19 окт. 2010 г.

"Հույս, Հավատ, Սեր" համահայաստանյան /16.10.10/

Եկեղեցու ավերակներ
"Հույս, Հավատ, Սեր" ծրագիրը, որ արդեն երկար տարիներ իրականացվում էր Շիրակի մարզում, դարձել էր ուսանողների կողմից ամենասիրված միջոցառումներից մեկը, այդ թվում նաև իմ :Ճ
Դժվար է ասել` եկեղեցիների վերականգնման նվիրական գործն է ձգում երիտասարդներին, թե տիրող ջերմ ընկերական մթնոլորտը, բայց փաստն այն է, որ Շիրակի մարզում այլևս չկան խոնարհված եկեղեցիներ, որտեղ մենք չենք եղել: Դե ուրեմն արդեն պետք է անցնել մյուս մարզերին: 
Եվ ահա, շնորհիվ ՀԵՀԵԿ-ի 16.10.10-ին իրականություն դարձավ առաջին համահայաստանյան "Հույս, Հավատ, Սեր"-ը:
Մենք էլ, որպես այդ գործի փորձառուներ` չէինք կարող չմասնակցել այս կարևոր իրադարձությանը, և առավոտյան ժամը 7-ին ճամփա ընկանք Գյումրիից դեպի Երևան: Եղանակը այնքան էլ լավ չէր, անձրևում էր, բայց դա չէր խանգարել ծրագրի մասնակից 150 երիտասարդներին հավաքվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մասնակիցներ ժամանել էին Հայաստանի գրեթե բոլոր թեմերից, իսկ մի մասն էլ ուսանողներ էին Երևանի տարբեր բուհերից: Ճիշտ է, շատերը լավ չէին պատկերացրել ծրագրի էությունը և ներկայացել կոստյումներով ու բարձրակրունկ կոշիկներով, սակայն դա քիչ խանգարեց ընդհանուր գործին:
Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ միասնական աղոթք անելուց հետո մասնակիցները արագ բաժանվեցին "Հույս", "Հավատ" ու "Սեր" ջոկատների /ես "Սեր" ջոկատում հայտնվեցի :Ճ / և քիչ անց 3 նույնանուն ավտոբուսները շարժվեցին դեպի Կոտայքի մարզ: Հենց այդ վայրն էր ընտրվել առաջին համահայաստանյան "Հույս, Հավատ, Սեր" ծրագրի համար: 
Ճանապարհի երգեր
"Սեր"-ը երգում էր ամբողջ ճանապարհին!!!
Իսկ ավելի կոնկրետ` "Հույս" ջոկատը շարժվեց դեպի Բջնի, իսկ "Հավատ" և "Սեր" ջոկատները` Արզաքան գյուղը: Այստեղ, ինչպես պարզվեց, մի քանի եկեղեցիներ կային: Սակայն բարեկարգման աշխատանքների կարիք հատկապես զգում էր Նեղուց կոչվող վայրում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին: Այն գտնվում էր գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա: Մեր վարորդներն էլ շտապեցին հրաժարվել այնտեղ գնալուց` պատճառաբանելով վատ ճանապարհը: Քիչ անց սկսեց նաև անձրև տեղալ: Կարծես ամեն ինչ սարսափելի էր ընթանում, սակայն բոլորս էլ անմիջապես հասկացանք, որ սա իսկական ուխտ անելու շատ լավ հնարավորություն է: Այդպես էլ եղավ: Ոտքով մեծ դժվարությամբ հաղթահարեցինք ցեխոտ ճանապարհը:
Հույս, հավատ, սեր Կոտայքում
Այսքան երկար ձգվում էին մեր շարքերը 
Սակայն մեր ծանր ճանապարհը անմիջապես մոռացության մատնվեց, երբ տեսանք Սբ. Աստվածածին եկեղեցին: Ճիշտ է, այն ամբողջությամբ չէր պահպանվել, բայց պահպանվածն էլ հիացնում էր ուղղակի.
Նեղուցի Սբ. Աստվածածին եկեղեցի


Նեղուցի Սբ. Աստվածածին եկեղեցու նախամուտքը

Նեղուցի Սբ. Աստվածածին եկեղեցու առաստաղը

Եկեղեցին մոտ 1000 տարվա պատմություն ուներ: Տանիքի մի մասը փլված էր, և եկեղեցին լցված էր քարերով ու հողով: Մի խոսքով` ահագին գործ կար անելու.
քանդված եկեղեցի

քանդված լքված եկեղեցի

Դե արդեն գործի անցնելու ժամանակն է: Աշխատանքը սկսեց եռալ: Նկարում տեսնում եք, թե ինչքան շատ քարեր կան, որոնք ամբողջությամբ հանվեցին եկեղեցուց: Երիտասարդների մի խումբն էլ զբաղվում էր եկեղեցու շրջակայքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներով: Աշխատանքը մի քանի անգամ ընդհատվեց` հոգևոր դասի և հացի համար: Ընթացքում հասցրեցինք նաև մի քանի շարժում սովորել "Էջմիածին" պարից:
Միասնության պար
Շուտով եղանակը բացվեց և օրվա մեջ առաջին անգամ մեզ ժպտաց արևը: Եվս 1-2 ժամ տքնաջան աշխատեցինք /ցավոք ոչ բոլորը/, և պատկերը լրիվ այլ էր` հաստատ շատ ավելի լավ, քան նախքան մեր գալը.
Մաքրված բարեկարգված եկեղեցի

Ցավոք գործը չկարողացանք ամբողջությամբ վերջացնել, սակայն մյուս կողմից էլ դա ևս մեկ հնարավորություն է նորից լինելու այս չքնաղ վայրում:
Ավտոբուս վերադառնալու ճանապարհին արժանացանք գյուղացիների ջերմ խոսքերին ու բարեմաղթանքներին, ինչպես նաև պարգևատրություն ստացանք` յուրաքանչյուրիս մեկ խնձոր :ՃՃՃ Շատ էին հարցնում նաև, թե ինչ կազմակերպություն ենք ներկայացնում, և միայն քահանային տեսնելուց հետո հանգիստ շունչ էին քաշում: Ինչպես հետո իմացանք` այստեղ մի ժամանակ առաջ եկել է երիտասարդների մի խումբ, ովքեր այրել են վանքի սրբապատկերները:
Մեր հաջորդ ուղղությունը Ծաղկաձոր էր: Այնտեղ արդեն մեզ էր սպասում "Հույս" ջոկատը: Ծաղկաձորի ճանապարհին անցանք Հրազդանով, որտեղ ինձ հատկապես տպավորեց այս սովետական հուշարձանը.
Հրազդանի հուշարձան
Շուտով հասանք Ծաղկաձոր: Հենց այստեղ, Կեչառիսի բակում էլ տեղի ունեցավ մեր միասնական նկարը :Ճ
Կեչառիս եկեղեցու բակում
Թե պարապ եք, կարող եք հաշվել :Ճ
Դրանից հետո միասնական մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը: Իսկ երբ արդեն մութ էր, կրկին շրջան բռնեցինք ու սկսեցինք պարել մեր ցերեկվա սովորած պարը: Բնականաբար` չստացվեց, բայց ընդհանուր շատ ուրախ անցավ :Ճ
Երեկոյան պար

Դե ամեն լավ բան էլ իր ավարտն ունի: Սակայն մինչև ավարտին հասնելը մենք դեռ ունեինք մոտ մեկ ժամվա ճանապարհ մինչև Երևան, որը անցավ անդադար երգերի մեջ!!!
Հաջորդող կես ժամվա ընթացքում էլ հրաժեշտ տվեցինք մեր ընդամենը մեկ օր ծանոթ, բայց արդեն ընկերներին: Շնորհակալություն ՀԵՀԵԿ: Արդեն սպասում ենք հաջորդին!!!
Այսքանով շատերը ուղղակի գնացին տուն և հաճելի զգացողությունների փունջը գրկած` անուշ քուն մտան: Սակայն մենք դեռ սպասում է ճանապարհը դեպի Գյումրի, դրա հետ էլ նոր անակնկալներ: Մոտավորապես այս կարգի.
Վթարի ենթարկված մեքենա, ծակ անիվ
Փառք Աստծո, լուրջ խնդիրներ չառաջացան, և անիվը փոխելով արագ շարունակեցինք ճանապարհը: Արդեն 5 րոպե հետո այլևս ոչ ոք չէր հիշում այս մասին: Ուրախ տրամադրությունն ու ծիծաղը վարակել էր բոլորին, կամ, հայերեն ասած` բացեեեել էր :)
Սա ամենն է, ինչ կարող եմ պատմել այդ մի օրվա մասին: Շատ դժվար է ներկայացնել այնտեղ տիրող իրական մթնոլորտը, բայց վստահ եմ, մասնակիցներից յուրաքանչյուրը ընդամենը մի քանի տող կարդալով անմիջապես կվերապրի բոլոր այն զգացողությունները, որ ապրել են այդ օրը: 
Մեզ էլ, բոլորիս hավատք, հույս և սեր!!!!!!!!!

1 комментарий: