Հա, ես զզվում եմ Էմմիից, ու հիմա հարմար առիթ է, որ զզվանքս մի լավ արտահայտեմ.. ու ոչ միայն Էմմիից, էն բոլոր մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ, իրենց կենցաղային ուղեղով որոշումներ են կայացնում Հայաստանը աշխարհում ներկայացնելու մասին...
Ինչ է ասելիքս.
Ինչ է ասելիքս.
- Այսպիսի հարցերում խաթրով չեն առաջնորդվում.. եթե անցած տարի նույն խաթրով, կամ այլ գործոններով Էմմին չգնաց, դա դեռ չի նշանակում, որ այս տարի նա վաստակել էր գնալու իրավունքը: Չեմ էլ ուզում անդրադառնալ, կար արդյոք այլ թեկնածու, էդ արդեն հեչ կարևոր չէ..
- Երբ տարիներ առաջ Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլին, բոլորն ասում էին , որ Եվրոպան այդ ժամանակահատվածում առավել նախընտրում է ակտիվ ռիթմիկ երաժշտություն: Անցավ 5 տարի, ու հայերի բոլոր երգերը, բացի Հայկոյինից, ընտրվում են այդ տրամաբանությամբ: Բայց ժող, վեեերջ, Եվրոպան վաղուց զզվել է էդ ցքցքոցից.. Գոնե անցած տարի պետք է պարզ դառնար, որ եվռոպացիները լրիվ ուրիշ կարգի երգեր են լսում, այնպիսիք, որոնք մենք որակում ենք որպես "անիմաստ երգ".. դա հասու չէ մեզ, ուրեմն պետք է ոչ թե տանջվել հասկանալու համար, թե ինչ են իրենք ուզում, այլ ուղղակի մերը մատուցել..
- Էմմիին չեմ սիրում, ինչ ասեմ.. ինքը էնքան էլ լավ անհատականություն չէ, որովհետև ըստ իս ինքը սեփական կարծիք չունի, ուղղակի փորձում է տարբեր շաբլոն ձևերով որոշակի կերպար ստեղծել ու մարդկանց դուր գալ.. ու դա բեմում էլ է երևում, երևալը որն է, զռռում է...
- Հիմա շատերը սկսել են ամեն անգամվա պես ասել, որ եվրատեսիլը քաղաքական մրցույթ է.. եթե դա էդպես է, ուրեմն ավելի վատ մեզ համար.. հիմա արդեն քաղաքականով էլ ենք պարտվում:
Էսքան բան.. ուղղակի սովորել էինք էլի, միշտ եզրափակիչում էինք, հավես էր, ազգը ուրախանում էր, սփյուռքը ակտիվանում էր, էդ քանի օրը Հայաստանում միշտ BOOM էր..
Իսկ հիմա ՔԱՔԱ...
