10 янв. 2011 г.

2011 սկսվիիիիիիիիիիր!!!

2011-ը հետաքրքիր տարի դուրս եկավ արդեն... շատ կամակորն է.. կարծես ասում է` "իմ վրա հույս չդնեք".. կարծես ամեն ինչ իր հունով գնում է, դու ուզում ես միացիր, չես ուզում` մնա տեղումդ, բայց հունը փոխել չես կարող..
Իսկ 2010-ը գնում էր այնպես, ինչպես ես էի ուզում: Ամեն ինչ ենթարկվում էր ինձ, ինչ էլ որ չէր ենթարկվում, պարզվում էր, որ պետք չէ ինձ: Հրաշալի տարի էր: Գցեցի իմ հունը, հոսեցի, մեծացա, ու կամաց-կամաց մոտենում եմ օվկիանոսին.. Միախառնվելու եմ, "ընկնելու եմ աշխարհի ջրերը" :Ճ
Հենց իմ գցած հունով անցած տարի սկսեցի այս բլոգը: Շատ հետաքրքիր ընթացք ունեցա, ու, կարծում եմ, ոչ միայն ինձ համար: Իսկ էս տարի կարծես չէի կարողանում սկսել: Ճիշտ է, դժվար է դա անել ամանորյա թոհուբոհի մեջ, առավել դժվար էր դա անել խմած, բայց այն հիմնական պատճառը, որ ինձ խանգարում էր, դա կոմպս էր ու ինտեռնետիս խնդիրները: Դա էլ իրականում մի ավելի մեծ փոփոխության արդյունք էր, որը նշանակում է լրիվ նոր կյանք.. ուրեմն պետք է նորից սկսել: Էս պոստս հենց դրա համար է, որ սկսեմ: Դե հաջողություն ինձ!!!


Հ.Գ. Աչքիս արդեն հասնում եմ օվկիանոսին :Ճ

3 комментария:

  1. Glad to know that 2010 was year, which is a very good one for you.I wish 2011 will go as you want to spent the year too. Stay well and have fun. Your blog is very organized.

    With Regards

    Faysal

    ОтветитьУдалить