Read more »
Показаны сообщения с ярлыком Հայաստան. Показать все сообщения

10 сент. 2011 г.
7 сент. 2011 г.
Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/
Այսօր հայ ազգս երջանիկ է քնելու: Շատ չեն այնպիսի առիթները, որոնք կարող են մեր երկրում ուրախացնել բոլորին անխտիր, սակայն այսօր ունենք այդ առիթը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի հերթական խաղում մրցակցի հարկի տակ ջախջախեց Սլովակիայի հավաքականին` պահպանելով եզրափակիչ դուրս գալու շանսերը:
Չեմ ուզում փչացնել այս ամենը Ռուսաստանի հավաքականի` մեզ համար անհաջող արդյունքի, կամ մրցավարի ով լինելու մասին խոսելով: Մերոնք այսօր, իրոք, ամեն ինչ արեցին ինքնուրույն, ինքնուրույն հրաշք գործեցին, որին չի հավատում ողջ աշխարհը, որից սովորել են փորձելու շատերը: Ամեն ինչ հրաշալի էր` թե ֆուտբոլային, թե գաղափարային իմաստներով: Մեր ֆուտբոլիստները փայլեցին խաղադաշտում այնպես, ինչպես հաղթանակի մեծ ցանկությունն էր փայլում իրենց աչքերում:
Սլովակիա 0-4 Հայաստան

30 мар. 2011 г.
Սաղ մենք ենք մեղավոր...
Ամեն օր մտածում եմ մեր հավաքականի խաղի մասին, ներքուստ մի տեսակ ուրախություն եմ զգում, իսկ հետո անհանգստություն: Էսօր էլ մտածում էի, որ բլոգերը ջհանդամ, ես էլ ինչ ֆուտբոլասեր, որ անգամ ալարեցի մերոնց համար մի պոստ գրել: Մի քիչ էլ մտածեցի ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր...
Հա, մենք ենք մեղավոր, որ էն օրը տղեքը չհաղթեցին.. ու ամենաշատը ես:
Իմ կարծիքով մեր հավաքականը հիմա հասել է փայլուն մակարդակի: Հայաստանի նման երկրում, որտեղ մարդ բացառիկ էնտուզիազմ պետք է ունենա, ու էլի ահագին դժվար հասանելի բաներ միջին մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար, ստեղծվել է մի բացառիկ հավաքական, լուրջ եմ ասում: Խնդիրների մասին մտածել անիմաստ է, որովհետև դրանք չեն կարող չլինել: Բայց մեր հավաքականը իրոք շատ լավն է, նրանց պետք է ընդամենը մի քիչ ավելի շատ խաղալ իրար հետ, сыгранность կոչվածից, ու մենք, գուցե և, լուրջ հաջողությունների հասնենք: Իսկ ինչու գուցե?
Որովհետև մնացածը արդեն մեզանից է կախված, երկրպագուներից: Հիմա թող ստադիոնում եղած ու կոկորդ մաշած ոչ մեկը չմտածի թե թերագնահատում եմ իրենց.. հակառակը, շատ շնորհակալ եմ, սակայն կարծում եմ, որ մենք էլ պետք է փորձենք անել նրանց պես` ԱՆՀՆԱՐԻՆԸ: Պետք է նրանց հսկայական էներգիա փոխանցենք, ուրեմն նախ պետք է էդ էներգիան բորբոքենք, ստեղծենք..
Ու դրա համար էլ սաղ ես եմ մեղավոր: Մեղավոր եմ, որ շուտ չհետաքրքրվեցի որ տոմս ճարեի, մեղավոր եմ, որ դրոշով ու եռագույն ներկած դեմքով չնայեցի խաղը, մեղավոր եմ, որ մեր հիմնի ժամանակ շրջապատից դրդված ամաչեցի վեր կենալ, մեղավոր եմ, որ կամաց գոռացի, թեկուզ և նրանցից այդքան հեռու, մեղավոր եմ, որ չաղոթեցի նրանց համար...
Լավ էլի, մինչև վերջ չկարողացա 100% հավատալ, որ մերոնք հաղթելու են.. հաաա, սաղ ես եմ մեղավոր.....

4 нояб. 2010 г.
Էսօրվա կեղտերի մի մասը
Էսօր մի քիչ դարդոտել եմ: Օրվա ընթացքը ստիպեց մտածել ավելի լուրջ բաների մասին` մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կամքի և մեր երկրում մեր դերի մասին: Իրոք վիճակը նախանձելի չէ: 1000 ու մի խնդիր կա, դրանց յուրաքանչյուրի լուծման 1000 մշակված եղանակներ, սակայն ընթացքը շատ դանդաղ է: Իսկ ինչն է պատճառը???
Պատճառները շատ են: Կարծում եմ բոլորն էլ գիտակցում են խնդիրները, ու մեծ հաշվով լուծման բոլոր ուղիներն էլ ռեալ են, եթե դրանք իրականցնող լինի: Բայց այդ ամենի համար պետք է շատ մեծ ԿԱՄՔ!!! Փորձեք պատկերացնել, ու կզգաք, որ դա իրոք շատ դժվար է` դնել ու մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ տալ` թեկուզ և դեպի ավելի լավը:
Ինչքան եմ հարգում այն մարդկանց, թեկուզ իշխանական, որոնք ընդունում են խնդիրների առկայությունը և դրանց լուծում տալու իրենց անկարողությունը: Կարևորն այն է, որ իրենք ազատ են իրենց մտքերի մեջ ու չեն փախչում իրականությունից:
Սակայն էս անկախ տարիների ընթացքում ձևավորվել է մի հատուկ խավ, որ իրենց շատ լավ են զգում լոխի կարգավիճակում: Կարծես ապրում են օրենքի երկրում, որտեղ ամեն ինչ կարգին է: Երբ նրանց ասում ես այս կամ այն խնդրի մասին ակնհայտ ենթատեքստով, վարպետորեն ոչինչ չեն հասկանում: Հետո դնում ու ասում ես ամեն ինչ շիտակ ձևով, ու նրանք անտաղանդ զարմանք ցուցադրելուց հետո անուններ են պահանջում: Այ դուք էս ազգի տոռմուզներն եք, որ մի փոքր տեղ եք արել ուրիշների հետևներում ու փորձում եք մաքրել այնտեղի կեղտը, ուրիշներին էլ ցույց եք տալիս, թե չեք առնում էդ կեղտի հոտը: Բայց քանի որ դուք ուրիշների հետևներում եք, հենց դուք էլ էդ կեղտի մասն եք!!!

21 сент. 2010 г.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՋԱՆ!!!!!
Շնորհավոր իմ սիրելի հայ ժողովուրդ: Մեր Հայաստանի Հանրապետությունը արդեն 19 տարեկան է /իմ տարիքին, չնայած ես ամսով մեծ եմ :Ճ /:
Շատ բաներ կան, որ պետք է հասկանալ ու գնահատել, շատ արժեքներ կան, որ պետք է իմաստավորել և դրանց կրողը դառնալ, ու պետք է միշտ զգալ հայ լինելու երջանկությունը:
Ինչ էլ ասեմ, մեր մեծերից լավ չեմ ասի... Ուղղակի, խնդրում եմ հայեր ջան, երբեք մի ափսոսացեք կամ ամաչեք հայ լինելուց, այլ միշտ հպարտ եղեք այդ հանգամանքով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱԱԱԱԱՆ!!!!!!!

Подписаться на:
Сообщения (Atom)