9 нояб. 2011 г.

Նորամուծությունները PES 2012-ում


PES 2012: Իմ կարծիքով Հայաստանում առավել տարածված ֆուտբոլային սիմուլյատորը, որին ամեն տարի աշնանը սպասում են անհամբերությամբ, և միշտ սպասում են ավելին: Չնայած խաղը պաշտոնապես թողարկվել է մոտ մեկ ամիս առաջ, և շատերդ արդեն հասցրել եք վայելել, ամեն դեպքում փորձեմ ներկայացնել նոր տարբերակում տեղ գտած նորամուծություններն ու փոփոխությունները: Ահա թե ինչ են առաջարկում մեզ ճապոնացիները առաջիկա մեկ տարվա համար.
Read more »

23 окт. 2011 г.

Երկրաշարժը ցնցեց բջջային օպերատորներին

Տակավին պատանի` էն տառապալից խակ ռոմանտիկայի շրջանում մի այսպիսի միտք էր միշտ առաջանում. տեսնես որ երկրաշարժ լինի, առաջինը ում պտի զանգեմ??? Հա էլի, մեկը պտի լինի, որ էդ պահին առաջինը իր համարը հավաքեմ ու զանգեմ: Ու երկրաշարժի հետցնցումները շարունակվելու են իմ սրտում, մինչև էն պահը, որ վերցնի ու ասի "ալո",  իմանամ, որ լավ է, ու հանգստանամ..


Էսօր, մեր բջջային օպերատորները փշրեցին իմ մեջ ևս մի մանկական միտք :Ճ Հույս չունենամ, թե թեկուզ թեթև երկրաշարժից հետո հնարավոր կլինի մեկին զանգել: Երկրաշարժից այս պահին անցել է արդեն 5 ժամ, ու մինչ հիմա չեմ կարողանում մի զանգ կատարել: Լավ է, գոնե ինտերնետ կա, ու գիտեմ, որ այդ մեկը, ում պիտի զանգեի, լավ է :))
Read more »

Գյումրու օրը

Գյումրու օրն էր, էս տարի էլ հոկտեմբերի 22-ին: Ինչ սկսել եմ հասկնալ, որ քաղաքը կռնա իրա օրն ունենա, միշտ ուզեցել եմ ջոկեմ, թե ինչղ կեղնի, որ ամեն տարի տարբեր օր կեղնի մեր քաղաքի օրը: Փորձել եմ էն մաթեմատիկական խնդիրների պես օրինաչափությունը գտնիմ ու մյուս տարվա օրը որոշեմ, բայց միշտ չի ստացվե: Է որտեվ չկա օրինաչափություն, կամ էլ ըդպես բարդ բանաձևերը մենակ մեր քաղաքապետը գիտե: Ավելի հեշտ է քաղաքի օրվա մասին իմանալ սպես` հենց փողոցներին դրոշներ զարկեցին, ուրեմն մե 4-5 օրից քաղաքի օրն է: Համել հարմարվել ենք արդեն.. Համել էդ էսքան վախտ ինչ է եղե, որ չենք հարմարվե.. Ժաժքից հետո լեննագանցիները ամեն ինչի էլ կհարմարվին: Բա ինչ էնեին, ուրիշ ճար չկար: Խառն էր ժողովուրդը, չէր հասկնա ինչ կկատարվի, չէր կողմնորոշվի` ինչ էներ.. Իսկ ով էլ էն վախտ կողմնորոշվավ, հմի ոչ թե կհարմարվի, այլ կհարմարցնե մյուսներին իրան.. քաղաքի օրն էլ իրան կհարմարցնե..
Հենց էդ պատճառով` գիտեինք, որ էս տարի քաղաքի օրը մյուս տարիների պես չի եղնի, քիչմ համեստի մեջ կեղնի.. Էս տարի արձան-մարձան էլ չկար բացելու, ստիպված թազա օբյեկտ բացին.. Հերիք է դե, էս տարի էլ թող սպես եղնի, բան չկա..
Դե ժողովուրդն էլ առաջվա հավեսը չունի.. հրապարակը լիքը ասեղ քցելու տեղ կար :Ճ եկածներն էլ շատը գյուղերի ժողովուրդն էր.. դե հարմարվելը հարմարվել, բայց ժողովուրդ է վերջը, կամացից ուշքի գուկա, կզարգանա, ու ամեն անգամ էդ մե համերգով խաբել խոմ չի ստացվի..
Ուրեմն հուսանք ըմբես եղնի, որ հետագայում քիչմ էլ մեզի հարմար եղնի..
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ!

Read more »

20 окт. 2011 г.

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Վերջին երկու հանդիպումներից հետո մեր հավաքականը նահանջել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Չնայած նահանջին` արդյունքը բավականին պատկառելի է: Համեմատելու համար նշեմ, որ մեր հավաքականը այժմ ունի ավելի բարձր դիրք, քան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին բազմիցս մասնակցած Կամերունի, Չեխիայի, ՀԱՀ-ի, Էկվադորի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները: ԱՊՀ երկրների հավաքականների մեջ Հայաստանը առաջ է թողել միայն Ռուսաստանին: Մեր տարածաշրջանից Վրաստանը զբաղեցնում է 67-րդ, իսկ Ադրբեջանը` 117-րդը: ՈՒԵՖԱ-ի գոտու երկրների շարքում Հայաստանը 26-րդն է:
Read more »

18 окт. 2011 г.

Սուտի թռենդամանիա

Վերջերս ինտեռնետային աշխարհում անիմաստ խառնաշփոթ է տիրում: Այն շատ է նեղացել, ինֆորմացիան հսկայական է, բայց թեմաները մի քանիսը ընդամենը: Դրանցից մեկն էլ Սթիվ Ջոբսն է: Թե այ հայ ժողովուրդ ջան, մեզ ինչ, էդ մարդը մեզ համար ինչ է փոխել, որ էսքան շուխուռ եք կապել.. Էս նկարը իմ կարծիքով լրիվ բնութագրում է մեր ու Սթիվ Ջոբսի հնարավոր հարաբերության բնույթը..

Սթիվ Ջոբս

Թարգեք թռենդամանիան, ժող!!!
Read more »

8 окт. 2011 г.

Հայաստան 4-1 Մակեդոնիա. սովորելու շատ բան ունենք

Հայաստանի հավաքականը փոխում է հայկական կյանքը, հայի առօրյան, փոխում է աշխարհը հայի աչքերում: 11 հոգին խաղադաշտից համախմբում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Մարդիկ, ում համար ֆուտբոլը առհասարակ հարազատ չի եղել, այսօր արդեն գամվում են էկրանների առաջ, ու երկրպագում մեր տղաներին: Մոլի ֆուտբոլասերների համար ընդհանրապես, մեր հավաքականի խաղերը տոների են վերածվել: Ամեն ինչ նոր է բոլորի համար... Ֆուտբոլից հեռու մարդկանց համար նոր է գոլի բերկրանքը, իսկ մոլի հայ ֆուտբոլասերի համար նոր է չորրորդ գոլի բերկրանքը: Ու նմանապես նոր է շատ ու շատ այլ բաներ, որոնց պետք է սկսենք արդեն ընդունել որպես մեր կյանքի մի մաս, ընդունել որպես կյանքի սովորական ընթացք, քանզի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ այսուհետ բարձրակարգ թիմ է: Այո, պետք է դրան սովորենք:
Read more »

12 сент. 2011 г.

Հայկական կորպորատիվ մշակույթը

Այս գրառումը տեսա Գյումրու ծաղկի սրահներից մեկում.


Դժվար է ասել, սա ուղղակի կրեատիվ մարկետինգի դրսևորում է, թե հայի անկեղծ ցանկություն...

Հ.Գ. Որ գրել են, մի բան գիտեն, անպայման այստեղից առեք!! :))
Read more »

10 сент. 2011 г.

Հայկական թղթադրամները

Ինտեռնետում գտա սրանք, հիշեցի մանկությունս, հիշեցի վճարահաշվարկային համակարգի մասին մեր այսօրվա լեկցիան, ու հիշեցի նաև, որ մեր հանրապետությունը արդեն 20 տարեկան է..  20 տարի, ու արդեն կան բաներ, որ կամաց-կամաց սկսում ենք մոռանալ..  մի խոսքով` ՀՀ դրամը.

10 դրամ. ծամոնի փող :Ճ
Read more »

9 сент. 2011 г.

"Ծեր Սենյորան" նոր տուն ունի

Յուվենտուսի նոր մարզադաշտը - Յուվենտուս Արենա
"Յուվենտուսի" երկրպագուները, իհարկե, շուտ չեն մոռանա "Դելլե Ալպի" մարզադաշտը, որտեղ վերջին 20 տարիներին թիմը կերտում էր իր փայլուն պատմությունը: Սակայն, հուսով եմ, ապագա, ու արդեն շատ մոտ նվաճումները նույնքան սիրելի կդարձնեն նոր` "Յուվենտուս Արենա" մարզադաշտը, որը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 8-ին:
"Յուվեի" նոր մարզադաշտը կառուցվեց նախկին "Դելլե Ալպիի" տեղում, որը քանդվեց 2006թ-ին: Այն բացվել էր 1990թ. աշխարհի առաջնության ժամանակ և տեղավորում էր 70 հազար երկրպագու, սակայն տրիբունայի շատ հատվածներ շատ հեռու էին խաղադաշտից` վազքուղու պատճառով, որն ընդհանրապես չէր օգտագործվում: Բացի այդ "Յուվեն" "Դելլե Ալպին" կիսում էր "Տորինոյի" հետ:
Read more »

7 сент. 2011 г.

Սլովակիա - Հայաստան 0-4 /վիդեո/

Այսօր հայ ազգս երջանիկ է քնելու: Շատ չեն այնպիսի առիթները, որոնք կարող են մեր երկրում ուրախացնել բոլորին անխտիր, սակայն այսօր ունենք այդ առիթը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի հերթական խաղում մրցակցի հարկի տակ ջախջախեց Սլովակիայի հավաքականին` պահպանելով եզրափակիչ դուրս գալու շանսերը:
Չեմ ուզում փչացնել այս ամենը Ռուսաստանի հավաքականի` մեզ համար անհաջող արդյունքի, կամ մրցավարի ով լինելու մասին խոսելով: Մերոնք այսօր, իրոք, ամեն ինչ արեցին ինքնուրույն, ինքնուրույն հրաշք գործեցին, որին չի հավատում ողջ աշխարհը, որից սովորել են փորձելու շատերը: Ամեն ինչ հրաշալի էր` թե ֆուտբոլային, թե գաղափարային իմաստներով: Մեր ֆուտբոլիստները փայլեցին խաղադաշտում այնպես, ինչպես հաղթանակի մեծ ցանկությունն էր փայլում իրենց աչքերում:

Սլովակիա 0-4 Հայաստան
Read more »