28 янв. 2011 г.

Ինչպես դառնալ պուզատի. հայկական բանաձև

պահանջվում է միլիոնատեր
Չեմ կարծում, թե մեր երկրի կարկառուն փողատերերը երբևէ կարդացել են սա, բայց դասընկերուհիս կարդացել էր, ու կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի: Չնայած շատերիս համար անկիրառելի է: Բայց շատերը, թեկուզ և ակամայից,  կիրառում են, ու հիմա լողում են փողերի մեջ: Ինչևէ...

Մենք բոլորս էլ ֆիզիկայից հիշում ենք, որ.
ֆիզիկա
որտեղ`
     F-ը ուժն է, A-ն աշխատանքը, իսկ t-ն ժամանակը:

Ինչպես էսօր պնդում են չափից շատերը, գիտելիքը ուժ է, կամ ուժը գիտելիքի մեջ է, մի խոսքով կարելի է F-ը փոխարինել գիտելիքով. նշանակենք Գ տառով: Նույն կերպ ինչպես գիտենք, ժամանակը ոսկի է` փող: t-ն էլ նշանակենք Փ տառով: Հիմա ունենք.
Իսկ սրանից հետևում է, որ.
Ստացանք, որ փողը հավասար է աշխատանքի հարաբերությանը գիտելիքին: Այստեղից ինչ հետևություն? 
Երբ գիտելիքը ձգտում է 0-ի, փողը ձգտում է անսահմանության!!!
Ահա թե ինչպես են միլիոններ կուտակում Հայաստանում ժողովուրդ ջան... 

P.S. Մերսի Անի ջան:

0 comments:

Отправить комментарий