• Home
  • Posts RSS
  • Comments RSS
  • Edit
Blue Orange Green Pink Purple

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Վերջին երկու հանդիպումներից հետո մեր հավաքականը նահանջել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Չնայած նահանջին` արդյունքը բավականին պատկառելի է: Համեմատելու համար նշեմ, որ մեր հավաքականը այժմ ունի ավելի բարձր դիրք, քան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին բազմիցս մասնակցած Կամերունի, Չեխիայի, ՀԱՀ-ի, Էկվադորի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները: ԱՊՀ երկրների հավաքականների մեջ Հայաստանը առաջ է թողել միայն Ռուսաստանին: Մեր տարածաշրջանից Վրաստանը զբաղեցնում է 67-րդ, իսկ Ադրբեջանը` 117-րդը: ՈՒԵՖԱ-ի գոտու երկրների շարքում Հայաստանը 26-րդն է:

Ուսումնասիրելով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` փորձեմ վերլուծել Հայաստանի հավաքականի անցած ուղին: Հայաստանի հավաքականը իր լավագույն արդյունքն ունեցել է անցած ամիս` 44-րդ տեղ, իսկ վատագույն արդյունքը` 159-րդ տեղ, գրանցվել է 1994թ. հունիսին, երբ վարկանիշային աղյուսակը լույս տեսավ առաջին անգամ: Հայաստանի հավաքականի լավագույն վերելքը եղել է 2007թ. հունիսին, երբ մեր հավաքականը առավելության հասավ Ղազախստանի, իսկ հետո` Լեհաստանի հավաքականի նկատմամբ և աղյուսակում բարելավեց իր արդյունքը միանգամից 48 հորիզոնականով: Հայաստանի հավաքականի միջին արդյունքը կազմում է 103.909:
Այս գրաֆիկում ներկայացված են Հայաստանի հավաքականի տարեկան միջին վարկանիշային ցուցանիշների դինամիկան:


Գրաֆիկում նկատում ենք, որ իր կազմավորման առաջին տարիներին Հայաստանի հավաքականը կայուն աճ է ցուցաբերել` 1994-1999թթ. ընթացքում 141-րդ տեղից հասնելով մինչև 85-րդ տեղ: Սակայն հաջորդող տարիները այնքան էլ բարեհաջող չեն եղել մեր համար: Չնայած 2005թ. մի փոքր բարելավմանը` 1999-2006թթ. կարելի է համարել նահանջի տարիներ: 2007թ. մեր ֆուտբոլիստները նոր աճ արձանագրեցին: 2008-2009թթ. մեր հավաքականի դրական տեղաշարժը աննշան էր, իսկ ահա 2010-2011թթ. վերելքը կարելի է տեսնել ոչ միայն այս գրաֆիկում, այլ նաև խաղադաշտում, ինչպես նաև մեր երկրպագուների աչքերում:
Հուսանք, որ առաջիկա ընկերական խաղերում մեր հավաքականը հաղթանակներ կտանի և առավել բարձր արդյունքով կավարտի տարին: Մենք հավատում ենք մեր հավաքականին!!!





Read More 0 comments | Posted by Karen Rafayelyan edit post

0 comments



Отправить комментарий

Следующее Предыдущее Главная страница
Related Posts Plugin for WordPress, Blogger...

Karen Rafayelyan

Popular Posts

  • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
  • Գուշակեք հայտնի ֆիլմերը
  • Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ
  • Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 2` Մեսսին ընդդեմ Ռոնալդուի
  • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
  • Նորամուծությունները PES 2012-ում
  • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս

Blog Archive

  • ► 2012 (6)
    • ► Март (2)
      • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունե...
      • Գուշակեք հայտնի ֆիլմերը
    • ► Февраль (3)
      • Հայաստանը 90-ականների սկզբին /ֆոտոշարք/
      • Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին
      • Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ
    • ► Январь (1)
      • Տեղեկատվության մշակման փուլերը հայկական սոցցանցերո...
  • ▼ 2011 (33)
    • ► Декабрь (1)
      • Ինտերնետն առանց մկնիկի. արագ հրամաններ սոցցանցերի ...
    • ► Ноябрь (2)
      • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
      • Նորամուծությունները PES 2012-ում
    • ▼ Октябрь (5)
      • Երկրաշարժը ցնցեց բջջային օպերատորներին
      • Գյումրու օրը
      • Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակո...
      • Սուտի թռենդամանիա
      • Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք
    • ► Сентябрь (5)
      • Ինչ է կատարվում Ֆեյսբուքում 1 րոպեի ընթացքում
      • Հայկական կորպորատիվ մշակույթը
      • Հայկական թղթադրամները
      • "Ծեր Սենյորան" նոր տուն ունի
      • Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/
    • ► Август (3)
      • Նախաճաշ պինգվինների համար
      • Բլոգիս ատամնահատիկը
      • Ինչ է երջանկությունը.
    • ► Июль (1)
      • 200 մլն թվիթ ամեն օր...
    • ► Июнь (1)
      • Հունիսի 30.. ես վերադառնում եմ..
    • ► Май (4)
      • Աշխարհի վերջը
      • Campions La Liga 2010-11
      • Շիրակի պարտության ու նվաճումների մասին
      • Boom Boom, ՔԱՔԱ ՔԱՔԱ
    • ► Апрель (2)
      • Օգնեք ընտրել ֆլեշ
      • Twitter, թե Հայլուր
    • ► Март (3)
      • Սաղ մենք ենք մեղավոր...
      • Մատնապոստ
      • ԱՆԻ-ն և ՆԱՐԵԿ-ը` ամենատարածված հայկական ֆեյսբուքյա...
    • ► Февраль (2)
      • Հարցեր, հարցեր, հարցեր...
      • Ծաղրանկարներ #3. Մարզիչներ
    • ► Январь (4)
      • Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև
      • Էլի հեռախոսս քրքրեցի
      • Ֆեյսբուքյան անքնություն
      • 2011 սկսվիիիիիիիիիիր!!!
  • ► 2010 (59)
    • ► Декабрь (10)
      • Food Bank կամ Սուրբծննդյան զամբյուղ
      • Top 10 Christmasյան բոցեր Santaյի վրա
      • ԽՈՀանոց
      • Բազմապատկում ճապոնական ձևով
      • Հերթական թարմացումները Ֆեյսբուքում
      • Լուսնի խավարումը /21.12.10/
      • Google-ն ամփոփում է 2010-ը
      • Ճտճտացրեք ու հանգստացեք
      • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
      • 50-րդ պոստ
    • ► Ноябрь (16)
      • Բարսա 5-0 Ռեալ
    • ► Октябрь (11)
    • ► Сентябрь (15)
    • ► Август (7)

Karen Rafayelyan's blog

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԷԼ

Follow this blog

Followers

Twitter

Технологии Blogger.
Карта Блоггеров
free counters
  • Search






    • Home
    • Posts RSS
    • Comments RSS
    • Edit

    © Copyright Karen Rafayelyan's blog All rights reserved.

    Back to Top