11 авг. 2010 г.

Էսօր հայհոյելու օր է, հա????

Այսօր ամբողջ օրը անընդհատ բախվում էի "հայհոյանք" հասկացության հետ:
Առաջինը բախումը տեղի ունեցավ առավոտյան, երբ ЧГК-ի հարցին պատասխանելու համար փնտրում այնպիսի մասնագիտություն, որոնց տերերին չէինք հայհոյի... Հենց այդ պահից էլ երևի "հայհոյանք"-ը ներխուժեց իմ էներգետիկ դաշտ: Ընթացքում այն գտավ նաև մեկ այլ հոմանիշ` "ուշունցը": Ինչևէ, քննարկման արդյունքում գտանք հոգևորականին, բայց ճիշտ պատասխանը չգտանք:
Հետո ինտերնետում պատահաբար մի հետաքրքիր հոդվածի հանդիպեցի` "Ձեռի հետ քֆուրչի" բլոգերների top3 : Էլի նույն պատմությունը: Էստեղ ել քրֆում են ու հովանուուուում...
Երեկոյան վերջապես ուշունցների մի մեծ ընտրանի գտավ իմ բերանից դուրս գալու ճանապարհը.

ՀԱՅԱՍՏԱՆ /երիտ./  2-3  ՎՐԱՍՏԱՆ /երիտ./
Խաղալ սովորել էին, բայց հաղթել` չէ: Մի քանի օր առաջ Հ1-ով երիտասարդական հավաքականին էնքան գովեցին, որ մտածում էի գոնե Հայաստանում կջախջախեն վրացիներին: ճիշտ է, տղեքը խաղացին, շատ լավ էին գրոհում, հոգով էին խաղում ու առաջ նետվում, ու անգամ ես զգում էի, թե ինչպիսի հաճույք են ստանում խաղից: Յուրատեսակ ֆուտբոլային գայթակղություն էր, և շատ լավ էր, որ դա եղավ նաև մերոնց մոտ, սակայն սա ֆուտբոլ է, և պրոֆեսիոնալ խաղացողները պետք է կարողանան նաև պաշտպանվել: Ավելի ճիշտ պաշտպանվել պետք է կարողանան պաշտպանները, իսկ մերոնք միայն հարձակվում էին: 
Ինչևէ, խաղը ստացվում է, բայց արդեն ժամանակն է ձեռք բերելու պրոֆեսիոնալիզմ: Չէ որ հայ ֆուտբոլի ապագան իրենց ձեռքերում է:
ՀԱՅԱՍՏԱՆ 1-3 ԻՐԱՆ
Իսկ այստեղ կրկին ոչինչ էլ չէր փոխվել: Սա այն դեպքն էր, երբ պետք էր ուղղակի նայել առաջին կեսը, ու դուրս գալ տնից, ինչ-որ մի թաքուն հույս պահել, բայց հետո իմանալ վերջնական հաշիվն ու ասել, որ հենց էդպես էլ պետք է լիներ: Էդ դեպքում ուշունցների /էս բառը առանձնահատուկ սիրեցի/ թիվը անհամեմատ քիչ կլիներ: Իսկ ես կրկին ոգևորվեցի ու սկսեցի հավատալ: Մինչև 11 մետրանոցի պահը.. Այստեղ չգիտես ինչու Մանուչարյանը գնդակը զիջում է Պաչաջյանին: Էդ պահը ընդհանրապես երևի ինչ-որ մի ֆիլմից էր, կարծես մեր ֆուտբոլիստները հասել են փառքի գագաթնակետին, ու կիսում են այն միմյանց մեջ:
Հարված.... Ու գնաաաաաաց ուշունցների տարափը..
Թե դրանից հետո ինչ եղավ, էլ չեմ ուզում անդրադառնալ... շատ տրամաբանական շարունակություն էր:
Հայկական ֆուտբոլի հերթական սև օրն էր: Դժվար է ասել, թե ինչը կփրկի մեր ֆուտբոլը, բայց հաստատ ոչ իմ ու բազմահազար այլ մարդկանց ուշունցները: Անկախ ամեն ինչից, որոշ առաջընթաց տեսա: Խաղի որոշակի հատվածներում կարողանում էին ֆուտբոլ խաղալ, ու հուսանք, որ շատ շուտով ֆուտբոլ կխաղան ամբողջ խաղի ընթացքում:
Անկեղծորեն հավատում եմ...
Էս վիդեոն էլ իրանցիներից.

1 комментарий:

  1. Chka aynpisi mek@ um mot erbeve hayhoyelu cankutyun charajana. Bayc amen depqum partadir che vor ushuncn unena ayn hamatarac bareri sharan@ voronq axtotum en mer barern u arhasarak hasarakutyun@. Kuzenam vor nuynisk hayhoyelis zgush artahaytvenq…

    ОтветитьУдалить