26 сент. 2010 г.

Առաքելություն դեպի Անի

Արդեն մի շաբաթ է, ինչ առանձնապես չեմ հասկանում, թե ինչպես ենք թռնում օրերս: Էս բլոգս էլ շատ եմ կարոտում, բայց եթե հաշվի առնենք, որ էս շաբաթվանից 3 օր ընդհանրապես տուն չեմ եկել, մնացած օրերն էլ էնքան որ եկել գիշերելու համար, մի կերպ կարելի է ներել, որ անցած կիրակի տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության մասին գրում եմ միայն մեկ շաբաթ անց:
Այսպիսով, սեպտեմբերի 19-ին  հերթական անգամ ճամփա ընկանք` կատարելու համար մի շատ կարևոր գործ` վերականգնելու մեր հին "խոնարհված" եկեղեցիներից մեկը: "Հույս, հավատ, սեր" ծրագրի ուղղությունը այս անգամ դեպի Խարկով գյուղ էր: Այն գտնվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում, մեր պատմական Անիի հարևանությամբ: Գյուղ ասելը նույնիսկ մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Չնայած դրան, նախկինում առավել մարդաշատ թվացող այդ տարածքում դեռ պահպանվել էր եկեղեցու մի մասը, որը բավականին վատթար վիճակում էր: Դեռ ամիսներ առաջ նույն նպատակով եղել էինք այդտեղ, սակայն գործը բավականին շատ էր, և ահա գալիս ենք շարունակելու:
Դրա հետ մեկտեղ, բնականաբար, յուրաքանչյուր հայ ցանկանում է գոնե մեկ անգամ տեսնել Անին, և ոչ ոք բաց չէր թողնի հնարավորությունը թեկուզ մի քիչ հեռվից տեսնել 1000 ու 1 եկեղեցիների քաղաքը: Ավելին, այդ օրը մեզ հենց Անիում սպասելու էին "Նոյան Տապան" ծրագրի այն նույն երիտասարդները, որոնց հետ օրեր առաջ "մոբում" էինք Գյումրիում: Այսպիսի հագեցած օր էր սպասվում..

Էդպես էլ եղավ, դեռ մի բան էլ ավելին: Շարժվեցինք վաղ առավոտյան: Ուրախ տրամադրությունը սկսվեց հենց ավտոբուսի մեջ, որտեղ ինչպես միշտ ժողի ձայնն էր ամենալսելին :Ճ Այս անգամ շատ էին նաև առաջին կուրսեցի ուսանողները, որոնց համար այս "Հույս, հավատ, սեր" ծրագիրը առաջինն էր: Սա նրանց յուրահատուկ մկրտությունն էր որպես ուսխորհրդականներ...
Սահմանն անցնելու հետ որոշ խնդիրներ եղան: Ահա, այստեղ գործը դեռ բանակցությունների փուլում է.



Շուտով հասանք Խարկով: Տեղանքին ծանոթանալուց հետո բոլորը սկսեցին հնարավոր աշխատանքներ մտածել: Շուտով արդեն գործը եռում էր.



Չաշխատողներին սպառնում էր այ այսպիսի պատիժ.

Լրագրողներն էլ չուզեցան պարապ մնալ: Սա էլ իրենց աշխատանքի արդյունքը.
Չնայած որ բոլորն էլ, մոտ 70 հոգի, մեծ նվիրումով աշխատում էին, օրվա կեսին պարզ դարձավ, որ գործը ամբողջությամբ ավարտելու համար դեռ մեկ անգամ էլ պետք է այցելել այստեղ:
Ժամանակն եկավ նաև Անին տեսնելու: Գյուղից մի փոքր հեռու, սահմանին մոտ, հնարավոր ամենամոտ տեղում  տեղավորվեցինք ու սկսեցինք լուռ դիտել Անին: Ինչ մտքեր ասես, որ չեկան ու գնացին մեր գլխով, և իհարկե բոլորի աչքերին թախիծը նկատվում էր: Աղոթեցինք, իսկ շուտով արդեն սկսեցինք հայրենասիրական երգեր երգել:



Որոշ ժամանակ անց, հեռվում, Մայր տաճարի մոտ նկատեցինք երիտասարդների մի մեծ խումբ: Դա հենց "Նոյան Տապան" ծրագրի մասնակիցներն էին: Ողջունեցինք նրանց, նրանք էլ մեզ, սկսվեց փոխադարձ բացականչություններ, սակայն շուտով հասկացանք,որ պետք է դիմել տեխնիկայի օգնությանը: Զանգեցինք նրանց: Կարծես խմբային տեսազանգ էր, բայց էդպես գոնե կարողացանք հասկանալ ինչ ենք անում: Միասնական երգեր, աղոթք, արդեն ավելի հասկանալի մի քանի բացականչություններ: Համ խորհրդնշական էր, համ էլ շատ ուրախ:
Դե արդեն տուն վերադառնալու ժամանակն է: Ճամփա ընկանք դեպի Գյումրի: Դեռ մեկ անգամ էլ կվերադառնանք, բայց իհարկե, լավ կլիներ վերադառնաինք հավերժ.....

0 comments:

Отправить комментарий