19 сент. 2010 г.

Հիշողություններ` նոր հաղթանակների սպասումով

Ինչպես ասում են անհաջողակ հայ ֆուտբոլիստները` Հայաստան կամ բառբիստ եղնիս, կամ շտանգիստ, մնացածը սուտ է... Ու էդպես էլ կա, փառք Աստծո թե ցավոք սրտի, մեր մարզիկները պարբերաբար ապացուցում են այդ դրա ճշմարտացիությունը: Երկու օր առաջ Անթալյայում մեկնարկած հերթական աշխարհի առաջնությունը ստիպեց հիշել անցյալի հաղթական պահերը, մասնավորապես.
27.11.2009, 12:10 +/- 30 րոպե, Հայաստան, Գյումրի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ.

Դասի զանգը տվեց, բայց մեր բուֆետում ոչ ոք տեղից չշարժվեց.. Մեծ ոգևորությամբ և հավատով սպասում ենք Նազիկի ելույթին: Նույն ոգևորությամբ լցված է նաև Կարեն Գիլոյանը, որի ձայնը հանկարծ խլացավ մեր դեկանի ֆիրմային գոռոցից... Քիչ անց բուֆետը դատարկ էր, սակայն ևս մի քանի րոպե անց այն կրկին լիքն էր: Սառաջյանին իհարկե չխաբեցինք, ուղղակի նա էլ երևի զգաց պահը ու այլևս չեկավ մեր ետևից: Եվ ահա Նազիկը մոտենում է ծանրաձողին: Դժվարանում եմ հիշել ներկաների բացականչությունները, որովհետև ինքս էլ այդ պահին մտքով ինչ ասես բացականչում էի, ու երևի նույնիսկ մեր այդ բուֆետային ուսանողական էներգետիկան հասավ Նազիկին... Մնացածը հիշում եմ հենց այնպես, ինչպես այստեղ.
Հնչեց օրհներգը.. Բոլորը ծափահարում էին: Ես ակամայից վեր կացա, չնկատելով անգամ, որ միակն եմ կանգնած: Բայց կարևորն այն է, որ ցնծում էինք միասին, ամբողջ հայ ազգը, և նույնիսկ մեր դեկանը :Ճ
Կարծում եմ, բոլորս էլ կարոտել ենք այդ զգացողություններին, ու սպասում ենք նոր նվաճումների, հատկապես թուրքական հողում.. Դե Ձեզ տեսնենք`
Հայաստանի կանանց հավաքական
ՔաշԾանրորդԾնդ. թ.
53 կգԷլեն Գրիգորյան1988
63 կգՔրիստինե Պետրոսյան1992
69կգՄելինե Դալուզյան1988
+75կգՀռիփսիմե Խուրշուդյան1987


Հայաստանի տղամարդկան հավաքական

77կգԳևորգ Դավթյան1983
77կգՏիգրան Գ. Մարտիրոսյան1988
85կգՏիգրան Վ. Մարտիրոսյան1983
85կգԱրա Խաչատրյան1982
94կգԳեվորիկ Պողոսյան1984
105կգԱրթուր Բաբայան1983

1 комментарий:

  1. khishem esorva pes... :) es el parberabar kmtnei-kelnei bufet ed jamanak... ed en ezaki depqeric er or UX-@ mard chkar, sax bufetn ein! :-D.. khishem iravijak@ u havess guka... u chisht es, mer energetikan hastat hasel e iran, ankaskac! u hastat ed voch verjin haxtanakn e...
    akamayic hisheci mer sparapet Vazgen Sargsyani xosqer@` 21-RD DAR@ MERN E LINELU!!!!!!

    ОтветитьУдалить