23 апр. 2011 г.
8 апр. 2011 г.
Twitter, թե Հայլուր
Հայերը շատ հետաքրքիր յուրացման կամ հայաֆիկացման մեխանիզմ ունեն, որը կլանում է ամեն ինչ ու մեծ մասը փչացնում: Իրոք, Հայաստանում այսօր կա համարյա ամեն ինչ, ինչ կա աշխարհում, զարգացած աշխարհում, բայց այստեղ ամեն ինչ դրսևորվում է մի քիչ այլ կերպ, ու մեծ մասամբ աղավաղված: Ու ցավոք նույնը պատահեց նաև ամբողջ աշխարհում այսօր շատ մեծ դեր ունեցող սոցիալական ցանցերի հետ: Ափսոս..
Մարտի 17.... այդ օրը մի կերպ դիմացա..
Ապրիլի 8.. մտնում ես թվիթեր ու զզվելդ գալիս է.. Ուրիշ տեղեր մարդիկ թվիթերով հեղափոխություն են անում, իսկ ստեղ մարդիկ, իրենց կարծիքով ազգի համար մտահոգված լինելով, հեղափոխության վրա են ղժժում.. սաղ իրենց չեղած հումորի հաշվին փորձում են ձեռ առնել Լևոնի հանրահավաքը: Էն կարգի են անհանգստանում կեղտոտված փողոցների համար, կարծես միայն այդ աղբն է ինչոր կերպ այլայլում մեր երջանիկ կյանքը կատարյալ հանրապետությունում.. իսկ իշխանական աղբի մասին ոչ ոք չի հիշում??
Էն տպավորությունն է, որ իշխանությունները շատերին գումար է տվել հակալևոնական թվիթների համար.. հակահեղափոխական ֆրիլանս է էլի :Ճ
Կամ լավ, ասենք կայֆ եք ստանում էդ մարդու վրա ղժժալով?
Աբսուրդ է իհարկե, բայց ոնցոր մարդիկ իշխանությանն են շոպլիգնում...
Ախր եթե էդ կարգի անհանգստացած եք մեր հայրենիքի ճակատագրով, միթե չեք տեսնում, թե ինչ երկրում ենք ապրում?? Չեք տեսնում, որ մեր իշխանությունները մեծ հաշվով ինչ ուզում անում են? ու ներքին ոչ մի գործոն չկա, որ կստիպի նրանց հաշվի նստել ժողովրդի հետ.. ու այսօրվա դրությամբ միակ մարդը, որ գոնե նման փորձ է կատարում, Լևոնն է... չեք օգնում իրեն, գոնե մի խանգարեք...
Չմտածեք թե ես լևոնական եմ... չեմ վստահում նրան, ու չեմ ուզում նա լինի մեր երկրի ղեկավարը, ու չեմ էլ հավատում, որ նա կկարողանա հեղափոխություն անել.. բայց նա գոնե իշխանություններին որոշակի զգաստության մեջ է պահում, ինչը այսօր շատ պետք է..
Ու քանի որ ես չեմ միանում նրան, ես նախընտրում եմ լռել... նախընտրում եմ լուռ հետևել թե ինչ է կատարվում, ու քանի որ ձեր հիասքանչ երկրի TV-ներից և ոչ մեկը ինձ չի ասելու, թե ինչ է կատարվում Մատենադարանի մոտ, ես կարծում էի, որ ինչոր բան կիմանամ գոնե թվիթերից.. Բայց չէ, դուք թվիթերն էլ հայլուր սարքեցիք!!!
Այ էս է #qaqvichak-ը...
30 мар. 2011 г.
Սաղ մենք ենք մեղավոր...
Ամեն օր մտածում եմ մեր հավաքականի խաղի մասին, ներքուստ մի տեսակ ուրախություն եմ զգում, իսկ հետո անհանգստություն: Էսօր էլ մտածում էի, որ բլոգերը ջհանդամ, ես էլ ինչ ֆուտբոլասեր, որ անգամ ալարեցի մերոնց համար մի պոստ գրել: Մի քիչ էլ մտածեցի ու հասկացա, որ սաղ մենք ենք մեղավոր...
Հա, մենք ենք մեղավոր, որ էն օրը տղեքը չհաղթեցին.. ու ամենաշատը ես:
Իմ կարծիքով մեր հավաքականը հիմա հասել է փայլուն մակարդակի: Հայաստանի նման երկրում, որտեղ մարդ բացառիկ էնտուզիազմ պետք է ունենա, ու էլի ահագին դժվար հասանելի բաներ միջին մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար, ստեղծվել է մի բացառիկ հավաքական, լուրջ եմ ասում: Խնդիրների մասին մտածել անիմաստ է, որովհետև դրանք չեն կարող չլինել: Բայց մեր հավաքականը իրոք շատ լավն է, նրանց պետք է ընդամենը մի քիչ ավելի շատ խաղալ իրար հետ, сыгранность կոչվածից, ու մենք, գուցե և, լուրջ հաջողությունների հասնենք: Իսկ ինչու գուցե?
Որովհետև մնացածը արդեն մեզանից է կախված, երկրպագուներից: Հիմա թող ստադիոնում եղած ու կոկորդ մաշած ոչ մեկը չմտածի թե թերագնահատում եմ իրենց.. հակառակը, շատ շնորհակալ եմ, սակայն կարծում եմ, որ մենք էլ պետք է փորձենք անել նրանց պես` ԱՆՀՆԱՐԻՆԸ: Պետք է նրանց հսկայական էներգիա փոխանցենք, ուրեմն նախ պետք է էդ էներգիան բորբոքենք, ստեղծենք..
Ու դրա համար էլ սաղ ես եմ մեղավոր: Մեղավոր եմ, որ շուտ չհետաքրքրվեցի որ տոմս ճարեի, մեղավոր եմ, որ դրոշով ու եռագույն ներկած դեմքով չնայեցի խաղը, մեղավոր եմ, որ մեր հիմնի ժամանակ շրջապատից դրդված ամաչեցի վեր կենալ, մեղավոր եմ, որ կամաց գոռացի, թեկուզ և նրանցից այդքան հեռու, մեղավոր եմ, որ չաղոթեցի նրանց համար...
Լավ էլի, մինչև վերջ չկարողացա 100% հավատալ, որ մերոնք հաղթելու են.. հաաա, սաղ ես եմ մեղավոր.....

15 мар. 2011 г.
24 февр. 2011 г.
Հարցեր, հարցեր, հարցեր...
Շատ պատասխաններ կան, որ մենք ուզում ենք ստանալ կյանքում, ու եթե աթեիստական գաղափարներով տարված չենք, ուրեմն այդ հարցերի մեծ մասը կապված է Աստծո հետ...
Օրեր առաջ, Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից հետո Գյումրի վերադառնալիս, ավտոբուսի մեջ սկսեցինք միմյանց կիսվել մեզ հուզող հարցերի մասին: Ճիշտ է, ավտոբուսյան ուրախ տրամադրությունը իր դերն ունեցավ, սակայն ավելի շատ իշխում էր հոգևոր մթնոլորտը, ու շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ինչպես նաև շատ հետաքրքիր հարցեր, որոնք էլ ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել:
Այսպիսով, հոգևոր բնույթի ինչ հարցեր են հետաքրքրում գյումրեցի երիտասարդներին.

- Կա արդյոք դժոխք???
- Կտեսնեմ ինձ մեռած???
- Նախորդ կյանք կա արդյոք???
- Արդյոք լավ է, որ դրախտում բոլորը միասեռ են???
- Դատաստանի օր կա արդյոք???
- Կգա արդյոք Քրիստոսը 2012թ??
- Ինչքան է իմ հավատքի չափը??
- Ուրիշ Հիսուս կլինի???
- Աթեիզմը ճիշտ է???
- Ես սնահավատ եմ???
- Քանի տարեկանում կմեռնեմ???
8 февр. 2011 г.
28 янв. 2011 г.
Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև
Չեմ կարծում, թե մեր երկրի կարկառուն փողատերերը երբևէ կարդացել են սա, բայց դասընկերուհիս կարդացել էր, ու կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի: Չնայած շատերիս համար անկիրառելի է: Բայց շատերը, թեկուզ և ակամայից, կիրառում են, ու հիմա լողում են փողերի մեջ: Ինչևէ...
Մենք բոլորս էլ ֆիզիկայից հիշում ենք, որ.
Մենք բոլորս էլ ֆիզիկայից հիշում ենք, որ.
որտեղ`
F-ը ուժն է, A-ն աշխատանքը, իսկ t-ն ժամանակը:25 янв. 2011 г.
14 янв. 2011 г.
Ֆեյսբուքյան անքնություն
Ողջ մարդկությունը գոռում է, թե ինտերնետը լրիվ կերել է էս աշխարհը, արդեն շատ է մտել մարդկանց կյանք, ու արդեն վտանգավոր է դառնում: Որոշներն էլ խելոք-մելոք գումարներ են աշխատում ցանցում: Բայց համարյա բոլորն էլ արդեն չեն պատկերացնում իրենց օրը առանց ինտերնետի... Օրը հասկացանք, բայց գոնե գիշերըըըը... :'(
Երեկ գիշեր մինչև 2-ը ինտերնետում թափառած ու հետո մի 2 ժամ էլ պարապած պառկա քնելու: Էնքան հոգնած էի, թմրած, թվում էր միանգամից քնելու եմ: Արդեն ուղեղս մթագնեց, ու աչքիս առաջ կարծես եկան օրվա տպավորված պատկերները... Բայց մի վայրկյաաաան..
10 янв. 2011 г.
2011 սկսվիիիիիիիիիիր!!!
2011-ը հետաքրքիր տարի դուրս եկավ արդեն... շատ կամակորն է.. կարծես ասում է` "իմ վրա հույս չդնեք".. կարծես ամեն ինչ իր հունով գնում է, դու ուզում ես միացիր, չես ուզում` մնա տեղումդ, բայց հունը փոխել չես կարող..
Իսկ 2010-ը գնում էր այնպես, ինչպես ես էի ուզում: Ամեն ինչ ենթարկվում էր ինձ, ինչ էլ որ չէր ենթարկվում, պարզվում էր, որ պետք չէ ինձ: Հրաշալի տարի էր: Գցեցի իմ հունը, հոսեցի, մեծացա, ու կամաց-կամաց մոտենում եմ օվկիանոսին.. Միախառնվելու եմ, "ընկնելու եմ աշխարհի ջրերը" :Ճ
Հենց իմ գցած հունով անցած տարի սկսեցի այս բլոգը: Շատ հետաքրքիր ընթացք ունեցա, ու, կարծում եմ, ոչ միայն ինձ համար: Իսկ էս տարի կարծես չէի կարողանում սկսել: Ճիշտ է, դժվար է դա անել ամանորյա թոհուբոհի մեջ, առավել դժվար էր դա անել խմած, բայց այն հիմնական պատճառը, որ ինձ խանգարում էր, դա կոմպս էր ու ինտեռնետիս խնդիրները: Դա էլ իրականում մի ավելի մեծ փոփոխության արդյունք էր, որը նշանակում է լրիվ նոր կյանք.. ուրեմն պետք է նորից սկսել: Էս պոստս հենց դրա համար է, որ սկսեմ: Դե հաջողություն ինձ!!!
Հ.Գ. Աչքիս արդեն հասնում եմ օվկիանոսին :Ճ
Read more »

Подписаться на:
Сообщения (Atom)