16 сент. 2010 г.

Ես ընտրում եմ ժողովրդավարությունը... Ֆլեշմոբ Գյումրիում

Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է: 2007թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ը որոշեց այս օրը հռչակել ժողովրդավարության միջազգային օր:
Քչերին էր հայտնի դա, հատկապես Հայաստանում, որտեղ քչերին է հայտնի նաև ընդհանրապես ժողովրդավարությունը: Դա իհարկե խնդիր է, ու որոշեցինք այդ խնդրին էլ անդրադառնալ:



Я выбираю демократию اخترت الديمقراطية Я выбіраю дэмакратыі მე აირჩიეთ დემოკრატია Изберете демокрацията Επιλέγω τη δημοκρατία 我选择民主   Jeg vælger demokrati
Ես ընտրում եմ ժողովրդավարությունը       JA izabrati demokracije En valita demokratia Ik kies voor de democratie Je choisis la démocratie Ich wähle die Demokratie I choose democracy  मैं लोकतंत्र का चयन  mian liom an daonlathas Io scelgo la democrazia 私は民主主義を選択する من دموکراسی را انتخاب کنید     Eu escolho a democracia     Jaz raje demokracije  Elijo la democracia Ben demokrasi seçmek Я вибираю демократії

ԱՅՈ/YES                              ՈՉ/NO
Այս խառնաշփոթից դժվար թե հասկանաք ինչն ինչոց է:
Ուրեմն,
սեպտեմբերի 15-ին, Flashmob Armenia նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ հերթական ֆլեշմոբը` նվիրված ժողովրդավարության միջազգային օրվան... Կազմակերպիչներն էին "ԳՈՒԽ" ՀԿ-ն և Գյումրու Երիտասարդական բանկը: Ֆլեշմոբին միացան նաև "Նոյան Տապան" ծրագրով Հայաստանում հյուրընկալված մոտ 40 երիտասարդներ եվրոպական տարբեր երկրներից: Նշանակված ժամին հանկարծ Գյումրու Արվեստների ակադեմիայի դիմացի պատը ծածկվեց սպիտակ թղթերով, ավելի ճիշտ` "քվեաթերթիկներով": Մոտ 80 "պատահական անցորդներ" կատարեցին իրենց ընտրությունը տարբեր լեզուներով կազմված թերթիկների վրա` ԱՅՈ կամ ՈՉ ասելով ժողովրդավարությանը, և այդ ամենը թափանցիկ կերպով հայտնվեց Ակադեմիայի պատին, Գյումրու մարդաշատ վայրերից մեկում: Գործընթացը շատ ազդեցիկ էր, ընթացքը` զվարճալի, իսկ արդյունքների մասին դատելը դժվար է, հատկապես մեր քաղաքում: Գոնե մեկ բացահայտ արդյունք տեսանք` մի կին իմացավ, որ ժողովրդավարություն է, ոչ թե ժողովդականություն :ՃՃ

Ֆլեշմոբը այդքանով ավարտվեց, սակայն մեր եվրոպացի ընկերները այլ անակնկալներ էլ ունեին մեզ համար: Հենց Սայաթ-Նովա փողոցի մայթերից մեկում նրանք սկսեցին իրենց միկրոներկայացումների շարքը, որի միջոցով փորձում էին բարձրաձայնել տարբեր խնդիրների մասին, մեզ ձերբազատել մեր կարծրատիպերից, և վերջապես շատ ուրախ պահեր պարգևել մեզ և անցորդներին, ինչը վստահաբար նրանց մոտ փայլուն ստացվեց: Որոշ չափով ստացվեց նաև կարծրատիպերի փշրումը, երբ ներկայացումների արդեն կեսից գյումրեցի ուսանողներն էլ վերջապես դադարեցին ուշադրություն դարձնել անցորդների տխմար և ցինիկ հայացքներին և միացան "եվրոպական կայֆերին" :ՃՃ
Վերջում էլ "ուրիշներին" ցուցադրեցինք մեր հայկական քոչարին: Դե ափսոս պարողներից միայն մեկն էր վարպետորեն տիրապետում իսկական քոչարուն, սակայն այն մեծ մասամբ ստացվեց:

Էսքանը ժողովուրդ ջան.. խոստանում եմ ամենաուշը վաղը տեղադրել մեր տեսանյութերը, որտեղ ամեն ինչ ավելի լավ կտեսնեք...համոզված եմ, այս օրը մեր երիտասարդներին շատ բան տվեց, եթե ոչ զվարճալի պահեր, եթե ոչ ժողովրդավարության կարևորության գիտակցում, գոնե մտածելու տեղիք հաստատ տվեց, ինչը շատ բան կփոխի...

6 комментариев: