24 февр. 2011 г.

Հարցեր, հարցեր, հարցեր...

Շատ պատասխաններ կան, որ մենք ուզում ենք ստանալ կյանքում, ու եթե աթեիստական գաղափարներով տարված չենք, ուրեմն այդ հարցերի մեծ մասը կապված է Աստծո հետ...

Օրեր առաջ, Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից հետո Գյումրի վերադառնալիս, ավտոբուսի մեջ սկսեցինք միմյանց կիսվել մեզ հուզող հարցերի մասին: Ճիշտ է, ավտոբուսյան ուրախ տրամադրությունը իր դերն ունեցավ, սակայն ավելի շատ իշխում էր հոգևոր մթնոլորտը, ու շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ինչպես նաև շատ հետաքրքիր հարցեր, որոնք էլ ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել:

Այսպիսով, հոգևոր բնույթի ինչ հարցեր են հետաքրքրում գյումրեցի երիտասարդներին.

  • Կա արդյոք դժոխք???
  • Կտեսնեմ ինձ մեռած???
  • Նախորդ կյանք կա արդյոք???
  • Արդյոք լավ է, որ դրախտում բոլորը միասեռ են???
  • Դատաստանի օր կա արդյոք???
  • Կգա արդյոք Քրիստոսը 2012թ??
  • Ինչքան է իմ հավատքի չափը??
  • Ուրիշ Հիսուս կլինի???
  • Աթեիզմը ճիշտ է???
  • Ես սնահավատ եմ???
  • Քանի տարեկանում կմեռնեմ???
  • Արդյոք քրիստոնեությունը ճիշտ է???
  • Աստվածները շատ են,թե Աստված շատ անուններ ունի պարզապես???
  • Կփոխվի արդյոք քրիստոնեությունը???
  • Արդյոք ես ճիշտ եմ ապրում???
  • Ինչու չեմ կարող մեղքեր չգործել???
  • Ինչու են հույս, հավատ ,սերը իրար հետ???
  • Ինչու Աստված մի զավակ ունեցավ???
  • Մենք մեր մեջ ում հետ ենք կռվում???
  • Ով է ստեղծել Աստծուն???
  • Եկեղեցում աղոթելիս մի տեսակ դող եմ զգում ու կարծես ինչ-որ էներգիա է դուրս գալիս մարմնիցս: Ինչ է դա? Դա չարն է???
  • Ինչու է Աստված ներում մարդկանց???
  • Չի ձանձրանում Աստված իր ամենակարողությունից???
  • Ինչպիսին է Աստծո տեսքը???
  • Ինչու եմ վախենում սրբապատկերներից???
  • Ինչու չեմ կարող "Հայր Մեր"-ը բարձր արտասանել???
  • Ինչ է երջանկությունը???
  • Ինչու է եկեղեցում դիսկոմֆորտ???
  • Ով առաջինը հայհոյեց??? Միթե Ադամը??
  • Ինչու ենք ուզում լավը լինել???
Հը, քանիսի պատասխանը գիտեք?? Լավ, իսկ ձեզ ինչ հարցեր են տանջում??

5 комментариев: