24 авг. 2010 г.

Նախասեպտեմբերմեկյան բարի գործ...

"Մենք բարեգործական ակցիա ենք կազմակերպել, ցանկանում ենք օգնել անապահով ընտանիքների աշակերտներին գրենական պիտույքով: Եթե ցանկություն ունեք կարող եք Ձեր փոքր ներդրումն ունենալ` մեկական տետր կամ գրիչ գնելով նրանց համար":
Եթե այսօր անցնեիք Գյումրու Կիրովի կամ Շահումյան փողոցներով, ու առաջին հայացքից շատ չարամիտ հայացք չունենայիք, անպայման կլսեիք այս բառերը մեր կամավորներից: Զատիկյան հաջողված Food Bank-ից հետո որոշեցինք այս անգամ անդրադառնալ "կրթական հիմնախնդրին" :ՃՃՃ Հավաքում ենք գրենական պիտույքներ անապահով ընտանիքների աշակերտների համար:

Գյումրու 3 գրախանութների մոտ, /անունները չեմ նշում, որ գովազդ չլինի/ առավոտից սկսեցինք գործը: Տեսնելով, որ միայն խանութի հաճախորդներին ներգրավելով առանձնապես արդյունքի չենք հասնի, սկսեցինք բարեգործության դրդել նաև պատահական անցորդներին: Ճիշտ է, ոմանք մեզ ընդհանրապես լսել չէին ցանկանում, ոմանք սխալ էին հասկանում, ոմանք էլ չնայած իրենց հարուստ հագուկապին իրենք էին մեզանից գրենական պիտույքներ խնդրում, այնուամենայնիվ, շատ ավելի շատ էին "բարեգործները": Եղան նաև մարդիկ, որ մեր բարի գործը խառնեցին գրախանութի գովազդի հետ, իսկ մի սփյուռքահայ էլ կարծում էր, թե նրան խաբելու հերթական փորձն է հայերի կողմից:
Դե եղան այսպիսի դեմքեր.

Բայց եղան նաև այսպիսի անուշ բալիկներ.

Ինչպես պարզվեց բարեգործներ գտնելը բավական դժվար գործ էր. ահա տեսեք, իմ մոտ ոչինչ չէր ստացվում.

Բայց մեր կամավորների մեջ կային նաև այս գործի վարպետներ, որոնց ՕԳԳ-ն 90%-ից ավել էր :ՃՃ
Խանութներից մեկի աշխատողներն էլ, զգալով առևտրի տեմպերի նշանակալի աճը, իրենց կողմից ևս մեկ պայուսակ նվիրաբերեցին: Կորպորատիվ մշակույթի յուրահատուկ դրսևորում :ՃՃ
Սա մեր արդյունքն է ընդամենը մի կետից... Ծանր էէէէ.

Երեկոյան արդեն, երբ բոլոր 3 կետերից հավաքեցինք լիքը լցված արկղերը, արդյունքը գոհացրեց բոլորիս: Ահա ինքներդ տեսեք.

Էս ամենը նաև հաշվառված տեսքով, բայց տետրերն ու գրիչները հաշվել չկարողացանք, մասնագետների ենք կանչել, մինչև հիմա հաշվում են :ՃՃՃ

ԴԵ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ!!!
Մնում է այս ամենը հասցնել կարիքավոր երեխաներին:
ՀԱԵԳՈՒՄԻ և Երիտասարդական բանկի հերթական banking-ը կրկին բարեհաջող ավարտվեց: Դե "Հայաստան" հիմնադրամին իհարկե չենք հասնի, բայց, կարծում եմ, պակաս չենք օգնի մեր կրթական համակարգին, քան ասենք օտարալեզու դպրոցները կամ նորահայտ ուսուցիչների երդումը:ՃՃՃ
Ինչպես ասում էր մեր այսօրվա "բարեգործներից" մեկը` ԹՈՂ ԵՐԵԽԵՔԸ ՍՈՎՈՐԵՆ, ՄԵՆՔ ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԵՆՔ!!!!!!!!!

1 комментарий:

  1. Inchpes kareli e antarber linel nmanatip bari gorceri handep. MARDIK baceq cer achqer@, dranq kuyr chen...

    ОтветитьУдалить