3 мар. 2012 г.

20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս

աշխատանքային հարցազրույց
Հոգնած նախորդ աշխատանքից, կամ ընդհանրապես, որպես առաջին փորձ` պատրաստվում եք աշխատանքի ընդունվելու հարցազրույցի: Ինչքան հնարավոր ծանոթներ կա` ճշտել եք, թե մոտավորապես ինչ հարցեր են տալու, բոլորից ստացել նույնանման անհետաքրքիր պատասխաններ, ու ինքներդ էլ պատրաստել եք անհետաքրքիր պատասխաններ այդ անհետաքրքիր հարցերի համար: Փորձում եք պատրաստ լինել բոլոր հարցերին, ինչքան էլ դրանք տարօրինակ ու անսպասելի լինեն: Սակայն եթե դուք փորձում եք աշխատանքի ընդունվել ասենք Google-ում, այս ամենը լրիվ իզուր է: Google-ը, ինչպես և հեղինակավոր շատ այլ ընկերություններ աչքի են ընկնում դիմորդներին տրված ամենատարօրինակ հարցերով, որոնք կարող են շփոթության մեջ գցել նույնիսկ պրոֆեսիոնալներին: Աշխատանք գտնելու հայտնի glassdoor.com կայքը առանձնացրել է այդպիսի հարցերի լավագույն 20-յակը:
Այսպիսով` թոփ 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս.

1. Քա՞նի հոգի են Facebook-ի մեջ Սան-Ֆրանցիսկոյում ուրբաթ 2:30: (Google, մատակարարների հետ աշխատանքի մենեջեր),
2. Ուղղակի զվարճացրեք ինձ այս մի քանի րոպեների ընթացքում, իսկ ես կլռեմ: (Acosta, առաջնորդության զարգացման ծրագրի խորհրդատու),
3. Եթե գերմանացիները լինեին ամենաբարձր մարդիկ մոլորակի վրա, ինչպե՞ս դա կապացուցեին: (Hewlet-Packard, մենեջեր մարքեթինգի գծով),
4. Եթե դուք ունեք 20 էլեկտրալամպեր (որոնք կարող են այրվել), և շենքը 100 հարկանի է, ինչպե՞ս կարող եք որոշել էլեկտրալամպի այրման հավանականությունը: (QUALCOMM, ինժեներ),
5. Ազդու՞մ է քոլեջում Ձեր ստացած միջակ գնահատականը Ձեր ներուժի վրա: (Advisory Board, մենեջեր մարքետինգային ռազմավարության զարգացման գծով),
6. Մահաթմա Գանդին կարո՞ղ էր լինել լավ ծրագրավորող: (Deloitte, վերլուծաբան),
7. Եթե Դուք ունենայիք ընտրության հնարավորություն` դառնալ N1 աշխատողը, բայց սիրված չլինել Ձեր կոլեկտիվի կողմից, և հակառակը, լինել N15 աշխատողը Ձեր աշխատավայրում, բայց լինել շատ սիրված կոլեկտիվի կողմից, ո՞ր տարբերակը դուք կընտրեիք: (ADP, մենեջեր վաճառքի գծով),
8. Ինչպե՞ս Դուք կփորձեիք վերացնել սովը ողջ աշխարհում: (Amazon.com, ծրագրավորող),
9. Ի՞նչը Դուք առաջին հերթին կարգի կբերեիք, սենյակը, սեղանը թե ավտոմեքենան: (Pinkberry, ծրագրի ղեկավարի օգնական),
10. Կյանքը հիացնու՞մ է Ձեզ: (Ernst & Young, հարկային վերլուծաբան),
11. Արտասանեք «դիվերտիկուլիտ» բառը տառերով: (EMSI Engineering, միջին օղակի մենեջեր),
12. Նշեք ստեպլերի օգտագործման 5 այլ տարբերակ, բացի իր ուղղակի նշանակությունից: (EvaluServe, բիզնես-վերլուծաբան),
13. Ինչքա՞ն գումար են ծախսել Դալլասի բնակիչները բենզինի համար 2008թ.: (American Airlines, մենեջեր եկամուտների կառավարման գծով),
14. Ինչպե՞ս կմտցեիք փղին սառնարանի մեջ: (Horizon Group Properties, օֆիսային աշխատող),
15. Քա՞նի ինքնաթիռ են թռչում հիմա Կանզասի վրայով: (BestBuy, շուկայի վերլուծաբան),
16. Ինչքա՞ն կստացվի 37x37: (Jane Street Capital, թրեյդերի օգնական),
17. Եթե Դուք լինեիք Microsoft Office-ի ծրագիր, ո՞ր ծրագիրը կցանկանայիք լինել: (Summit Racing Equipment, առևտրային խորհրդատու),
18. Պե՞պսի, թե՞ Կոկա-կոլա: (United Health Group, ծրագրի ղեկավար),
19. Եթե Դուք լինեիք սուպերհերոս, ի՞նչ ընդունակություններով կցանկանայիք օժտված լինել: (Rain and Hail Insurance, գլխավոր հաշվապահ),
20. Դուք արտաշնչու՞մ եք տաք օդ: (Walker Marketing, մենեջեր հաճախորդների հետ աշխատանքի գծով):


Հը, պատասխաններ ունե՞ք:



0 comments:

Отправить комментарий