9 сент. 2010 г.

Ինտեռնետ առաջխաղացում

Welcome. Մի օր, "մեր ախպերը" ընկերներից մեկի մոտ, որը մի քիչ ավելի ботаник-ոտ էր, առաջին անգամ տեսավ այդ լուսավոր երևույթը: Ու սկսեց նա իր ճանապարհորդությունը internet կոչված այդ մեծ աշխարհի ամենանեղ ու տատասկոտ արահետով, որի հասցեն էր` www.odnoklassniki.ru:
Առաջին լոգին-պառոլը. Առաջին դժվարությանը նա հանդիպեց լոգին ու փասվորդ, դե իր համար` պառոլ մտածելիս: Մտածեց, բայց ինչպես միշտ լոգինը եղավ "անուն+ծննդյան թվական" կապակցությունը, իսկ փասվորդը` 123456-ից ավելի խելացի բան մտածել չկարողացավ: Էն ботаник ախպերը թե. "Ապ ջան, էս պառոլդ կռնա ջարդեն, ուրիշ բան մտածե": Էս "մեր ախպերն" էլ, ձև անելով, որ հասկացավ, թե "ջարդելն" ինչ է, մտածեց, մտածեց ու գտավ իր հեռախոսահամարը, չնայած դա էլ երբեմն մոռանում էր :Ճ
Առաջին վիրտուալ ընկերները. Շնորհավոր ախպեր ջան: Դու արդեն "սայտ" ունես:
Դե առաջին ընկերը բնականաբար ботаник ախպերն էր: Հետո մի քանի համադասարանցիներ ու ծանոթներ գտավ, մի մասին "դռուժիծ" տվեց, մյուսներին էլ "գոսծի" մտավ, որ տեսնեն իրան "դռուժիծ" տան: Բայց սկզբի համար պարտադիր առաջին 10 "друзья"-ներից գոնե 8-ը տղաներ են:
Առաջին сообщения-ները: Առաջին նամակի համար, պարզ է, որ ընտրվեց մի ռուս աղջիկ: Երկար մտածելուց հետո գրեց առաջին վախվորած բառերը` privet krasotka... Այդ շփումը երևի 6 նամակից ավել չտևեց: Հետո փորձեց ուրիշների: Մեկ շաբաթ անց նրա ընկերների մեջ հայտնվեց առաջին ռուս աղջիկը, իսկ մեկ ամիս հետո "դրանցից" արդեն մի 30 հատ կար:
Առաջին copy+paste-ը. Էդ ռուս աղջիկներից մեկն էլ վերցրեց ու "մեր խեղճ ախպորից" սիրուն-սիրուն ֆորումներ պահանջեց: Դե, ինչպես գիտենք, չկա մի իրավիճակ, որից հայը դուրս չգա.. Ու էդպես "մեր ախպերը" սովորեց թե ինչ է copy+paste-ը: 
Առաջին արգելքը. Որոշ ժամանակ նա կհմտանա և կսկսի գրել նաև հայ աղջիկների: Գրեց մի հայ աղջկա, ու այստեղ նա հասկացավ մի շատ կարևոր բան` ինտեռնետում էլ ազատությունը 100% չէ. Черный список... :-(
Առաջին ստատուսը. Մի օր էլ "սայտում" հայտնվեց "ստատուս" կոչվածը: Սկզբում առանձնապես բան չհասկացավ, ու առաջին ստատուսը անպայման էս ոճի էր` "Barevner bolorin"..
Առաջին որոնումը. "Մեր ախպերը" շուտով ուրիշների "սայտերում" սկսեց նկատել "թույն" ստատուսներ: Էլի ботаник ախպորից իմացավ ձևը` գօօգլե.ցօմ: Բա.. առաջին խոշոր բացահայտումն էր նրա համար: Ու նրա "սիրային աֆորիզմներ" որոնումը շուտով նրան կբերի նաև իմ բլոգ :ՃՃՃ
Դե այ ասպես սկսվեց նրա մոտ արտասովոր խելացի ստատուսների շարքը:
Առաջին online խաղը. Էսպես մի ահագին ժամանակ նա դիմացավ, հետո սկսեց ձանձրանալ: Ուզում էր արդեն փակել "սայտը", ու հանկարծ հայտնվեց "Счастливая ферма"-ն: Ու "մեր ախպերը" սկսեց խորանալ խաղի մեջ: Նույնիսկ будильник էր դնում և գիշերվա անհրաժեշտ ժամին արթնանում բերքը հավաքելու: Դե, որպեսզի ферма-ն իրոք "счасливая" լիներ, ուզում էր ուրիշ խոտ ցաներ, վիրտուալ կայֆեր աներ... բայց ինչպես վերևում նշել էինք, այստեղ էլ ազատությունը 100%-անոց չէ.. :Ճ
Առաջին պատկերացումը սփամից. Էդպես եկավ հասավ մեր ախպերը մինչև մեր օրեր, ու իմացավ, որ իր 5+-ի կամ նվերների ակտիվացման համար պետք է 17 կամ 38 հատ, բայց չգիտես ինչու ոչ երբեք ավելի տրամաբանական քանակությամբ` ասենք` 20 կամ 50 հատ, նյարդայնող բովանդակությամբ նամակներ ուղարկել: Ու սկսեց ակտիվորեն спамить անել...
 Ահա այսպես. Էլ չասենք, որ նա այդ ընթացքում ահագին գումար ծախսեց smilik-ների ու подарки-ների վրա, ու պարտադիր մի 4-5 անգամ էլ կռիվ արեց "սայտի" պատճառով:
Ահա հայաստանցիների ամենատարածված ինտեռնետ-դասագիրքը, որտեղ նույնիսկ ամենաապուշը ծանոթանում է ինտեռնետային տարբեր հասկացությունների: Իրոք այս ամենը շատ պետք է հայերիս, չէ որ ՀՀ-ն տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր է, համ էլ ադրբեջանցնիների հետ նաև ինֆորմացիոն պատերազմ ենք մղում.... երևի ծիծաղելի չէ.
Հ.Գ. Օ ամենազոր Գուգլ, գուցե դու ինչ-որ բան կարողանաս անել??? :-)

10 комментариев:

  1. Ham tsitsaxs e galis, ham el` lacs. Axr shat chisht u aranc vripakneri nkaragrac e, u et amen@ iroq cavali e, cavali en arumov, vor menq` hayers amen bani mej partadir petq e cuyc tanq mer briutyun@. Es mer hayer@ erb pti sovoren amen banic menak lav@ qaxel u voch te irenc btutyamb axavaxen mer hayeci kerpar@...
    Karen jan shat @ntir nkaragrel eir, apres!

    ОтветитьУдалить
  2. =DDDDDDDDDD
    Sra 2-rd mas@ kareli er grel` axjikneri (CHISHT axper kam HOGATAR @nker unecox) bacac profilneri masin... chapazanc layn tema e, es kasei` kriminal!!!!!

    ОтветитьУдалить
  3. Haaa, iroq... u menak 2rd che, es temayov kareli e hatorner grel :)))

    ОтветитьУдалить
  4. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  5. Parz e, arajin angam@ boloris mot el arajin angam e linum, bayc odnoklassniki.ru-n lriiiiv urish depq e, sarsapeli bacarutyun e... El chasem, vor shateri mot internet@ odnoklassniki homanishn e.

    ОтветитьУдалить
  6. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  7. Lus, kdzze or kses "CHISHT".. ironiad daje grelov kzgacvi /en verevi gracid mej/ :D

    ОтветитьУдалить
  8. Kargin qnnadat em che??? =D Zato ANKAX Hayastanic menak qnnadatnern en mnacel... ed el mer chakatagirn e Karen jan!!!

    ОтветитьУдалить