անում ես աղեկտուուուուր, 
Բլոգիս link-երը մի փակիիիիր, 
Ես մի բլոգեր եմ տարագիիիր!!!!!!
Read more »

5 нояб. 2010 г.

Ադրբեջանցիների հերթական խաղերը

Յանի էսօր տրամ ունեի, ասեցի livemocha-ով մի քիչ բզբզամ, անգլերեն սովորեմ: Անցա մի քանի առաջադրանք, ու ասեցի  թիթիզանամ, ֆեյսբուքով ցույց տամ արդյունքս: Ու հենց էդ պահին հանդիպեցի մի անակնկալի մեր հարևաններից: Խնդրեմ.
Ադրբեջանական հարձակում ֆեյսբուքում


Ինչքան հասկացա ադրբեջանցիների հերթական խաղերն է: Ինչքան պարապ կա էդ անիմաստ երկիրը, զարմանում եմ:
Բայց հետաքրքիր է, մենակ ֆեյսբուքի հետ է կապված, թե livemocha-ի, ու նաև` մենակ հայերին էն այսպիսի գրառումներ հանդիպում թե բոլորին??? Ու նաև, գուցե դա ինչ-որ կերպ վնասի իմ պրոֆայլին? Ես սրանցից բան չեմ հասկանում, ով ինչ-որ բան գիտի խնդրում եմ արձագանքեք!!!!!
Նախապես շնորհակալություն!!!
Read more »

4 нояб. 2010 г.

Մանգոյի ուսանողների երդումը

Էսօր մանգոյում էի /Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ/, ու չգիտեմ ինչպես եղավ, մի պահ աչքս աղջիկներից մի կողմ թեքեցի ու տեսա էս պաստառը.
Մանկավարժականի ուսանողի երդում

Դե արի ու դիմացի.. Թե ուսանողի երդումը որն է??? չնայած եթե զինվորագրվում են, պտի երդվին :Ճ Ուղղակի էս մի կետը մոռացել են` 
  • Խոստանում եմ որպես կաշառք առաջարկել "օրենքով նախատեսված" պատկառելի գումարներ, այլ ոչ թե ասենք պեռաշկի :Ճ
Հետաքրքիր է, ուսանողներից որևէ մեկը արել է էս երդումը?? Չեմ կարծում...

Հ.Գ. Ժողովուրդ, թարգեք էլի, ամոթ է: Ինչ, հետո էլ սկսելու եք փականագործի, խոպանչիի կամ ասենք հավաքարարի երդումներ հնարել, է վերջը??? Երդում հնարելով բան չի փոխվի: Հատկապես  երբ գիտեք, որ անհնար է ներկայիս պայմաններում էդ երդումը պահել..
Read more »

Էսօրվա կեղտերի մի մասը

Արտակ Մանուկյան
 Էսօր մի քիչ դարդոտել եմ: Օրվա ընթացքը ստիպեց մտածել ավելի լուրջ բաների մասին` մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կամքի և մեր երկրում մեր դերի մասին: Իրոք վիճակը նախանձելի չէ: 1000 ու մի խնդիր կա, դրանց յուրաքանչյուրի լուծման 1000 մշակված եղանակներ, սակայն ընթացքը շատ դանդաղ է: Իսկ ինչն է պատճառը???
Պատճառները շատ են: Կարծում եմ բոլորն էլ գիտակցում են խնդիրները, ու մեծ հաշվով լուծման բոլոր ուղիներն էլ ռեալ են, եթե դրանք իրականցնող լինի: Բայց այդ ամենի համար պետք է շատ մեծ ԿԱՄՔ!!! Փորձեք պատկերացնել, ու կզգաք, որ դա իրոք շատ դժվար է`  դնել ու մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ տալ` թեկուզ և դեպի ավելի լավը:
Ինչքան եմ հարգում այն մարդկանց, թեկուզ իշխանական, որոնք ընդունում են խնդիրների առկայությունը և դրանց լուծում տալու իրենց անկարողությունը: Կարևորն այն է, որ իրենք ազատ են իրենց մտքերի մեջ ու չեն փախչում իրականությունից:
Սակայն էս անկախ տարիների ընթացքում ձևավորվել է մի հատուկ խավ, որ իրենց շատ լավ են զգում լոխի կարգավիճակում: Կարծես ապրում են օրենքի երկրում, որտեղ ամեն ինչ կարգին է: Երբ նրանց ասում ես այս կամ այն խնդրի մասին ակնհայտ ենթատեքստով, վարպետորեն ոչինչ չեն հասկանում: Հետո դնում ու ասում ես ամեն ինչ շիտակ ձևով, ու նրանք անտաղանդ զարմանք ցուցադրելուց հետո անուններ են պահանջում: Այ դուք էս ազգի տոռմուզներն եք, որ մի փոքր տեղ եք արել ուրիշների հետևներում ու փորձում եք մաքրել այնտեղի կեղտը, ուրիշներին էլ ցույց եք տալիս, թե չեք առնում էդ կեղտի հոտը: Բայց քանի որ դուք ուրիշների հետևներում եք, հենց դուք էլ էդ կեղտի մասն եք!!!
Read more »

2 нояб. 2010 г.

Հեռախոսիցս "գտած" նկարներ


Շատ է պատահում, երբ ինչ-որ բանի սպասելիս էնքան պարապ ես լինում, որ սկսում ես թերթել հեռախոսիդ նկարները: Նույն վիճակում այսօր ես հայտնվեցի ու պարզվեց, որ հեռախոսիս մեջ ահագին հետաքրքիր նկարներ կային: Տեսնենք թե ինչ գտա հեռախոսս փորփրելիս.
Աղ ու հացով երկիր
Աղ ու պեռեցով երկիր իմ ՀԱՅԱՍՏԱՆ :Ճ
Read more »

Աշխարհի ամենախելացիները

Բոլորիս մոտ էլ կյանքում գալիս է մի իրավիճակ, երբ կարծում ենք, որ եթե ոչ շատ, գոնե բավականին խելացի ենք, ու երբեմն իրոք չենք սխալվում: Սակայն երբեք չի մարում մեր ներքին ցանկությունը առավել խելացի ու բանիմաց երևալու: Կարծում եմ հենց դրա արդյունքում էլ առաջացել են տարբեր ինտելեկտուալ խաղերը, որոնք հիմա շատ սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից:
Բայց ինչքան էլ մենք փորձենք խելացի երևալ մեր շրջապատում, ինչքան էլ ուրախանանք Արմենիայով ցուցադրվող ЧГК-ի հարցերին հեշտությամբ պատասխանելու համար, կան մարդիկ, ովքեր մեզ ու ամբողջ աշխարհին ստիպում են զսպել մեր հավակնությունները: Այդպիսիները շատ են, սակայն այսօր  անդրադառնանք նրանցից 5-ին, ովքեր ունեն ամենաբարձր IQ-ներն աշխարհում: Այսպիսով`
Read more »