30 мар. 2011 г.

Սաղ մենք ենք մեղավոր...

Ամեն օր մտածում եմ մեր հավաքականի խաղի մասին, ներքուստ մի տեսակ ուրախություն եմ զգում, իսկ հետո անհանգստություն: Էսօր էլ մտածում էի, որ բլոգերը ջհանդամ, ես էլ ինչ ֆուտբոլասեր, որ անգամ ալարեցի մերոնց համար մի պոստ գրել: Մի քիչ էլ մտածեցի ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր...
Հա, մենք ենք մեղավոր, որ էն օրը տղեքը չհաղթեցին.. ու ամենաշատը ես:
Իմ կարծիքով մեր հավաքականը հիմա հասել է փայլուն մակարդակի: Հայաստանի նման երկրում, որտեղ մարդ բացառիկ էնտուզիազմ պետք է ունենա, ու էլի ահագին դժվար հասանելի բաներ միջին մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար, ստեղծվել է մի բացառիկ հավաքական, լուրջ եմ ասում: Խնդիրների մասին մտածել անիմաստ է, որովհետև դրանք չեն կարող չլինել: Բայց մեր հավաքականը իրոք շատ լավն է, նրանց պետք է ընդամենը մի քիչ ավելի շատ խաղալ իրար հետ, сыгранность կոչվածից, ու մենք, գուցե և, լուրջ հաջողությունների հասնենք: Իսկ ինչու գուցե?
Որովհետև մնացածը արդեն մեզանից է կախված, երկրպագուներից: Հիմա թող ստադիոնում եղած ու կոկորդ մաշած ոչ մեկը չմտածի թե թերագնահատում եմ իրենց.. հակառակը, շատ շնորհակալ եմ, սակայն կարծում եմ, որ մենք էլ պետք է փորձենք անել նրանց պես` ԱՆՀՆԱՐԻՆԸ: Պետք է նրանց հսկայական էներգիա փոխանցենք, ուրեմն նախ պետք է էդ էներգիան բորբոքենք, ստեղծենք..
Ու դրա համար էլ սաղ ես եմ մեղավոր: Մեղավոր եմ, որ շուտ չհետաքրքրվեցի որ տոմս ճարեի, մեղավոր եմ, որ դրոշով ու եռագույն ներկած դեմքով չնայեցի խաղը, մեղավոր եմ, որ մեր հիմնի ժամանակ շրջապատից դրդված ամաչեցի վեր կենալ, մեղավոր եմ, որ կամաց գոռացի, թեկուզ և նրանցից այդքան հեռու, մեղավոր եմ, որ չաղոթեցի նրանց համար...
Լավ էլի, մինչև վերջ չկարողացա 100% հավատալ, որ մերոնք հաղթելու են.. հաաա, սաղ ես եմ մեղավոր.....

Read more »

15 мар. 2011 г.

Մատնապոստ

Օ աշխարհ իմ, որ էս քանի օրը շատ խառն ես, սաղ օրը վազքի մեջ, քանի որ ավելի շատ կարծում եմ, որ դեպի անդունդն ես վազում, մի տեսակ պոզիտիվ բան ուզեցի.. ուզեցի և տրվեց.
Մատնապոզիտիվ
Read more »

2 мар. 2011 г.

ԱՆԻ-ն և ՆԱՐԵԿ-ը` ամենատարածված հայկական ֆեյսբուքյան անուններ

Ֆեյսբուք սոցիալական ցանցը վերլուծել է Եվրոպայում իր օգտագործողների անունները և կազմել ամենատարածված անունների ցանկը: Ճիշտ է, վերլուծությունը վերաբերում է ոչ թե ողջ բնակչությանը, այլ միայն ֆեյսբուք օգտագործողներին, բայց տվյալները այնուամենայնիվ հետաքրքիր են:
Տղաների անուններ
Read more »