10 окт. 2010 г.

10-երի զորությունը

10.10.10 զուգադիպություն
Էսօր ինչքան պետք լինի, ամսաթիվ կգրեմ, ախր շատ ձգող է, ու զարմանալի է, թե ինչպես կարող են 1 և 0 թվերը այդպիսի հետաքրքիր զգացողություն առաջացնել, ողջ աշխարհը խառնել իրար... Բայց փաստորեն կարող են... Էս օրը իրոք շատ մեծամասշտաբ ստացվեց:
Փորձեմ ներկայացնել, թե բացի թվային գեղեցիկ համընկնումից, էլ ինչու արժեր այս օրվա առիթով պոստ անել: Ահա թե ինչու...

Գուցե մեզ համար այս օրը զուտ հետաքրքիր է թվերի գեղեցիկ դասավորության համար, բայց կան մարդիկ, ովքեր չէին կարող թողնել այսպիսի կարևոր ամսաթիվ առանց իրենց մեկնաբանությունների: Դա իհարկե գուշակներն են, աստղագետները և թվաբանները:
Այսպիսով, ըստ թվերի մասնագետ Կրիստալ Բանկիսի` 10 թիվը մարդկանց կողմից ընդունվում է որպես "1", որը նշանակում է առաջնորդություն, միաբանություն, ինքնուրույնություն և նպատակամղվածություն: Իսկ ընդհանուր առմամբ` 10.10.2010 ամսաթվի թվերի գումարը (1+0+1+0+2+0+1+0=5), որը նշանակում է ուրախություն,ցնծություն և նոր փոփոխություններ: Ըստ նրա այս ամսաթիվը հատկապես այն սիրող զույգերի համար է բարենպաստ, որոնք ռոմանտիկ են, առաջին անգամ են ամուսնանում և մեծ ուշադրություն չեն դարձնում կյանքի անհարմարություններին:
Մեկ այլ տեսության համաձայն, 10.10.10-ը մեծ փոփոխությունների ամսաթիվ է: Քանի որ թվերի այսպիսի զուգադիպում կարելի է դիտել միայն յուրաքանչյուր դարի առաջին 12 տարիներին, ըստ այդ տեսության` այդ 12 տարիների ընթացքում մարդկությունը պլանավորում է իր հետագա 100-ամյա ժամանակահատվածը: Կրկնվող թվերով ամսաթվերը` սկսած 01.01.01-ից մինչև 12.12.12, յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:
Իսկ 10.10.10-ը նշանակում է գլոբալ փոփոխությունների, հին կարգերի փլուզման ժամանակ: Այստեղ տեսության հեղինակները հղում են անում աստվածաշնչյան բառերին` "բոլորս չենք մահանա, բայց բոլորս կփոխվենք", և դրանից հետևություն են անում, որ յուրաքանչյուր հազարամյակ մարդուն որակապես փոխելու հերթական փուլ է: Փաստորեն շատ դանդաղ ենք զարգանում :Ճ
Դե եթե հավատանք այս տեսություններին, մարդկության պատմության շատ կարևոր փուլում ենք գտնվում: Ու չնայած համաձայն եմ վերջին մտքի հետ, բայց տեսություններին այնքան էլ չեմ հավատում:

Հարսանիք
Անդրադառնանք ավելի կենցաղային կողմին: Տարբեր կազմակերպություններ և հիմնարկներ, իրենց գործի բնույթից ելնելով, երբեմն որոշակի ժամանակահատվածում աշխատում են հատուկ ռեժիմով: Սակայն դժվար է պատկերացնել դա զագսի համար: Չնայած որ այսօր կիրակի է, նորապսակների թիվն այնքան մեծ է, որ Ռուսաստանում որոշվել է զագսի աշխատողներին զրկել հանգստից:
Համենայն դեպս, շնորհավորում եմ բոլոր նորապսակներին, որոնք շատ են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Մի բարձի ծերանաք!!! :)

Այս օրվա համար կազմակերպվել են նաև մի խումբ հետաքրքիր միջազգային նախաձեռնություններ: Դրանցից մեկը "Երկրի մեկ օրը" նախագիծն է, որը իրենից ներկայացնում է մեծամասշտաբ մեդիա ծրագիր: Դրա շրջանակներում այսօր` 10.10.10-ին, ծրագրի բոլոր մասնակիցները, որոնց թիվը այս պահին ըստ ծրագրի պաշտոնական կայքի անցնում է 13000-ից, կատարելու են ֆոտո և վիդեոնկարահանումներ աշխարհի տարբեր անկյուններում: Բոլոր այս նյութերով կպատրաստվի  120 րոպե տևողությամբ մի ֆիլմ, որը կներկայացնի Երկրի մեկ օրը:

Ծրագրի պաշտոնական կայքն է` http://www.onedayonearth.org
Մենք էլ անհամբեր սպասենք այդ ֆիլմին:
Դել Պիեռո, Յուվենտուս, 10 համար
Դե ֆուտբոլին չանդրադառնալ չէի կարող: Այսօր` 10.10.10-ին, 10:10 իմ ու բազմամիլիոն երկրպագուների անփոխարինելի 10 համար Ալեքս Դել Պիերոն երկրպագուների հետ facebook-ով բաց հարցազրույց անցկացրեց, որտեղ խոսվեց տարբեր թեմաներից` սկսած իր պայմանագրից մինչև տնային կենդանիներ:




Ինչպես համոզվեցիք` բավականին հետաքրքիր օր էր` թե "տեսականորեն", և թե "պրակտիկ" առումով: Սակայն, ամեն բանից վեր, այսօր մեր սիրելի մայրաքաղաք Երևանը նշում է իր 2792 ամյակը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ,
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԵՐ!!!
Շնորհավոր Երևան

0 comments:

Отправить комментарий