• Home
  • Posts RSS
  • Comments RSS
  • Edit
Blue Orange Green Pink Purple

Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք

Հայաստանի հավաքականը փոխում է հայկական կյանքը, հայի առօրյան, փոխում է աշխարհը հայի աչքերում: 11 հոգին խաղադաշտից համախմբում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Մարդիկ, ում համար ֆուտբոլը առհասարակ հարազատ չի եղել, այսօր արդեն գամվում են էկրանների առաջ, ու երկրպագում մեր տղաներին: Մոլի ֆուտբոլասերների համար ընդհանրապես, մեր հավաքականի խաղերը տոների են վերածվել: Ամեն ինչ նոր է բոլորի համար... Ֆուտբոլից հեռու մարդկանց համար նոր է գոլի բերկրանքը, իսկ մոլի հայ ֆուտբոլասերի համար նոր է չորրորդ գոլի բերկրանքը: Ու նմանապես նոր է շատ ու շատ այլ բաներ, որոնց պետք է սկսենք արդեն ընդունել որպես մեր կյանքի մի մաս, ընդունել որպես կյանքի սովորական ընթացք, քանզի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ այսուհետ բարձրակարգ թիմ է: Այո, պետք է դրան սովորենք:

Պետք է սովորենք, այ նման պատկեր տեսնել uefa.com-ում.
Պետք է սովորենք ուշադիր նայել աղյուսակին, ու տեսնել, որ մեր հավաքականը աննախադեպ շատ գոլեր է խփել մրցակիցներին: Պետք է մոռանանք "խոշոր հաշվով պարտություն" արտահայտությունը և սովորենք "խոշոր հաշվով հաղթանակ"-ը:
Պետք է սովորենք, որ այլևս Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա խաղադրույք կատարելը անիմաստ ծախս չէ, բայց ոչ էլ մեծ գումարներ վաստակելու հնարավորություն, որովհետև այժմ մերոնց հաղթանակի գործակիցը շատ ցածր է: :ՃՃ
Պետք է սովորենք, որ մեր ֆուտբոլիստները հերոսներ են, ու նրանց կարելի է հանդիպել օրինակ այսպես.


Պետք է սովորենք իրոք արժանին մատուցել մեր ֆուտբոլիստներին, գնահատել նրանց ու փառաբանել, ինչպես 15-ամյա Սուրենը այս տեսանյութով!!!
Պետք է սովորենք, որ արդեն ֆուտբոլ նայելը մի հատուկ արարողություն է, որին պետք է նախօրոք մանրամասնորեն պատրաստվել:
Պետք է սովորենք գոռալ ամբողջ ուժով գոլի ժամանակ, եթե չենք ուզում լսել հարևանի ձայնը:
Պետք է սովորենք, որ մեքենաների ձայները հրապարակում կարելի է կապել ոչ միայն հարսանիքների ժամանակ:
Ու դեռ հազար ու մի նոր բան պետք է սովորենք, բայց կարևորը սովորենք լինել իսկական երկրպագու, սովորենք լինել մեր թիմի մի մաս, մեր հաղթանակի կերտողներ:


Դե, նայենք ու սովորենք հենց մերոնցից.


Հ.Գ. Դե, մեր հարգարժան նախագահն էլ, ինչ խոսք, պետք է սովորի ավելի ներկայանալի ուրախանալ :ՃՃՃ



Read More 2 comments | Posted by Karen Rafayelyan edit post

2 comments

  1. Movsisyan on 9 октября 2011 г. 22:46

    Հայաստանի հավաքականը փոխեց իմ հակահամակրանքը ֆուտբոլի հանդեպ, ապրեն իրանք :Դ

     
  2. karafayelyan on 9 октября 2011 г. 22:58

    ուրեմն դու հիմա չափից շատ սովորելու բան ունես :ՃՃ

     


Отправить комментарий

Следующее Предыдущее Главная страница
Related Posts Plugin for WordPress, Blogger...

Karen Rafayelyan

Popular Posts

  • Գուշակեք հայտնի ֆիլմերը
  • Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 2` Մեսսին ընդդեմ Ռոնալդուի
  • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
  • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս
  • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
  • Նորամուծությունները PES 2012-ում
  • Հայաստանը 90-ականների սկզբին /ֆոտոշարք/

Blog Archive

  • ► 2012 (6)
    • ► Март (2)
      • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունե...
      • Գուշակեք հայտնի ֆիլմերը
    • ► Февраль (3)
      • Հայաստանը 90-ականների սկզբին /ֆոտոշարք/
      • Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին
      • Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ
    • ► Январь (1)
      • Տեղեկատվության մշակման փուլերը հայկական սոցցանցերո...
  • ▼ 2011 (33)
    • ► Декабрь (1)
      • Ինտերնետն առանց մկնիկի. արագ հրամաններ սոցցանցերի ...
    • ► Ноябрь (2)
      • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
      • Նորամուծությունները PES 2012-ում
    • ▼ Октябрь (5)
      • Երկրաշարժը ցնցեց բջջային օպերատորներին
      • Գյումրու օրը
      • Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակո...
      • Սուտի թռենդամանիա
      • Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք
    • ► Сентябрь (5)
      • Ինչ է կատարվում Ֆեյսբուքում 1 րոպեի ընթացքում
      • Հայկական կորպորատիվ մշակույթը
      • Հայկական թղթադրամները
      • "Ծեր Սենյորան" նոր տուն ունի
      • Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/
    • ► Август (3)
      • Նախաճաշ պինգվինների համար
      • Բլոգիս ատամնահատիկը
      • Ինչ է երջանկությունը.
    • ► Июль (1)
      • 200 մլն թվիթ ամեն օր...
    • ► Июнь (1)
      • Հունիսի 30.. ես վերադառնում եմ..
    • ► Май (4)
      • Աշխարհի վերջը
      • Campions La Liga 2010-11
      • Շիրակի պարտության ու նվաճումների մասին
      • Boom Boom, ՔԱՔԱ ՔԱՔԱ
    • ► Апрель (2)
      • Օգնեք ընտրել ֆլեշ
      • Twitter, թե Հայլուր
    • ► Март (3)
      • Սաղ մենք ենք մեղավոր...
      • Մատնապոստ
      • ԱՆԻ-ն և ՆԱՐԵԿ-ը` ամենատարածված հայկական ֆեյսբուքյա...
    • ► Февраль (2)
      • Հարցեր, հարցեր, հարցեր...
      • Ծաղրանկարներ #3. Մարզիչներ
    • ► Январь (4)
      • Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև
      • Էլի հեռախոսս քրքրեցի
      • Ֆեյսբուքյան անքնություն
      • 2011 սկսվիիիիիիիիիիր!!!
  • ► 2010 (59)
    • ► Декабрь (10)
      • Food Bank կամ Սուրբծննդյան զամբյուղ
      • Top 10 Christmasյան բոցեր Santaյի վրա
      • ԽՈՀանոց
      • Բազմապատկում ճապոնական ձևով
      • Հերթական թարմացումները Ֆեյսբուքում
      • Լուսնի խավարումը /21.12.10/
      • Google-ն ամփոփում է 2010-ը
      • Ճտճտացրեք ու հանգստացեք
      • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
      • 50-րդ պոստ
    • ► Ноябрь (16)
      • Բարսա 5-0 Ռեալ
    • ► Октябрь (11)
    • ► Сентябрь (15)
    • ► Август (7)

Karen Rafayelyan's blog

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԷԼ

Follow this blog

Followers

Twitter

Технологии Blogger.
Карта Блоггеров
free counters
  • Search






    • Home
    • Posts RSS
    • Comments RSS
    • Edit

    © Copyright Karen Rafayelyan's blog All rights reserved.

    Back to Top