14 янв. 2011 г.

Ֆեյսբուքյան անքնություն


ֆեյսբուք, անքնություն
Ողջ մարդկությունը գոռում է, թե ինտերնետը լրիվ կերել է էս աշխարհը, արդեն շատ է մտել մարդկանց կյանք, ու արդեն վտանգավոր է դառնում: Որոշներն էլ խելոք-մելոք գումարներ են աշխատում ցանցում: Բայց համարյա բոլորն էլ արդեն չեն պատկերացնում իրենց օրը առանց  ինտերնետի... Օրը հասկացանք, բայց գոնե գիշերըըըը... :'(

Երեկ գիշեր մինչև 2-ը ինտերնետում թափառած ու հետո մի 2 ժամ էլ պարապած պառկա քնելու: Էնքան հոգնած էի, թմրած, թվում էր միանգամից քնելու եմ: Արդեն ուղեղս մթագնեց, ու աչքիս առաջ կարծես եկան օրվա տպավորված պատկերները... Բայց մի վայրկյաաաան..
Նկարները եկան հենց նույն կերպ, ինչպես ֆեյսբուքում, այ այսպես.
նկարները Ֆեյսբուքում

Օօօօ.. հասկացա, որ սիստեմս սբոյ տվեց, բայց դե գիշերվա 1000ն է, ասի բանի տեղ չդնեմ, քնեմ... Ու հանկարծ մեկի դեմքը հիշեցի, որ տեսել էի, փորձում էի հիշել, թե որտեղ եմ տեսել... Դե էդ էլ այսպես երևաց իմ փակ աչքերին.
Ֆեյսբուք առաջարկվող ընկերներ

Ստեղ արդեն ջոկեցի, որ վատ է վիճակը... Ինչ անեեեեմ.. Իսկ եթե էն հին մանկական մեթոդը օգտագործեմ, հաշվեմ, եթե մինչև 10-ը չէ, գոնե մինչև ասենք 50-ը կքնեմ... Հաաա..
Սկսեցի հաշվել, ու հանկարծ աչքիս դեմը ֆեյսբուքի ընկերներիս թիվը սկսեց աճել...
Ֆեյսբուքի ընկերներ

Բա ինչ անեմ... Ընկել եմ, պտի քաշեմ.. Էդպես մտքիս մեջ բացած ֆեյսբուքի մեջ գտա համապատասխան ծրագիրը ու մտա.
Ֆեյսբուքի ծրագրեր, խաղեր

Մտա ստեղ քրքրեցի, բայց բնականաբար գումար էր պահանջում, կամ էլ որ գոնե 25 ընկեր համաձայնվեն, որ ես հենց էդ պահին քնեմ.. Էդ գիշերով էլ որտեղից էդքան մարդ ճարեմ...
Էսքանից հետո արդեն կամաց-կամաց սկսեցի ուշքի գալ: Ուղեղս մի քիչ աշխատեց, ու ջաաաաաաաաաան, գտա, պետք էր ուղղակի դուրս գալ ֆեյսբուքից.

Ինչպես դուրս գալ ֆեյսբուքից

Ու դրանից հետո էլ չեմ հիշուուում...

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ!!!

8 комментариев:

  1. ...համարյա բոլորն էլ արդեն չեն պատկերացնում իրենց օրը առանց ինտերնետի... -Kuzenam mi or el anqnutyand patchar@ lini voch te FB-n, ayl ayn, vor mtaces te inch klini ete aravot verkenas u tesnes vor voch internet ka voch el hamakargich... hastat ayd temayov grarumd el sra pes hetaqrqir kkardacvi u ayd zhamanakva erevakayutyund hastat sahmanner@ el aveli kndarcaki :D

    ОтветитьУдалить
  2. ուզում ես, ուրեմն մի օր կտեսնես... կաշխատեմ մի օր քնելուց առաջ էդքան երևակայել!

    ОтветитьУдалить
  3. Shnorhakalutyun, Duq anchap bari eq! :D Bayc nayi hankarc stresi mej chnknes!

    ОтветитьУдалить
  4. Եթե ընկա, ուրեմն դու ես մեղավոր, մնացած պատասխանատվությունն էլ քո վրա է մնում...

    ОтветитьУдалить
  5. shaaaaaaat dajan e vichakd Karen jan!!!! es kasei` annaxandzeli!..

    ОтветитьУдалить
  6. չէ, բուժվում եմ քննությունների հաշվին Լուս ջան...

    ОтветитьУдалить