• Home
  • Posts RSS
  • Comments RSS
  • Edit
Blue Orange Green Pink Purple

Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/

Այսօր հայ ազգս երջանիկ է քնելու: Շատ չեն այնպիսի առիթները, որոնք կարող են մեր երկրում ուրախացնել բոլորին անխտիր, սակայն այսօր ունենք այդ առիթը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի հերթական խաղում մրցակցի հարկի տակ ջախջախեց Սլովակիայի հավաքականին` պահպանելով եզրափակիչ դուրս գալու շանսերը:
Չեմ ուզում փչացնել այս ամենը Ռուսաստանի հավաքականի` մեզ համար անհաջող արդյունքի, կամ մրցավարի ով լինելու մասին խոսելով: Մերոնք այսօր, իրոք, ամեն ինչ արեցին ինքնուրույն, ինքնուրույն հրաշք գործեցին, որին չի հավատում ողջ աշխարհը, որից սովորել են փորձելու շատերը: Ամեն ինչ հրաշալի էր` թե ֆուտբոլային, թե գաղափարային իմաստներով: Մեր ֆուտբոլիստները փայլեցին խաղադաշտում այնպես, ինչպես հաղթանակի մեծ ցանկությունն էր փայլում իրենց աչքերում:

Սլովակիա 0-4 Հայաստան

06.09.11 Ժիլինա, Սլովակիա
Մրցավար` Մարցին Բորսկի

Սլովակիա` 1.Յան Մուխա, 2.Պետեր Պեկարիկ, 3.Մարտին Շկրտել, 4.Յան Դուրիցա, 6.Միրոսլավ Կարխան, 17.Մարեկ Համսիկ, 10.Միրոսլավ Ստոխ, 21.Կարիմ Գուեդե (8.Ռոբերտ Յեժ 55'), 7.Վլադիմիր Վայս (9.Ստանիսլավ Շեստակ 71'), 13.Ֆիլիպ Հոլոշկո, 5.Մարեկ Չեխ (18.Էրիկ Յենդրիշեկ 78'):
Գլխավոր մարզիչ` Վլադիմիր Վայս:

Հայաստան` 1.Ռոման Բերեզովսկի, 4.Սարգիս Հովսեփյան, 16.Վալերի Ալեքսանյան, 15.Հրայր Մկոյան, 20.Լևոն Հայրապետյան, 6.Կառլեն Մկրտչյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 8.Մարկոս Պիզելի (22.Էդգար Մանուչարյան 73'), 7.Արթուր Եդիգարյան (3.Արթուր Յուզբաշյան 90+2'), 14.Յուրա Մովսիսյան (11.Արթուր Սարկիսով 85'), 10.Գևորգ Ղազարյան:
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան:

Գոլեր` Յուրա Մովսիսյան 57', Հենրիխ Մխիթարյան 70', Գևորգ Ղազարյան 80', Արթուր Սարկիսով 90+1':

Խաղի առաջին կեսը անցավ բավականին լարված: Առավելությունը ընդհանուր առմամբ դաշտի տերերի ձեռքում էր, սակայն Բերեզովսկին փայլում էր: Դիմանալով մրցակցի, ինչպես նաև մրցավարի ճնշմանը` Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում ամբողջովին տիրեց խաղին, և 57-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յուրա Մովսիսյանը բացեց խաղի հաշիվը: Սլովակները անմիջապես պատասխանեցին չափազանց սուր գոլային պահով, սակայն մերոնք մեծ ջանքերի գնով պահպանեցին վայրկյաններ առաջ վաստակած հաղթանակի հույսը: Հետագա րոպեները ցույց տվեցին, որ չնայած գնդակը սլովակների ձեռքում է, բայց նրանք կորցրել են խաղը: Այդ հանգամանքը հրաշալի հարվածով առավելության վերածեց Հենրիխ Մխիթարյանը: Սլովակները չդադարեցին խաղը փրկելու փորձեր կատարել, սակայն դրանք ընդամենը ավարտվում էին Բերեզովսկու հերոսական սեյվերով: Ամեն ինչ արդեն պարզ էր: Հայ ֆուտբոլիստներին պետք էր ընդամենը մի փոքր հանդգնություն` սենսացիա կերտելու համար: Ու մերոնք ունեցան այդ հանդգնությունը` 0-4: Հայաստանը ցնծության մեջ է:

Հայաստանի հավաքականը արձանագրեց իր ամենախոշոր հաշվով հաղթանակը արտագնա խաղերում: Եվրո-2012-ի Բ խմբում Հայաստանը 3-րդն է` 14 միավորով: Նույնքան միավոր ունի Սլովակիայի հավաքականը: 15 միավորով 2-րդը Իռլանդիայի հավաքականն է, իսկ առաջին տեղում Ռուսաստանն է 17 միավորով: Ի դեպ, խմբում գոլերի լավագույն տարբերությունը ունի մեր հավաքականը` 17-7:
Եվրո-2012-ի տեսիլքը դեռ երկար ժամանակ շարունակելու է այցելել մեզ, մնում է միայն հավատալ:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՏՂԱՆԵՐ!!!


Read More 2 comments | Posted by Karen Rafayelyan edit post

2 comments

  1. GREG TAMAZIAN on 7 сентября 2011 г. 16:29

    Armenia foreverrrrrrrrrrrrrrrrrrrr!!!!!!!!

     
  2. karafayelyan on 7 сентября 2011 г. 20:46

    Hayastun hup tur!!!!!!!!!! :)))))))

     


Отправить комментарий

Следующее Предыдущее Главная страница
Related Posts Plugin for WordPress, Blogger...

Karen Rafayelyan

Popular Posts

  • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
  • Գուշակեք հայտնի ֆիլմերը
  • Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ
  • Ֆուտբոլային ծաղրանկարներ. Մաս 2` Մեսսին ընդդեմ Ռոնալդուի
  • Նորամուծությունները PES 2012-ում
  • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
  • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս

Blog Archive

  • ► 2012 (6)
    • ► Март (2)
      • 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունե...
      • Գուշակեք հայտնի ֆիլմերը
    • ► Февраль (3)
      • Հայաստանը 90-ականների սկզբին /ֆոտոշարք/
      • Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին
      • Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ
    • ► Январь (1)
      • Տեղեկատվության մշակման փուլերը հայկական սոցցանցերո...
  • ▼ 2011 (33)
    • ► Декабрь (1)
      • Ինտերնետն առանց մկնիկի. արագ հրամաններ սոցցանցերի ...
    • ► Ноябрь (2)
      • SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով
      • Նորամուծությունները PES 2012-ում
    • ► Октябрь (5)
      • Երկրաշարժը ցնցեց բջջային օպերատորներին
      • Գյումրու օրը
      • Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակո...
      • Սուտի թռենդամանիա
      • Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք
    • ▼ Сентябрь (5)
      • Ինչ է կատարվում Ֆեյսբուքում 1 րոպեի ընթացքում
      • Հայկական կորպորատիվ մշակույթը
      • Հայկական թղթադրամները
      • "Ծեր Սենյորան" նոր տուն ունի
      • Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/
    • ► Август (3)
      • Նախաճաշ պինգվինների համար
      • Բլոգիս ատամնահատիկը
      • Ինչ է երջանկությունը.
    • ► Июль (1)
      • 200 մլն թվիթ ամեն օր...
    • ► Июнь (1)
      • Հունիսի 30.. ես վերադառնում եմ..
    • ► Май (4)
      • Աշխարհի վերջը
      • Campions La Liga 2010-11
      • Շիրակի պարտության ու նվաճումների մասին
      • Boom Boom, ՔԱՔԱ ՔԱՔԱ
    • ► Апрель (2)
      • Օգնեք ընտրել ֆլեշ
      • Twitter, թե Հայլուր
    • ► Март (3)
      • Սաղ մենք ենք մեղավոր...
      • Մատնապոստ
      • ԱՆԻ-ն և ՆԱՐԵԿ-ը` ամենատարածված հայկական ֆեյսբուքյա...
    • ► Февраль (2)
      • Հարցեր, հարցեր, հարցեր...
      • Ծաղրանկարներ #3. Մարզիչներ
    • ► Январь (4)
      • Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև
      • Էլի հեռախոսս քրքրեցի
      • Ֆեյսբուքյան անքնություն
      • 2011 սկսվիիիիիիիիիիր!!!
  • ► 2010 (59)
    • ► Декабрь (10)
      • Food Bank կամ Սուրբծննդյան զամբյուղ
      • Top 10 Christmasյան բոցեր Santaյի վրա
      • ԽՈՀանոց
      • Բազմապատկում ճապոնական ձևով
      • Հերթական թարմացումները Ֆեյսբուքում
      • Լուսնի խավարումը /21.12.10/
      • Google-ն ամփոփում է 2010-ը
      • Ճտճտացրեք ու հանգստացեք
      • Ձյան մասին, որին դեռ սպասում ենք
      • 50-րդ պոստ
    • ► Ноябрь (16)
      • Բարսա 5-0 Ռեալ
    • ► Октябрь (11)
    • ► Сентябрь (15)
    • ► Август (7)

Karen Rafayelyan's blog

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ ԹՎԻԹԵՐՈՒՄ

ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԷԼ

Follow this blog

Followers

Twitter

Технологии Blogger.
Карта Блоггеров
free counters
  • Search






    • Home
    • Posts RSS
    • Comments RSS
    • Edit

    © Copyright Karen Rafayelyan's blog All rights reserved.

    Back to Top