30 мар. 2011 г.

Սաղ մենք ենք մեղավոր...

Ամեն օր մտածում եմ մեր հավաքականի խաղի մասին, ներքուստ մի տեսակ ուրախություն եմ զգում, իսկ հետո անհանգստություն: Էսօր էլ մտածում էի, որ բլոգերը ջհանդամ, ես էլ ինչ ֆուտբոլասեր, որ անգամ ալարեցի մերոնց համար մի պոստ գրել: Մի քիչ էլ մտածեցի ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր...
Հա, մենք ենք մեղավոր, որ էն օրը տղեքը չհաղթեցին.. ու ամենաշատը ես:
Իմ կարծիքով մեր հավաքականը հիմա հասել է փայլուն մակարդակի: Հայաստանի նման երկրում, որտեղ մարդ բացառիկ էնտուզիազմ պետք է ունենա, ու էլի ահագին դժվար հասանելի բաներ միջին մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար, ստեղծվել է մի բացառիկ հավաքական, լուրջ եմ ասում: Խնդիրների մասին մտածել անիմաստ է, որովհետև դրանք չեն կարող չլինել: Բայց մեր հավաքականը իրոք շատ լավն է, նրանց պետք է ընդամենը մի քիչ ավելի շատ խաղալ իրար հետ, сыгранность կոչվածից, ու մենք, գուցե և, լուրջ հաջողությունների հասնենք: Իսկ ինչու գուցե?
Որովհետև մնացածը արդեն մեզանից է կախված, երկրպագուներից: Հիմա թող ստադիոնում եղած ու կոկորդ մաշած ոչ մեկը չմտածի թե թերագնահատում եմ իրենց.. հակառակը, շատ շնորհակալ եմ, սակայն կարծում եմ, որ մենք էլ պետք է փորձենք անել նրանց պես` ԱՆՀՆԱՐԻՆԸ: Պետք է նրանց հսկայական էներգիա փոխանցենք, ուրեմն նախ պետք է էդ էներգիան բորբոքենք, ստեղծենք..
Ու դրա համար էլ սաղ ես եմ մեղավոր: Մեղավոր եմ, որ շուտ չհետաքրքրվեցի որ տոմս ճարեի, մեղավոր եմ, որ դրոշով ու եռագույն ներկած դեմքով չնայեցի խաղը, մեղավոր եմ, որ մեր հիմնի ժամանակ շրջապատից դրդված ամաչեցի վեր կենալ, մեղավոր եմ, որ կամաց գոռացի, թեկուզ և նրանցից այդքան հեռու, մեղավոր եմ, որ չաղոթեցի նրանց համար...
Լավ էլի, մինչև վերջ չկարողացա 100% հավատալ, որ մերոնք հաղթելու են.. հաաա, սաղ ես եմ մեղավոր.....

3 комментария:

  1. Ete futboli nerkaneric lriv@ chasem, bayc mec mas@ dzer nman hayrenasirakan vogi unenain, hastat gndak@ inqn iren el khaytnver darpasi nersum u kapahover mer haxtanak@... Dzer barer@ vstah karox em asel vor yuraqanchyur @ntercoxi mej hayrenasirutyun kmtcni, kam kamrapndi ayd zgacum@, Shaaat apreq!!!!

    ОтветитьУдалить
  2. Merci Tat jan.. esel husov em, vor aydpes el klini, u ksksenq dzevavorvel vorpes iskakan erkrpaguner..

    ОтветитьУдалить
  3. hmmmmmm! SAX DUUUUUUUUUUUU ES MEXAVOR!!!!!!!:P:P

    ОтветитьУдалить