25 янв. 2011 г.

Էլի հեռախոսս քրքրեցի

Շատ կայֆ զբաղմունք է, եթե ինչ-որ հետաքրքիր բան տեսնելիս նկարելու ու հետո էդ մասին մոռանալու հավես ունեք.. Լավ սկսենք.

Էս նկարը շատ ավելի լավն է դառնում, երբ պատկերացնում ես, թե էս մառշուտկի շոֆեռը սա տեսնելիս ինչ դեմք կընդունի... :ՃՃՃ



Կարմիր խաչ
Ինչ եք տեսնում էս նկարում??? Խաչ, Կարմիր խաչ, ուղղակի փուչիկներ, թե պլյուս??? Էս նկարը հոգեբանական թեստ է ժողովուրդ!

Էս հանդիպել եմ մեր համալսարանի "պահակի բուտկի" լուսամուտին.. խորհրդանշական բան ունի մեջը մի տեսակ:

ուսանող
Փաստորեն դասի ժամին ադնակլասնիկից ավելի զզվելի զբաղմունք էլ կա...

Ծխելն արգելվում է
Ստեղ սկսվում է մի անգրագետ շարք..

երթուղային
Բացառիկ շոֆեռ է բայց... ь-ն ճիշտ է գրել տնաշենը!
Ինչպես կատարել ինստալացիա
instalacia... :D
Բիլայն
Այ էս արդեն կարգին խայտառակություն է.. ու չեն փոխում, արդեն մի քանի ամիս է նույնն է..

Գյումրի, Սայաթ Նովա
Տխուր է.. մեր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է քաղաքի օրվան նվիրված շքերթի ժամանակ:
քյառթու
Ջան.. մեր քաղաքում դեռ /արդեն/ ոչ բոլորն են քյառթու...
Էսքանը.. Դուք էլ քրքրեք, հաստատ մի բան կգտնեք..

2 комментария:

  1. instalacia!!!!!!!!!! spanec!!!! :D (Karen jan xorhurd em talis qaxaqi avtomexanikneri garajneri vra gracner@ nkares, orinak ruseren tarerov grvac mi sharq XADAVIKner :D )

    ОтветитьУдалить
  2. Էդ instalacia-ի նոր տարբերակը տեսա երեկ, արդեն լրիվ անգլերեն տառերով գրել էր KATARUM EM INSTALACIA :D
    Մերսի Լուս ջան, վաղվանից փնտրում եմ!!!

    ОтветитьУдалить