Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Վերջին երկու հանդիպումներից հետո մեր հավաքականը նահանջել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Չնայած նահանջին` արդյունքը բավականին պատկառելի է: Համեմատելու համար նշեմ, որ մեր հավաքականը այժմ ունի ավելի բարձր դիրք, քան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին բազմիցս մասնակցած Կամերունի, Չեխիայի, ՀԱՀ-ի, Էկվադորի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները: ԱՊՀ երկրների հավաքականների մեջ Հայաստանը առաջ է թողել միայն Ռուսաստանին: Մեր տարածաշրջանից Վրաստանը զբաղեցնում է 67-րդ, իսկ Ադրբեջանը` 117-րդը: ՈՒԵՖԱ-ի գոտու երկրների շարքում Հայաստանը 26-րդն է:
20 окт. 2011 г.
18 окт. 2011 г.
Սուտի թռենդամանիա
Վերջերս ինտեռնետային աշխարհում անիմաստ խառնաշփոթ է տիրում: Այն շատ է նեղացել, ինֆորմացիան հսկայական է, բայց թեմաները մի քանիսը ընդամենը: Դրանցից մեկն էլ Սթիվ Ջոբսն է: Թե այ հայ ժողովուրդ ջան, մեզ ինչ, էդ մարդը մեզ համար ինչ է փոխել, որ էսքան շուխուռ եք կապել.. Էս նկարը իմ կարծիքով լրիվ բնութագրում է մեր ու Սթիվ Ջոբսի հնարավոր հարաբերության բնույթը..
Թարգեք թռենդամանիան, ժող!!!
8 окт. 2011 г.
Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք
Հայաստանի հավաքականը փոխում է հայկական կյանքը, հայի առօրյան, փոխում է աշխարհը հայի աչքերում: 11 հոգին խաղադաշտից համախմբում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Մարդիկ, ում համար ֆուտբոլը առհասարակ հարազատ չի եղել, այսօր արդեն գամվում են էկրանների առաջ, ու երկրպագում մեր տղաներին: Մոլի ֆուտբոլասերների համար ընդհանրապես, մեր հավաքականի խաղերը տոների են վերածվել: Ամեն ինչ նոր է բոլորի համար... Ֆուտբոլից հեռու մարդկանց համար նոր է գոլի բերկրանքը, իսկ մոլի հայ ֆուտբոլասերի համար նոր է չորրորդ գոլի բերկրանքը: Ու նմանապես նոր է շատ ու շատ այլ բաներ, որոնց պետք է սկսենք արդեն ընդունել որպես մեր կյանքի մի մաս, ընդունել որպես կյանքի սովորական ընթացք, քանզի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ այսուհետ բարձրակարգ թիմ է: Այո, պետք է դրան սովորենք:
15 сент. 2011 г.
12 сент. 2011 г.
10 сент. 2011 г.
9 сент. 2011 г.
"Ծեր Սենյորան" նոր տուն ունի
"Յուվենտուսի" երկրպագուները, իհարկե, շուտ չեն մոռանա "Դելլե Ալպի" մարզադաշտը, որտեղ վերջին 20 տարիներին թիմը կերտում էր իր փայլուն պատմությունը: Սակայն, հուսով եմ, ապագա, ու արդեն շատ մոտ նվաճումները նույնքան սիրելի կդարձնեն նոր` "Յուվենտուս Արենա" մարզադաշտը, որը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 8-ին:
"Յուվեի" նոր մարզադաշտը կառուցվեց նախկին "Դելլե Ալպիի" տեղում, որը քանդվեց 2006թ-ին: Այն բացվել էր 1990թ. աշխարհի առաջնության ժամանակ և տեղավորում էր 70 հազար երկրպագու, սակայն տրիբունայի շատ հատվածներ շատ հեռու էին խաղադաշտից` վազքուղու պատճառով, որն ընդհանրապես չէր օգտագործվում: Բացի այդ "Յուվեն" "Դելլե Ալպին" կիսում էր "Տորինոյի" հետ:

7 сент. 2011 г.
Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/
Այսօր հայ ազգս երջանիկ է քնելու: Շատ չեն այնպիսի առիթները, որոնք կարող են մեր երկրում ուրախացնել բոլորին անխտիր, սակայն այսօր ունենք այդ առիթը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի հերթական խաղում մրցակցի հարկի տակ ջախջախեց Սլովակիայի հավաքականին` պահպանելով եզրափակիչ դուրս գալու շանսերը:
Չեմ ուզում փչացնել այս ամենը Ռուսաստանի հավաքականի` մեզ համար անհաջող արդյունքի, կամ մրցավարի ով լինելու մասին խոսելով: Մերոնք այսօր, իրոք, ամեն ինչ արեցին ինքնուրույն, ինքնուրույն հրաշք գործեցին, որին չի հավատում ողջ աշխարհը, որից սովորել են փորձելու շատերը: Ամեն ինչ հրաշալի էր` թե ֆուտբոլային, թե գաղափարային իմաստներով: Մեր ֆուտբոլիստները փայլեցին խաղադաշտում այնպես, ինչպես հաղթանակի մեծ ցանկությունն էր փայլում իրենց աչքերում:
Սլովակիա 0-4 Հայաստան

19 авг. 2011 г.
Բլոգիս ատամնահատիկը
Բարև ժող!
Բլոգս էսօր արդեն մեկ տարեկան դարձավ: Էն ժամանակ, դեռ ահագին ավելի ամբիցիոզ, քան հիմա, արեցի իմ առաջին պոստը: Ամեն ինչ սկսեցի 0-ից, ամեն ինչ ինքս սովորեցի, ու սկսեցի իմ ուղին հայ բլոգոսֆերայում: Սկսեցի հայհոյել, հետո սկսեցի մեր լավ գործերի մասին պատմել, էդպես կամաց-կամաց սկսեցի թափ հավաքել: Հայհոյելը, ցավոք, սովորություն դարձավ, բայց միաժամանակ սկսեցի նաև երևակայել: Հետո հասկացա, որ մոդա է օդնոկլասնիկի մասին պոստ գրելը: Չզսպեցի ինձ, ու մի հատ էլ ֆուտբոլային ռեպորտաժ "ծաղկեցրեցի" :Ճ : Հետո էլ փորձեցի հասկանալ, թե ինչպես չծուլանամ ավելի շատ գրեմ: Բայց, ժամանակները փոխվում են, ու ես էլ հետը: Ինչ խոսք, հայհոյելը թարգեցի, սկսեցի ՊԵՍ խաղալ: Սկսեցի լուսանկարել ամեն պատահած ապուշություն :Դ Քֆռտոցս վերականգնեցի ուրիշ ոլորտում: Ստեղծագործեցի :ՃՃՃ Ծիծաղս եկավ: Դե բիլայնի սռոկս էլ քաշեցի, ու մի հատ էլ մոբեցի: Էդքանից հետո էլ ես բան չարեցի, տղեքը սաղ արեցին տեղս :Դ Կարոտեցի ձյանը, բայց փորձեցի շատ չնեռվայնանալ: Տարեվերջին կիսվեցի հետներդ, փորձեցի Սանտայի վրա բոցալ, համ էլ Food bankir էի: Տարին փոխվեց, ու մի տեսակ քունս չէր տանում: Ինչ-որ հարցեր էին ինձ տանջում: Ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր: Ամեն ինչ *ա* էր, բայց դե ոչինչ, աշխարհի վերջը չէ:
Էս ամեն ինչն էլ երևի պետք էր հասկանալու, թե ինչ է երջանկությունը:
Ու այսքանը տևեց մեկ տարի: Հետաքրքիր էր ամեն ինչ: Բացառիկ էր թվում ինձ բլոգոսֆերան, բայց շուտով հասկացա, որ այնտեղ էլ այնպես է, ինչպես իրական կյանքում: Ու դա էլ հիասքանչ է: Ուղղակի պետք է հասկանալ, որ այստեղ էլ կարող ես երջանիկ լինել, եթե փորձես մարդկանց ուրախացնել կամ ուղղակի օգտակար լինել: Ու հեչ էլ կապ չունի բլոգի PR-ը, կամ այցելուների քանակը, կամ էլ նմանատիպ բազմաթիվ "բլոգեռսկի շտուչկեքը":
Շնորհակալ եմ ձեզ, ժող, իմ բլոգը այցելելու համար, ու այսուհետ էլ, կփորձեմ դնել նրա ամեն մի պոստի մեջ մի փոքր սեր, այնպիսին, ինչպիսին կա իմ այս տորթիկում:

3 авг. 2011 г.
Подписаться на:
Сообщения (Atom)