11 мая 2011 г.

Boom Boom, ՔԱՔԱ ՔԱՔԱ

Հա, ես զզվում եմ Էմմիից, ու հիմա հարմար առիթ է, որ զզվանքս մի լավ արտահայտեմ.. ու ոչ միայն Էմմիից, էն բոլոր մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ, իրենց կենցաղային ուղեղով որոշումներ են կայացնում Հայաստանը աշխարհում ներկայացնելու մասին...



Ինչ է ասելիքս.

  1. Այսպիսի հարցերում խաթրով չեն առաջնորդվում.. եթե անցած տարի նույն խաթրով, կամ այլ գործոններով Էմմին չգնաց, դա դեռ չի նշանակում, որ այս տարի նա վաստակել էր գնալու իրավունքը: Չեմ էլ ուզում անդրադառնալ, կար արդյոք այլ թեկնածու, էդ արդեն հեչ կարևոր չէ..
  2. Երբ տարիներ առաջ Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլին, բոլորն ասում էին , որ Եվրոպան այդ ժամանակահատվածում առավել նախընտրում է ակտիվ ռիթմիկ երաժշտություն: Անցավ 5 տարի, ու հայերի բոլոր երգերը, բացի Հայկոյինից, ընտրվում են այդ տրամաբանությամբ: Բայց ժող, վեեերջ, Եվրոպան վաղուց զզվել է էդ ցքցքոցից.. Գոնե անցած տարի պետք է պարզ դառնար, որ եվռոպացիները լրիվ ուրիշ կարգի երգեր են լսում, այնպիսիք, որոնք մենք որակում ենք որպես "անիմաստ երգ".. դա հասու չէ մեզ, ուրեմն պետք է ոչ թե տանջվել հասկանալու համար, թե ինչ են իրենք ուզում, այլ ուղղակի մերը մատուցել.. 
  3. Էմմիին չեմ սիրում, ինչ ասեմ.. ինքը էնքան էլ լավ անհատականություն չէ, որովհետև ըստ իս ինքը սեփական կարծիք չունի, ուղղակի փորձում է տարբեր շաբլոն ձևերով որոշակի կերպար ստեղծել ու մարդկանց դուր գալ.. ու դա բեմում էլ է երևում, երևալը որն է, զռռում է...
  4. Հիմա շատերը սկսել են ամեն անգամվա պես ասել, որ եվրատեսիլը քաղաքական մրցույթ է.. եթե դա էդպես է, ուրեմն ավելի վատ մեզ համար.. հիմա արդեն քաղաքականով էլ ենք պարտվում:
Էսքան բան.. ուղղակի սովորել էինք էլի, միշտ եզրափակիչում էինք, հավես էր, ազգը ուրախանում էր, սփյուռքը ակտիվանում էր, էդ քանի օրը Հայաստանում միշտ BOOM էր..
Իսկ հիմա ՔԱՔԱ...

9 комментариев:

  1. Գրածներիդ մեջ կա ճշմարտություն!!!!!

    ОтветитьУдалить
  2. հա, մերսի.. բայց ավելի շատ ներվայնություն կա երևի..

    ОтветитьУдалить
  3. դու մենակ չես, եսել եմ զզվում ու ամեն մի բառիտ հետ համաձայն եմ, ապրես

    ОтветитьУдалить
  4. duq apreq jox jan.. husanq myus tari aveli lav klini..

    ОтветитьУдалить
  5. ...Ես նայեցի, թե ինչպես մենք չանցանք եզրափակիչ ու երջանիկ ժպիտով և թեթևացած սրտով պառկեցի քնելու: Պետք էր, որ սրա չեղած քիթը մի հատ լավ տրորվեր:

    հ.գ.Չնայած սրանից ու մորից ավելի աներես մարդիկ դժվար թե լինեն...

    ОтветитьУдалить
  6. Վայ Լուս ջան, դու վապշե սպանիիիիր :Ճ

    ОтветитьУдалить
  7. Լուրջ եմ ասում: Էն որ ամառվա շոգին սառը թան ես խմում, այ էդ կարգի զգացողություն էր մոտս... :DDDDDD

    ОтветитьУдалить
  8. ուղղակի վատն էն է, որ իրա քթի հետ մեր սիրտն էլ է տրորվում...

    ОтветитьУдалить