13 окт. 2010 г.

ՀԱՅԱՍՏԱՆ 4-0 ԱՆԴՈՐՐԱ!!!! Ժամանակները փոխվում են...

Հայաստան Անդորրա, հայկական ֆուտբոլ, հայ ֆուտբոլիստներ
Ինչ հզոր բան է ոգևորվածությունը.. Ինչքան մարդ կարիք ունի հավատալու ինչ-որ լավ բանի, ու հավատալու մինչև վերջ, նվիրվելու.... Կարծում եմ, հիմա բոլոր հայ ֆուտբոլասերների մոտ էս վիճակն է, ոչ մեկն այլևս չի էլ հիշում անցյալը, չի ուզում մտաբերել ոչ մի անիմաստ դրվագ, այլ արդեն մտածում է մեր հավաքականի մյուս խաղի մասին, անընդհատ ցանկանում է տեսնել մերոնց խաղը, որովհետև դրանից հաճույք է ստանում.. այ սա է ֆուտբոլը, նրա այն մասը, որ կապ չունի ոչ ֆուտբոլիստների, ոչ մարզիչների, ոչ "նեմեցների" կամ "դոդերի", ոչ էլ մեծ գումարների հետ, այլ կախված է զուտ մեզանից, ֆուտբոլասերներից, մեր հավատից, մեր մեծ ցանկությունից, մեր էներգետիկայից, որը հաստատ հասնելու է նրանց... Էս է ֆուտբոլի ամենակարևոր գործոններից մեկը, որը սովետի վախտ ասում էին 12-րդ խաղացող :Ճ
Էսօր արդեն մի քիչ էլ դրանից տեսանք, ու մեր ֆուտբոլիստներն էլ "առատորեն" ուրախացրեցին մեզ ու շնորհակալ եղան դրա համար: ՀԱԼԱԼ է, ՏՂԵՔ!!!!
"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ

Հայաստան-Անդորրա` 4:0


Գոլեր` Գ. Ղազարյան 4', Հ. Մխիթարյան 16', Յ.Մովսիսյան 32', Մարկոս 52':
Մրցավար` Տոմաս Միկուլսկի (Լեհաստան)

Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 13. Էդգար Մանուչարյան, 8. Մարկոս Պիզելի (3. Արթուր Յուսպաշյան,  82), 7. Արթուր Եդիգարյան, 10. Գևորգ Ղազարյան (11. Էդգար Մալաքյան, 66), 18. Հենրիխ Մխիթարյան,  14. Յուրա Մովսիսյան (9. Հովհաննես Գոհարյան, 54):

Պահեստայիններ. 12. Գևորգ Կասպարով, 2. Հովհաննես Համբարձումյան,  16. Լևոն Պաչաջյան, 6. Արարատ Առաքելյան:
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան


Անդորրա. 1. Խոսեպ Գոմես, 3. Մարկ Բեռնաուս, 5. Ֆեռնանդո Խոսե Սիլվա, 6. Իլդեֆոնս Լիմ (ա), 7. Կրիտիան Մարտինես, 8. Մարկո Վիեյրա, 9. Սեբաստիան Գոմես, 11. Սերխի Մորենո, 17. Մարկ Վալես, 18. Խոսեպ Մանուել Ալայա, 19. Խորդի Էսկուրա:

Պահեստայիններ. 13. Ֆերան Պոլ, 2. Խորդի Ռուբիո, 4. Օսկար Սոնեյե, 10. Մանել Խիմենես, 14. Դանիել Մեյիաս, 16. Իվան Լորենցո, 20. Խավիեր Անդորրա:
Գլխավոր մարզիչ` Կոլդո Ալվարես




Այսօր տեղի ունեցան նաև մի քանի շատ կարևոր իրադարձություններ: 
1. Մեր հավաքականը վերջապես անցավ 100 գոլի սահմանը:
2. Գրանցվեց մերոնց ամենախոշոր հաշվով հաղթանակը:
3. Հանրապետականում  "ալիք" բարձրացավ: Լաաաաաավն էր:
4. Բացահայտվեց, որ մերոնք արդեն շատ լավ հարվածներ են անում:
5. Չգիտեմ նախկինում նման բան եղել է, բայց հենց հիմա խմբում առաջին տեղում ենք:
6. Մեր առաջնորդը բավականին հղկել էր իր ուրախանալու տեխնիկան :Ճ
Մի խոսքով, ամեն կողմով զարգանում ենք... Անհամբեր սպասում եմ մյուս խաղին: 
ՏՂԵՔԻՆ ԷԼ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ!!!!!!! ԿԵՑՑԵՔ!!


Հ.Գ. Քիչ էր մնում էսօր էլ հայհոյելու օր դառնար. Խաղի կեսին մեր լույսերն անջատեցին, ու էն ուշունցները, որ պարապ են մնացել, իրենց տեղը չեն գտնում, անմիջապես դուրս պոռթկացին մեր թաղի էլեկտրիկի և ամբողջ ՀԷՑ-ի հասցեին:ՃՃՃ

3 комментария: