4 июл. 2011 г.

200 մլն թվիթ ամեն օր...

Թվիթերը, պարզվում է, վերջերս դարձել է ոչ միայն իմ, այլ միլիոնավոր այլ մարդկանց ամենասիրելի սոցիալական կայքը: Թվիթ անելը կամ թվիթելը սկսում է դառնալ կյանքի բնականոն ընթացքի համար անհրաժեշտ գործողություն: Ու ինչպես պնդում է ինքը` Թվիթերը, 2011-ի կեսին արդեն մարդիկ այդ գործողությունը օրական անում են ընդհանուր հաշվով 200 մլն անգամ: 2009-ի հունվարին այդ թիվը ընդամենը 2 մլն էր, մեկ տարի անց` 69 մլն: Իսկ հիմա միջին հաշվով թվիթերում յուրաքանչյուր վայրկյանում կատարում են մոտ 2300 թվիթ: Որպեսզի գոնե մոտավոր պատկերացնենք այդ ծավալը, Թվիթերը նշում է, որ օրական 200 մլն թվիթը դա նույնն է, ինչ 8163 օրինակ Լև Տոլստոյի "Պատերազմ և խաղաղություն" գիրքը, և այդքան ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է մոտ 31 տարի:
Թվիթերը հրապարակել է նաև 2011-ի առաջին կեսի ամենատարածված թրենդները.
1. AH1N1 - խոզագրիպ
2. Mubarak - Եգիպտոսի երբեմնի առաջնորդը
3. Easter - Զատիկ
4. Cairo - Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե
5. #prayforjapan - Ճապոնիայի երկրաշարժից հետո տարածված աղոթքի կոչը
6. Chernobyl - Չեռնոբիլ
7. Libia/Libya - Լիբիա
8. Fukushima - Ճապոնական հայտնի ԱԷԿ-ը
9. William & Kate - Արքայական հարսանիքը
10. Gadafi - Լիբիայի քաղաքական առաջնորդը
Թվիթերը անցյալ ամիս սկսել է աշխատանքները նկարների տարածման նոր համակարգի վրա: Նախատեսվում է նաև գործարկել փնտրման նոր համակարգ, որում բացի թվիթներից միաժամանակ կհայտնվեն նաև նկարներ և տեսանյութեր:
Մի խոսքով #ILoveTwitter

Հ.Գ. Համ էլ հետևեք ինձ Թվիթերում, էդ օրական 200 մլն-ից մի 20 հատն էլ ես եմ անում :Ճ

Read more »