9 нояб. 2010 г.

Beeline-ի "սռոկս" քաշեցի

Կյանքի օրենքն է` ինչ-որ սիրելի բան ունենալու համար պետք է թանկ վճարել: Այս դեպքում խոսքը ոչ միայն փոխաբերական իմաստով է ճիշտ, այլ նաև ուղիղ:
Այսօր վերջապես ավարտվեցին տանջանքներս Beeline-ի հետ. վճարեցի վերջին պարտքս ու վերջ:   16 ամիս առաջ իմ կարճ խելքով վերցրեցի Beeline-ի Hi Line մոդեմ, ու սկսվեց անախորժություններով լի մի շղթա, որի վերջին  այսօր վերջապես հասա: Էդ ընթացքում ծախսեցի մոտ 50000 դրամ ավելի, քան պայմանագրով էր նախատեսված, և մոտ գուգոլ անգամ ջղայնացա: Տառապում էի ինտեռնետային հիվանդությամբ, որի ախտորոշումն էր "չարորակ" կապ: Դա էլ քիչ էր, անընդհատ լինում էին հանկարծակի նոպաներ, որոնց  ժամանակ անհասկանալի կերպով դադարում էր իմ ինտեռնետի "սնուցումը":
Գնում էի հիվանդանոց, այ այս հիվանդանոցը`
Բիլայնի տառասխալով ցուցանակ

Հիվանդանոցում էլ "բուժքույրերը", ճիշտ է, բավականին բարետես են, բայց ոչնչով օգնել չեն կարողանում, մի բան էլ իրենց անփույթ ու անմակարդակ պահվածքով ավելի խորացնում խնդիրը: Քանի անգամ եմ հետները կռիվ արել, բայց թե էս հիվանդությունը անբուժելի է: Միակ փրկությունը Beeline-ից հրաժարվելն է, որը նույնպես շատ խնդիրներ ստեղծեց, շատ-շաաատ:
Ու վերջապես պրծա, "քաշեցի սռոկս"` մեծ նողկանքով լցված այդ կազմակերպության և նրանց ողջ անձնակազմի հանդեպ: Միակ բանը, որ կարելի է դիտել որպես օգուտ` դա այն էր, որ սովորեցի, թե ինչպես չի կարելի ղեկավարել ընկերությունը ծառայությունների ոլորտում: Կարծես մասնագիտական պրակտիկա լիներ էլի :Ճ
Ժողովուրդ, գուցե ձեզանից շատերը շատ նորմալ օգտվում են էդ ընկերության ծառայություններից ու գոհ են, բայց հաստատ գիտեմ, որ ավելի մեծ զանգված կա, որ իրոք զզվել են էդ դեղին ու սև գծերից: Որպես սփոփանք միայն նշեմ, որ մենք միակը չենք, այստեղ էլ լիքը մեր նման "սռոկ" քաշած ու ներվայնացած մարդիկ կան:

Հ.Գ. Սպասարկման "սարսափելիության" առումով Beeline-ը, ճիշտ է, առաջիններից է, բայց միակը չէ Հայաստանում:

3 комментария: