Առաջին խաղի հետ ցանկություն առաջացավ twitter-ով онлайн трансляция անելու... Դե քանի որ խաղն արդեն սկսվել է, ավելի մանրամասն կգրեմ երկրորդ խաղակեսից.. Գնացիիիինք
- Այսօր ֆուտբոլային երեկոն ավարտվեց: Ինչ հաճելի է նայել նման խաղեր, երբ կարելի է "կուշտմ" հիանալ ֆուտբոլով.. ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ՍԻՐԵԼԻՆԵՐ. Կհանդիպենք
- Մյուս խաղերը` Տվենտե2-2Ինտեր, Վերդեր2-2Տոտենհեմ, Բենֆիկա2-0Հապոել, Լիոն1-0Շալկե, Բուրսա0-4Վալենսիա, ՄՅՈՒ0-0Ռենջերս,Կոպենհագեն1-0Ռուբին...
- ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԲԱՐՍԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
- Հնչում է Բարսելոնի հիմնը.. Խաղն ավարտված է: 5-1: Շատ գեղեցիկ հաղթանակ, և որ ամենակարևորն է, Բարսայի խաղը ստացվում էր:
- 90+ ԳՈՈՈԼ.. 5-1.. Մեսսիի գեղեցիկ փոխանցումը գլխի հարվածով ավարտում է Դանիել Ալվեսը..
- 82' Մեսսին հերթական անցումն է ձեռնարկում, հարված է կատարում, սակայն նորից Ցորվասը փրկում է դրությունը
- 80' Դաշտ է դուրս գալիս Նինիսը
- 79' Մասկերանոն է հայտնվում խաղադաշտում Չավիի փոխարեն
- 78' Մեսսի, հարված, դարպասաձող, դարպասաձող, Պեդրո, ԳՈՈՈՈՈՈՈՈԼ... 4-1
- 75' Խաղը բավական անհետաքրքիր դարձավ.. ու էլի փոփոխություն, Պիքեին փոխարինում է Գաբրիել Միլիտոն
- 69' Փոփոխություն նաև Պանատինաիկոսի կազմում.. Գովուին փոխարինում է Բարսելոնի նախկին սան Լուիս Գարսիան
- 69' Փոխարինվում է Դավիդ Վիլյան.. Դաշտ է մտնում Բոյան Կրկիչը
- 68' Հույները ոչ մի կերպ չեն կարողանում հեռացնել գնդակը իրենց տուգանայինից..
- 66' Նորից չափազանց վտանգավոր գրոհը գոլի չի վերածվում... Այս անգամ վրիպես Վիլյան
- 63' Առաջին փոփոխությունը.. Կարագունիսը փոխարինում է Կացուրանիսին
- 60' Բարսելոնը կազմակերպում է գրոհը գրոհի ետևից.. արդյունք դեռ չկա, բայց պարզ է, որ այսպես երկար չի շարունակվի
- 57' Մեսսիի հերթական անցումը կրկին չի ավարտվում գոլով..
- 55' Ցորվասը որսում է Մեսսիի 11 մետրանոցըըըըը.. Արգենտինացին բաց թողեց հետ-տրիքի հնարավորությունը
- 54' Մեսսին վաստակում է 11 մետրանոց... Կրկին շատ հանճարեղ կոմբինացիա
- 52' Վիլյայի փոխանցում-հարվածը կարող էր անակնկալ գոլով ավարտվել.. Անկյունայինի խաղարկումը ոչինչ չտվեց..
- 50' Պանատինաիկոսի հակագրոհը ձախողվեց,, Լետոյի առաջընթացը ավարտվեց սխալ փոխանցումով
- 48' Ալվեսի փոխանցումից հետո կարծես թե ձեռքով խաղ կար.,.. մրցավարը լռում է
- Հետաքրքիր կլիներ տեսնել Բարսելոնի նորեկներին..
- 46' Սկսվեց երկրորդ կեսը.. փոփոխություններ կարծես չկան
- Ինչևէ, ամեն ինչ պատրաստ է երկրորդ կեսի համար.. հուսանք Բարսելոնը չի հոգնի գրոհել, իսկ Պանատինաիկոսն էլ ամեն ինչ կանի փրկվելու համար....
- Մյուս խաղերի հաշիվները առաջին կեսից հետո` Բուրսասպոր 0-2 Վալենսիա, Մանչեսթր 0-0 Ռեյնջերս, Կոպենհագեն 0-0 Ռուբին
- Մյուս խաղերի հաշիվները առաջին կեսից հետո` Տվենտե 2-2 Ինտեր, Վերդեր 1-2 Տոտենհեմ, Բենֆիկա 1-0 Հապոել, Լիոն 1-0 Շալկե
- Շատ կոռեկտ ու ջիգյարով խաղ.. Ոչ մի քարտ առաջին կեսում, և ընդամենը 3 խախտում հույների կողմից...
- Տարածքային առավելությանը բնականաբար տիրում են կապտանռնագույնները 75-25 հարաբերությամբ:
- Պանատինաիկոսի միակ հարվածը դարպասին ավարտվեց գոլով, իսկ Բարսան կատարել է 11 հարված, որից 6-ը դարպասին, և որից 3-ն էլ ավարտվեցին գոլով
- Մի քանի խոսք առաջին կեսից... Այն անցավ ամբողջությամբ կատալոնացիների ձեռագրով: Իսկ հակառակորդի գոլը կարծես բացեց խաղը հենց տանտերերի համար:
- Ընդմիջում: Բարսելոնը հաղթում է 3-1 հաշվով...
- GOAAAAAAL!!! Մեսսին խփեց Բարսելոնի երրորդ գոլը.. Գրոհը ուղղակի ֆանտաստիկ էր!!!!!!!!
- PANATINAIKOS: Tsorvas, Vyntra, Boumsong, Kante, Marinos, Simao, Gilberto Silva, Leto, Katsouranis, Govou, Cisse
- BARCELONA: Valdes, Abidal, Puyol, Pique, Alves, Inesta, Busquets, Xavi, Pedro, Messi, Villa
- Ժողովուրդ ջան, ճիշտ է, մի քիչ Սուրեն Բաղդասարյանական ոճով կլինի, բայց ներկայացնեմ կազմերը... :ՃՃՃ
- ԳՈՈՈՈլ... Դավիդ Վիլյա// Պրոֆեսիոնալ հոտառություն
- ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ... Մեսսին հավասարեցրեց հաշիվը.. այո, սկիզբը դրվեց, Մեսսին էս տարի էլ լավագույնն է լինելու
- Պանատինաիկոսը բացում է խաղի հաշիվը... Սիդնեյ Գովուն է դառնում գոլի հեղինակ!!! about an hour ago
- Չեմպիոնների լիգա, Խմբային փուլ, առաջին տուր
- Barcelona-Panatinaikos
0 comments:
Отправить комментарий