ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՌԼԱՆԴԻԱ` 0-1
Դե կանխազգացումը կար, որ էսօր էլի բերանս բացելու եմ: Ուշունցների հերթական շարքը տեղաց իմ շուրթերից, ու էդպես դեռ երկար է շարունակվելու, հույս ունեմ, մինչև Անդորրայի հետ խաղը: Էդ խաղին մի փոքր շունչ կառնեմ ու էլի նույնը:
Ախր տեղին եմ բացում է... վերջապես կարելի է պատկերացում ունենալ տակտիկա կոչվածի մասին: Ու իռլանդացիների հետ խաղին անհնար է սպասել այլ տակտիկա, քան բրիտանականն է, թեկուզ և մարզիչը Տրապատոնին է: Զուտ բրիտանական ոճով մի քանի գրոհ, և իռլանդացիներից մեկը բացեց խաղի հաշիվը և միաժամանակ իմ բերանը.......
Էհ.. Ուշունցներ Սարգիս Հովսեփյանին, որը ամենափորձառուն է, բայց կորցրեց դիրքը գոլի ժամանակ: Առանձնահատուկ ուշունցներ Էդգար Մանուչարյանին, որը մի պահ կարծեց թե տուգանայինից առաջ ոտքերը լայն բացած հպարտ կեցվածք ընդունելով կարող է Ռոնալդուի նման էլ հարվածել...
Գնամ նոր հայհոյանքներ սովորեմ, մի քանի օրից հաջորդ խաղն է......
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Այ երբ մեր երազանքների Հայաստանը կառուցենք, մի հատ էլ աքսորավայր կստեղծենք հատուկ անբարեխիղճ ֆուտբելիստների համար... ու էդ ժամանակ բոլորը վախից կսկսսեն Չավիից էլ լավ խաղալ (իրան շաաաատ եմ սիրում :)))!!!! :-D :-D.. Իսկ եթե լուրջ` ՈՐՏԵՂ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱ ԱՆՁԻՆՔ, ՆՈՒՅՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊՐԻՆՑԻՊՅԱԼ ԿԵՐՊՈՎ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՐԻՆ ՄԵՐ ՇԱԽՄԱՏԸ, ԾԱՆՐԱՄԱՐՏՆ ՈՒ ԸՄԲՇԱՄԱՐՏԸ??? ..... ցանկություն չկա??!! ... Ականջդ կանչի, Յան Պորտերֆիլդ... :(((((
ОтветитьУдалить